20.4 C
Yerevan

Հինգե­րորդ Շարասյունը Գործիք Է Ռուսնե­րի Ձեռքում

Մոսկվան նախկի­նում Ադրբե­ջա­նին օգտա­գործել է Հայաստա­նի դեմ ազդե­ցություն պահպա­նե­լու համար, իսկ խաղա­ղության պայմա­նա­գի­րը կարող է փակել այդ հնա­րա­վո­րությունը։ Այդ պատճա­ռով այժմ փորձ է արվում Հայաստա­նի ներսում գործող «հինգե­րորդ շարասյան» միջո­ցով արգե­լա­կել գործընթա­ցը։ 

Հովսեփ Խուրշուդյան

1inTV‑ն զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ Զրույցի ընթացքում քննարկվում է նախընտրա­կան իրադրությունը Հայաստա­նում, ինչպես նաև ուշադրություն դարձվում ընտրա­պայքա­րի տրա­մա­բա­նությանն ու տարբե­րի ուժե­րի մոտե­ցումնե­րին։ Խուրշուդյա­նը վերլուծում է արդա­րա­դա­տության՝ համա­կարգա­յին դառնա­լու հրա­մա­յա­կա­նը՝ նշե­լով վեթինգի անհրա­ժեշտության մասին։ Ուշադրություն է դարձվում նաև ՀՀ արտա­քին հարա­բե­րություննե­րին, ինչպես օրի­նակ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րին ու դրանց նկատմամբ Մոսկվա­յի վերա­բերմունքին։

Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ Սամվել Կարա­պետյա­նի, Ռոբերտ Քոչարյա­նի և Գագիկ Ծառուկյա­նի շուրջ ձևա­վորված «եռագլուխ» ուժը ինքնուրույն քաղա­քա­կան դերա­կա­տար չէ, և, նրա գնա­հատմամբ, այդ գործընթացնե­րի հետև­ում կանգնած է Կրեմլը։ Նա ասաց, որ նախընտրա­կան շրջա­նում իրա­վի­ճա­կի սրումը, բռնության կիրա­ռումը և խոչընդոտնե­րի ստեղծումը միտված են լարվա­ծություն հրահրե­լուն, իսկ դրա հիմնա­կան նպա­տա­կը քաղա­քա­կան գործընթացնե­րի վերահսկումն է։ Խուրշուդյա­նի կարծի­քով՝ եթե այս տեմպը շարունակվի, այդ ուժե­րը տանուլ կտան ընտրա­պայքա­րը, ինչի պատճա­ռով փորձում են դիմել այլ մեթոդնե­րի։

Հովսեփ Խուրշուդյա­նը դիտարկեց, որ իշխա­նություննե­րի խոսույթը վերջին օրե­րին նկա­տե­լիո­րեն սրվել է։ Նրա խոսքով՝ վարչա­պե­տի հայտա­րա­րություննե­րը ցույց են տալիս որո­շա­կի լարվա­ծություն, սակայն, ըստ վերլուծա­բա­նի, իշխա­նությունը պետք է պահպա­նի ավե­լի հանգիստ և հավա­սա­րակշռված մթնո­լորտ՝ անկախ սադրանքնե­րից։

Ազատ քաղա­քա­ցի ՀԿ‑ի ղեկա­վարն անդրա­դարձավ նաև այն քննա­դա­տություննե­րին, թե ութ տարվա ընթացքում նախկին համա­կարգի դեմ խոստացված պայքա­րը ամբողջությամբ չի իրա­կա­նացվել։ Նա նշեց, որ հիմնա­կան խնդի­րը վեթինգի բացա­կա­յությունն է։ Խուրշուդյա­նի խոսքով՝ նախկին իշխա­նա­վորներն ու նրանց հետ առնչվող շրջա­նակնե­րը առանձին անհատներ չեն, այլ ամբողջա­կան ցանցեր, որոնք կապված են դատաի­րա­վա­կան համա­կարգի, պետա­կան ապա­րա­տի և անգամ եկե­ղե­ցու հետ։ Նրա գնա­հատմամբ՝ հենց վեթինգն էր այն գործի­քը, որը պետք է բացա­հայտեր այդ համա­կարգե­րը։

Վերլուծա­բա­նը շեշտեց, որ ընտրություննե­րից ընտրություն կրկնվում են նույն խոստումնե­րը, սակայն իրա­կան համա­կարգա­յին մաքրում չի իրա­կա­նացվում։ Նա ասաց, որ ապօ­րի­նի գույքի բռնա­գանձումը բավա­րար չէ, քանի որ վեթինգը ենթադրում է պատասխա­նատվության ենթարկել ապօ­րի­նի որո­շումներ կայացրած դատա­վորնե­րին, քննիչնե­րին ու դատա­խազնե­րին։ Խուրշուդյա­նի կարծի­քով՝ դատաի­րա­վա­կան համա­կարգը հեղա­փո­խությունից հետո էակա­նո­րեն չի մաքրվել, և դրա հետև­անքով հասա­րակ քաղա­քա­ցի­նե­րը շարունա­կում են արդա­րա­դա­տության խնդիր ունե­նալ։

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև անդրա­դարձավ Կրեմլի հնա­րա­վոր նպա­տակնե­րին՝ նշե­լով, որ միայն ընտրություննե­րի ապա­լե­գի­տի­մա­ցումը վերջնա­կան նպա­տա­կը չէ։ Նրա խոսքով՝ վտանգ կա, որ կարող են փորձեր արվել մինչև ընտրություննե­րը խժդժություններ կամ անգամ հեղաշրջման փորձ կազմա­կերպե­լու ուղղությամբ։ Նա ասաց, որ այդ ցանցե­րը տարի­ներ շարունակ ծառա­յել են ոչ միայն սեփա­կան շահե­րին, այլ նաև ռուսա­կան ազդե­ցությա­նը։

Խոսե­լով խաղա­ղության պայմա­նագրի շուրջ քննարկումնե­րից՝ Խուրշուդյա­նը նշեց, որ «երաշխա­վորնե­րի» թեման օգտա­գործվում է որպես խաղա­ղության գործընթա­ցը սաբո­տա­ժի ենթարկե­լու գործիք։ Նրա կարծի­քով՝ խաղա­ղության գլխա­վոր երաշխի­քը ոչ թե պաշտո­նա­կան երաշխա­վորներն են, այլ այն իրա­վի­ճա­կը, երբ միջազգա­յին դերա­կա­տարնե­րը սեփա­կան շահագրգռվա­ծությունն ունեն տարա­ծաշրջա­նա­յին կայունության մեջ։ Նա օրի­նակ բերեց ԱՄՆ‑ի և Ֆրանսիա­յի ներգրավվա­ծությունը՝ նշե­լով, որ նրանց շահե­րը դե ֆակտո դառնում են խաղա­ղության պահպանման գործոն։

Վերլուծա­բա­նը համոզմունք հայտնեց, որ Ռուսաստա­նը փորձում է խափա­նել հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության պայմա­նագրի վերջնա­կան ստո­րագրումը։ Նրա խոսքով՝ Մոսկվան նախկի­նում Ադրբե­ջա­նին օգտա­գործել է Հայաստա­նի դեմ ազդե­ցություն պահպա­նե­լու համար, իսկ խաղա­ղության պայմա­նա­գի­րը կարող է փակել այդ հնա­րա­վո­րությունը։ Այդ պատճա­ռով, ըստ Խուրշուդյա­նի, այժմ փորձ է արվում Հայաստա­նի ներսում գործող «հինգե­րորդ շարասյան» միջո­ցով արգե­լա­կել գործընթա­ցը։

Անդրա­դառնա­լով արտա­հո­սած փաստաթղթե­րին և ռուսա­կան ազդե­ցության մեխա­նիզմնե­րին՝ Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ բացա­հայտումնե­րը ցույց են տալիս՝ Ռուսաստա­նը համա­կարգված տեղե­կատվա­կան և քաղա­քա­կան գործո­ղություններ է իրա­կա­նացրել տարբեր երկրնե­րում, այդ թվում՝ Հայաստա­նում։ Նա ասաց, որ այդ բացա­հայտումնե­րը լուրջ ազդե­ցություն են ունե­ցել հասա­րա­կա­կան տրա­մադրություննե­րի վրա, և հենց դրա պատճա­ռով էլ, իր գնա­հատմամբ, իրա­վի­ճա­կի սրումը նաև ուշադրությունը շեղե­լու նպա­տակ ունի։Եթե ռուսա­մետ ուժե­րը հասկա­նան, որ ընտրություննե­րում պարտությունը անխուսա­փե­լի է, կարող են դիմել ավե­լի վտանգա­վոր քայլե­րի։ Նրա խոսքով՝ պետա­կան համա­կարգն ու հասա­րա­կությունը պետք է պատրաստ լինեն նման սցե­նարնե­րը չեզո­քացնե­լու։

Անդրա­դառնա­լով ընտրա­կա­շառքնե­րի թեմա­յին՝ վերլուծա­բա­նը նշեց, որ միայն պատժա­չա­փե­րի խստա­ցումը բավա­րար չէ։ Նա կրկին շեշտեց վեթինգի անհրա­ժեշտությունը՝ ընդգծե­լով, որ պետք է փաստաթղթա­վորվեն անցած տարի­նե­րի ընտրա­կեղծիքնե­րը և քաղա­քա­կան պատասխա­նատվություն սահմանվի դրանց կազմա­կերպիչնե­րի համար։ Խուրշուդյա­նի կարծի­քով՝ պետք էր ոչ միայն բացա­հայտել ընտրա­կեղծիքնե­րի մեխա­նիզմնե­րը, այլ նաև քաղա­քա­կան գործընթացնե­րից հեռացնել այն ուժե­րին, որոնք ներգրավված են եղել իշխա­նության զավթման մեջ։

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև ասաց, որ ինքը պատրաստվում է ընտրել ժողովրդա­վա­րա­կան ընդդի­մա­դիր ուժե­րից որևէ մեկին, քանի որ, իր կարծի­քով, հենց այդ ուժերն են պատրաստ իրա­կան վեթինգի և համա­կարգա­յին փոփո­խություննե­րի։ Նա նշեց, որ դեռ հետև­ում է քարո­զարշա­վին և վերջնա­կան որո­շում չի կայացրել, թե կոնկրետ որ ուժին է տալու իր ձայնը, սակայն հաջո­ղություն մաղթեց եվրո­պա­մետ քաղա­քա­կան ուժե­րին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ