24.7 C
Yerevan

Ռուսա­կան Տնտե­սա­կան Շանտա­ժը

Արևմտյան աջակցությունն ու ռուսա­կան միջամտությունը նույն հարթության վրա դնել չի կարե­լի, քանի որ, նրա գնա­հատմամբ, Եվրա­միությունը չի կիրա­ռում ապա­տե­ղե­կատվա­կան կամ քաո­սա­յին գործիքներ, ի տարբե­րություն Ռուսաստա­նի։ 

Տիգրան Գրի­գորյան

FactorTV‑ն զրուցել է Քաղա­քա­գետ Տիգրան Գրի­գորյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան լարվա­ծությունը և դրա անքակտե­լի կապը աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րի հետ, որտեղ ընտրա­կան պայքա­րը վերածվել է ուժա­յին վեկտորնե­րի բախման։ Քաղա­քա­գետ Տիգրան Գրի­գորյա­նը ներկա­յացնում է, թե ինչպես են Արևմուտքը և Ռուսաստա­նը բացա­հայտ կամ քողարկված աջակցություն հայտնում տարբեր թեկնա­ծունե­րի՝ փորձե­լով պահպա­նել կամ հաստա­տել իրենց ազդե­ցության լծակնե­րը տարա­ծաշրջա­նում։ Հատուկ շեշտադրվում է Ռուսաստա­նի կողմից կիրառվող տնտե­սա­կան սպառնա­լիքնե­րի գործի­քա­կազմը, հատկա­պես էներգե­տի­կա­յի և երկա­թուղա­յին համա­կարգի վերահսկո­ղության հարցում, ինչը պատասխան է Հայաստա­նի դիվերսիֆի­կացման փորձե­րին։ Քաղա­քա­կան ուժե­րը շահարկում են պատե­րազմի և խաղա­ղության նարա­տիվնե­րը՝ սեփա­կան իշխա­նությունը լեգի­տի­մացնե­լու և ընտրա­զանգվա­ծին մոբի­լի­զացնե­լու նպա­տա­կով։ Հարցազրույցի նպա­տակն է ցույց տալ, որ Հայաստա­նի ինքնիշխան որո­շումնե­րը կաշկանդված են թե՛ ներքին պոպուլիզմով, թե՛ արտա­քին կառուցվածքա­յին կախվա­ծություննե­րով։

Տիգրան Գրի­գորյա­նը նշեց, որ հայաստանյան քաղա­քա­կան դաշտում վերջին տարի­նե­րին ձևա­վորված բևե­ռացվա­ծությունը բերել է այնպի­սի բառա­պա­շա­րի և քաղա­քա­կան ոճի, որտեղ քաղա­քա­կան ուժե­րը փորձում են ապա­լե­գի­տի­մացնել իրենց հակա­ռա­կորդնե­րին։ Նրա դիտարկմամբ՝ հատկա­պես պոպուլիստա­կան քաղա­քա­կա­նությամբ զբաղվող դերա­կա­տարնե­րը խուսա­փում են բովանդա­կա­յին քննարկումնե­րից և կենտրո­նա­նում են վերբալ հարձա­կումնե­րի վրա՝ սեփա­կան ընտրա­զանգվա­ծը մոբի­լի­զացնե­լու նպա­տա­կով։ Միա­ժա­մա­նակ, Գրի­գորյա­նը կարծում է, որ այդ մարտա­վա­րությունը նաև վանում է հասա­րա­կության այն լայն շերտե­րին, որոնք դեռևս քաղա­քա­կա­նա­պես չեզոք կամ ապա­քա­ղա­քա­կա­նացված են։

Տիգրան Գրի­գորյա­նը նշեց, որ, այնուա­մե­նայնիվ, գաղա­փա­րա­կան բանա­վե­ճեր կան՝ հատկա­պես խաղա­ղության, արտա­քին քաղա­քա­կա­նության և Հայաստա­նի ապա­գա արտա­քին քաղա­քա­կան նախա­պատվություննե­րի շուրջ։ Նրա խոսքով՝ այս ընտրություննե­րը կարե­լի է համա­րել Հայաստա­նի պատմության առա­ջին իսկա­պես աշխարհա­քա­ղա­քա­կա­նացված ընտրություննե­րը, քանի որ թե՛ ներքին դերա­կա­տարներն ունեն հստակ արտա­քին քաղա­քա­կան նախա­պատվություններ, թե՛ արտա­քին խաղա­ցողնե­րը ներգրավված են գործընթացնե­րում։

Քաղա­քա­գե­տը կարծում է, որ արդեն կան բավա­րար փաստա­կան հիմքեր պնդե­լու, որ Ռուսաստա­նը նախա­պատվություն ունի ընդդի­մա­դիր այն ուժե­րի նկատմամբ, որոնք առա­վել պրո­ռուսա­կան դիրքե­րից են հանդես գալիս։ Գրի­գորյա­նի խոսքով՝ վերջին շրջա­նում ռուսա­կան ազդե­ցության կամ Ռուսաստա­նի հետ աֆի­լիացված մեդիա­նե­րում աճել է հատկա­պես Սամվել Կարա­պետյա­նի քաղա­քա­կան թիմի աջակցությունը։ Նա նաև նշեց, որ Ռուսաստա­նը կիրա­ռում է հիբրի­դա­յին գործի­քա­կազմ՝ ապա­տե­ղե­կատվության տարա­ծում, տեղե­կատվա­կան ազդե­ցություն և հնա­րա­վոր կիբեր սպառնա­լիքներ։

Միա­ժա­մա­նակ, Տիգրան Գրի­գորյա­նը դիտարկեց, որ Եվրա­միությունն ու ԱՄՆ‑ը նույնպես անուղղա­կիո­րեն աջակցում են գործող իշխա­նությա­նը։ Նրա խոսքով՝ ընտրություննե­րից առաջ Հայաստա­նում Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի գագաթնա­ժո­ղո­վի և Հայաստան-ԵՄ առա­ջին գագաթնա­ժո­ղո­վի անցկա­ցումը քաղա­քա­կան ուղերձ է։ Գրի­գորյա­նը նշեց, որ ԵՄ‑ն Հայաստա­նի ներկա­յիս իշխա­նությա­նը դիտարկում է որպես Հարա­վա­յին Կովկա­սում իր հիմնա­կան գործընկեր՝ հատկա­պես Վրաստա­նում ընթա­ցող գործընթացնե­րի ֆոնին։

Քաղա­քա­գե­տը շեշտեց, սակայն, որ արևմտյան աջակցությունն ու ռուսա­կան միջամտությունը նույն հարթության վրա դնել չի կարե­լի, քանի որ, նրա գնա­հատմամբ, Եվրա­միությունը չի կիրա­ռում ապա­տե­ղե­կատվա­կան կամ քաո­սա­յին գործիքներ, ի տարբե­րություն Ռուսաստա­նի։

Տիգրան Գրի­գորյա­նը նաև անդրա­դարձավ Հայաստա­նում հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րի դեմ եվրո­պա­կան աջակցությա­նը՝ նշե­լով, որ ընդդի­մության կողմից դրա թիրա­խա­վո­րումը մարտա­վա­րա­կան սխալ է։ Նրա կարծի­քով՝ եթե քննա­դա­տությունն ուղղված լիներ այն հանգա­մանքին, որ նման մեխա­նիզմնե­րը պետք է գործեն ավե­լի անկախ և ոչ միայն ռուսա­կան, այլ նաև ադրբե­ջա­նա­կան ուղղությամբ սպառնա­լիքնե­րը հաշվի առնե­լով, ապա դա կարող էր կառուցո­ղա­կան քննա­դա­տություն լինել։

Գրի­գորյա­նը նշեց, որ վերջին շրջա­նում Ռուսաստա­նից հնչող սպառնա­լիքներն արդեն միայն քարոզչա­կան մակարդա­կում չեն։ Նա հիշեցրեց, որ Վլա­դի­միր Պուտի­նը հրա­պա­րա­կայնո­րեն խոսել է Հայաստա­նի կախվա­ծություննե­րի մասին, իսկ Ռուսաստա­նի փոխվարչա­պետ Ալեքսեյ Օվերչուկը բաց տեքստով ակնարկել է տնտե­սա­կան ճնշումնե­րի հնա­րա­վոր գործիքնե­րի մասին։ Քաղա­քա­գե­տի գնա­հատմամբ՝ Ռուսաստա­նի խոսույթը կառուցվում է այն գաղա­փա­րի վրա, թե ռուս-հայկա­կան հարա­բե­րություննե­րի ապա­գան պետք է որո­շի ոչ թե իշխա­նությունը, այլ «հայ ժողո­վուրդը»։

Տիգրան Գրի­գորյա­նը կարծում է, որ Եվրա­միությանն անդա­մակցության թեման մեծ մասամբ շղարշ է, որով քողարկվում են ավե­լի պրակտիկ խնդիրներ։ Նա առանձնացրեց երկու հիմնա­կան հարց՝ Հայաստա­նի երկա­թուղա­յին համա­կարգի ապա­գան և նոր ատո­մա­կա­յա­նի կառուցման շուրջ հնա­րա­վոր համա­գործակցությունը։ Նրա խոսքով՝ ռուսա­կան կողմի համար հատկա­պես զգա­յուն է երկա­թուղա­յին համա­կարգի վերահսկո­ղության հարցը, քանի որ դա Ռուսաստա­նի կառուցվածքա­յին ներկա­յության կարև­որ լծակնե­րից մեկն է Հայաստա­նում։ Ռուսա­կան երկա­թուղի­նե­րի նկատմամբ արևմտյան պատժա­մի­ջոցնե­րի պատճա­ռով Հայաստա­նը հայտնվել է բարդ իրավիճակում․մի կողմից ցանկա­նում է եվրո­պա­կան ներդրումներ ներգրա­վել ենթա­կա­ռուցվածքնե­րի ոլորտում, մյուս կողմից՝կախված է ռուսա­կան շուկա­յից և տնտե­սա­կան ճնշումնե­րի վտանգից։ Գրի­գորյա­նի կարծի­քով՝ Հայաստա­նի իշխա­նություննե­րը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կփորձեն գտնել միջանկյալ և կոմպրո­մի­սա­յին լուծումներ։

Անդրա­դառնա­լով Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րին՝ Տիգրան Գրի­գորյա­նը նշեց, որ թե՛ իշխա­նության, թե՛ ընդդի­մության քարոզչա­կան թեզե­րում կան ճշմարտության փոքր տարրեր, սակայն ընդհա­նուր առմամբ գերակշռում են քաղա­քա­կան մանի­պուլյա­ցիա­նե­րը։ Նրա խոսքով՝ Բաքուն «արևմտյան Ադրբե­ջա­նի» թեման օգտա­գործում է որպես հայե­լա­յին քարոզ՝ հակադրե­լով Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցին։

Միա­ժա­մա­նակ, Գրի­գորյա­նը վտանգա­վոր գնա­հա­տեց իշխա­նության այն խոսույթը, ըստ որի՝ միայն գործող իշխա­նության վերարտադրության դեպքում է հնա­րա­վոր խաղա­ղության պահպա­նումը։ Քաղա­քա­գե­տը նշեց, որ նման ձևա­կերպումնե­րը վտանգա­վոր են, քանի որ ընտրություննե­րի արդյունքը նույնացվում է տարա­ծաշրջա­նա­յին խաղա­ղության հետ, ինչը կարող է արդա­րա­ցում դառնալ հակա­ժո­ղովրդա­վա­րա­կան քայլե­րի համար։

Տիգրան Գրի­գորյա­նը նաև զուգա­հեռ անցկացրեց Սերժ Սարգսյա­նի իշխա­նա­վարման վերջին շրջա­նի խոսույթի հետ, երբ ևս շրջա­նառվում էր «անփո­խա­րի­նե­լիության» գաղա­փա­րը։ Նրա խոսքով՝ եթե պետության ապա­գան կախված է մեկ անձից, ապա դա վկա­յում է պետա­կան ինստի­տուտնե­րի թուլության մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ