15.9 C
Yerevan

Մեկուսա­ցած Պուտին, Թուլա­ցող Ռուսաստան․Պատերազմը Թանկ Է Նստել Կրեմլի Վրա

Վլա­դի­միր Պուտի­նը բազմիցս ապա­ցուցել է, որ խորա­մանկ և դիմացկուն առաջնորդ է, բայց ավե­լի ու ավե­լի պարզ է դառնում, որ նրա ագրե­սիան Ուկրաի­նա­յի դեմ թանկ է նստել իր երկրի վրա:

CNN

CNN‑ի եթե­րում հեռարձակված հետևյալ հարցազրույցներն ու վերլուծություննե­րը ներկա­յացնում են Վլա­դի­միր Պուտի­նի աճող մեկուսա­ցումը և Ռուսաստա­նի ներքին ու արտա­քին մարտահրա­վերնե­րը՝ կապված Ուկրաի­նա­յի հետ շարունակվող հակա­մարտության հետ: Անվտանգության խստացված միջո­ցա­ռումնե­րը և Հաղթա­նա­կի օրվա շքերթի կրճա­տումն արտա­ցո­լում են Կրեմլի վախե­րը հնա­րա­վոր հարձա­կումնե­րից կամ հեղաշրջումից: Միևնույն ժամա­նակ, ուկրաի­նա­կան անօ­դա­չու սարքե­րի հարվածնե­րը ռուսա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րին խարխլում են հանրության վստա­հությունը և բացա­հայտում տնտե­սա­կան խնդիրնե­րը: Զեկույցնե­րում քննարկվում է նաև ռուսա­կան ստորջրյա նավի խորհրդա­վոր խորտա­կումը, որը հնա­րա­վոր է միջուկա­յին տեխնո­լո­գիա­ներ էր տեղա­փո­խում Հյուսի­սա­յին Կորեա: Վերլուծա­բաննե­րը եզրա­կացնում են, որ չավարտվող պատե­րազմը և էլի­տա­նե­րի դժգո­հությունը լուրջ սպառնա­լիք են ներկա­յացնում Պուտի­նի երկա­րամյա իշխա­նության համար։   

Ֆարիդ Զաքա­րիան ասում է՝ Ռուսաստանը«դժվարությունների մեջ է», քանի որ Պուտի­նի Հաղթա­նա­կի օրվա շքա­հանդե­սը փոքրա­ցել է

Ռուսաստա­նի Հաղթա­նա­կի օրվա շքա­հանդե­սը­դի­տե­լով կարե­լի է մտա­ծել, որ այդ երկիրն նույնքան հզոր է, որքան երբևէ եղել է: Բայց իրա­կա­նում այս տարվա շքա­հանդե­սը զգա­լիո­րեն կրճատված էր նախորդ տարի­նե­րի համե­մատ։ 

Միջո­ցա­ռումը, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմում Նացիստա­կան Գերմա­նիա­յի նկատմամբ տարած հաղթա­նա­կին, համարվում է նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի իշխա­նության կարև­որ մաս: Սովո­րա­բար այն ուղեկցվում է հրթիռնե­րի և տանկե­րի գլխապտույտ ցուցադրությամբ: Սակայն սա 2007 թվա­կա­նից ի վեր առա­ջին անգամն էր, որ այդ տեխնի­կան բացա­կա­յում էր: Ռուսաստա­նը դժվա­րություննե­րի մեջ է: Կրեմլը շքա­հանդե­սի կրճա­տումը բացատրել էր ուկրաի­նա­կան ահա­բեկչա­կան գործո­ղություննե­րով: Շատ դիտորդներ կարծում են, որ փոփո­խությունը պայմա­նա­վորված էր Ուկրաի­նա­յից հնա­րա­վոր դրո­նա­յին հարձա­կումնե­րի վտանգով՝ ռազմա­կան տեխնի­կա­յի վրա, որոնք կարող էին տեղի ունե­նալ փորձե­րի ժամա­նակ: Այս շաբաթ ուկրաի­նա­կան դրո­նը հարվա­ծել էր Մոսկվա­յի բարձրա­հարկ բնա­կե­լի շենքին՝ Կարմիր հրա­պա­րա­կից մոտ ութ կիլո­մետր հեռա­վո­րության վրա, որտեղ տեղի էր ունե­նում շքա­հանդե­սը:

Ուկրաի­նան ուժե­ղացրել է դրո­նա­յին և հրթի­ռա­յին հարձա­կումնե­րը Ռուսաստա­նի խորքում՝ պատե­րազմը վերա­դարձնե­լով այն երկի­րը, որն այն սկսել էր: Անցյալ ամսվա վերջին ուկրաի­նա­կան դրո­նը հարվա­ծել էր Եկա­տե­րինբուրգի բարձրա­հարկ շենքին՝ Ուկրաի­նա­յից ավե­լի քան 1600 կմ հեռու: Ինչպես նշում է Bloomberg‑ը, 1,5 մլն բնակչությամբ այս քաղա­քը Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմի ժամա­նակ ծառա­յել էր որպես արդյունա­բե­րա­կան բազա, քանի որ այն համարվում էր չափա­զանց հեռու Եվրո­պա­յից հարձա­կումնե­րի համար:

Ուկրաի­նան նաև դրոննե­րով հարձակվում է Ռուսաստա­նի նավթա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի վրա՝ փորձե­լով վնա­սել նրա արտա­հանմանծա­վալնե­րին: Ինչպես հայտնում է AP‑ն, ուկրաի­նա­կան դրոննե­րը ապրի­լի 16-ից ի վեր չորս անգամ հարվա­ծել են Սև ծովի ափին գտնվող նավթա­վե­րամշակման գործա­րա­նին և արտա­հանման տերմի­նա­լին: Բնա­կիչնե­րը հաղորդել են սև յուղոտ անձրևի կաթիլնե­րի մասին, իսկ պայթյուննե­րից հետո նավթը թափվել է ծովը:

Այս հարձա­կումնե­րը և նմա­նա­տիպ մյուսնե­րը ստի­պում են ճակա­տից հեռու գտնվող ռուսաստանցի­նե­րին, առե­րեսվել պատե­րազմի իրա­կա­նությա­նը: Միա­ժա­մա­նակ ճակա­տա­յին գծում շարունակվում է փակուղա­յին իրա­վի­ճա­կը: Պատե­րազմի ուսումնա­սի­րության ինստի­տուտը հայտնում է, որ ապրի­լին Ռուսաստա­նը գրե­թե երկու տարում առա­ջին անգամ զուտ տարածքա­յին կորուստ է կրել Ուկրաի­նա­յում: Այսինքն՝ ապրի­լին գրավված տարածքը պակաս էր, քան Ուկրաի­նա­յի կորցրա­ծը:

Սա չի նշա­նա­կում, որ ռուսա­կան գարնան-ամա­ռա­յին հարձա­կումը չի լինի կամ չի վերա­դարձնի որոշ դիրքեր: Բայց դա ցույց է տալիս պատե­րազմում լիա­կա­տար հաղթա­նա­կի ապա­հովման դժվա­րությունը, իսկ հստակ ավարտ չունե­ցող պատե­րազմը կարող է սպառնա­լիք լինել Պուտի­նի համար: Ուոլթեր Ռասել Միդը այս շաբաթ Wall Street Journal-ում գրել էր, որ ցավա­լի փակուղին սպառնա­լիք կդառնա Պուտի­նի իշխա­նության և Ռուսաստա­նի ապա­գա­յի համար: Financial Times‑ը հայտնում է, որ Պուտի­նի վարկա­նի­շը նվա­զել է մինչև ամե­նա­ցածր մակարդա­կը 2022թ․ սեպտեմբե­րին պահեստա­զո­րի մասնա­կի մոբի­լի­զա­ցիա­յից ի վեր: Եվրո­պա­կան հետա­խուզության տվյալնե­րը, որոնք արտա­հո­սել են CNN-ին և այլ լրատվա­մի­ջոցնե­րին, ցույց են տալիս, որ Պուտի­նի շուրջ անվտանգությունը զգա­լիո­րեն ուժե­ղացվել է՝ հնա­րա­վոր սպա­նության փորձի կամ դժգոհ քաղա­քա­կան էլի­տա­յի կողմից պետա­կան հեղաշրջման վախե­րի ֆոնին: Զեկույցում ասվում է, որ Պուտի­նին մոտ աշխա­տողնե­րի տանը հսկո­ղության համա­կարգեր են տեղադրել, խոհա­րարնե­րին, թիկնա­պահնե­րին ու լուսանկա­րիչնե­րին արգելված է օգտվելհա­սա­րա­կա­կան տրանսպորտից, աշխա­տա­կիցնե­րը կարող են օգտա­գործել միայն ինտերնետ չունե­ցող հեռա­խոսներ, իսկ ինքը շատ ժամա­նակ անցկացնում է ստորգետնյա բունկերնե­րում:

Այս միջո­ցա­ռումնե­րը տեղի են ունե­նում ռուսա­կան բարձրաստի­ճան զինվո­րա­կաննե­րի և անվտանգության ծառա­յություննե­րի աշխա­տա­կիցնե­րի սպա­նություննե­րի ալի­քի ֆոնին: Դեկտեմբե­րին ավագ ռուս գենե­րա­լը սպանվել էր մեքե­նա­յում տեղադրված ռումբով՝ ենթադրա­բար ուկրաի­նա­կան գործա­կալնե­րի կողմից: Financial Times‑ը գրում է, որ սննդի և անվտանգության վախե­րը ստի­պել են ռուսա­կան իշխա­նություննե­րին վերջին ամիսնե­րին սահմա­նա­փա­կել բջջա­յին ինտերնե­տը: Բջջա­յին ինտերնե­տի ընդհա­տումնե­րը, սոցիա­լա­կան ցանցե­րի և VPN-ների արգե­լա­փա­կումնե­րը կարող են նաև ուղղված լինել դժգո­հության լռեցմա­նը:

Բայց եթե նպա­տա­կը դա էր, միջո­ցա­ռումնե­րը, կարծես, հակա­ռակ արդյունք են տալիս: Մի քանի ռուս բլո­գերներ և ինֆլուենսերներ քննա­դա­տել են իշխա­նություննե­րին այդ սահմա­նա­փա­կումնե­րի համար: Մոնա­կո­յում գտնվող մի կին առա­ջին անգամ տեսաուղերձով դիմել է Պուտի­նին՝ 32 մլն դիտումնե­րով: Նա ասել է՝ մարդիկ ձեզնից վախե­նում են:

Economist‑ի այս շաբաթվա համա­րում անա­նուն նախկին բարձրաստի­ճան ռուս պաշտոնյա առա­ջին անգամ գրել է, որ ռուսնե­րը սկսել են ապա­գան պատկե­րացնել առանց Պուտի­նի: Մարդիկ նաև տառա­պում են տնտե­սա­կան դժվա­րություննե­րից: Թեև Պուտի­նի Ռուսաստա­նը օգուտ է քաղել նավթի գնե­րի բարձրա­ցումից՝ ԱՄՆ‑ի և Իրա­նի պատե­րազմի ֆոնին, այն նաև բախվում է աշխա­տուժի լուրջ պակա­սի հետ:

Թեև Պուտի­նը 2,1% գործազրկությունը ներկա­յացնում է որպես ծաղկող տնտե­սության նշան, իրա­կա­նում դա ցույց է տալիս, որ երկի­րը սպա­ռում է իր աշխա­տուժը: Զինվո­րա­կան զորա­կո­չը չի օգնում, բայց հիմնա­կան պատճա­ռը երկա­րա­ժամկետ դեմոգրաֆիա­կան անկումն է:  Իհարկե, Վլա­դի­միր Պուտի­նը բազմիցս ապա­ցուցել է, որ խորա­մանկ և դիմացկուն առաջնորդ է, բայց ավե­լի ու ավե­լի պարզ է դառնում, որ նրա ագրե­սիան Ուկրաի­նա­յի դեմ թանկ է նստել իր երկրի վրա: Պուտի­նը ասում է, որ պատե­րազմը կարող է մոտե­նալ ավարտին, մինչդեռ Թրամփի վարչությունը հայտա­րա­րում է, որ բանակցություննե­րը իրա­կա­նում կանգնած են:

Ռուսաստա­նի փորձա­գե­տը բացատրում է Պուտի­նի ուղերձը, որ Ուկրաի­նա­յի պատե­րազմը կարող է շուտով ավարտվել

Սա իսկա­կան դիվանագիտակա՞ն , թե՞ հիմնա­կա­նում ռազմա­վա­րա­կան ուղերձեր են երկու կողմե­րից: Շատ շփո­թություն կա նույնիսկ կանխա­տե­սումնե­րի առումով: Պետք է նայել այն, ինչ ասել է նախա­գահ Թրամփը: Նա ասել է՝ հուսով եմ, որ այս ժամա­նա­կա­վոր զինա­դա­դա­րը ավարտի սկիզբն է: Բայց շեշտը «հուսով եմ» բառի վրա է: Պետքարտուղար Ռուբիոն ասել է՝ գործե­րը կանգնած են:

Իսկ Պուտի­նի ասա­ծը պետք է կարդալ փոքր տառով: Նա ասում է՝ այո, գործե­րը կարող են ավարտվել, բայց երբ ասում է, որ պատրաստ է  Վոլո­դի­միր Զելենսկու հետ սեղա­նի շուրջը նստել երրորդ երկրում, դա ոչ թե բանակցե­լու, այլ արդեն համա­ձայնեցվա­ծը ստո­րագրե­լու մասին է: Այսինքն՝ առա­ջի­կա­յում դրա տեղի ունե­նա­լու հավա­նա­կա­նությունը մեծ չէ: Այս պահին գործե­րը կանգնած են:  

Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են Հաղթա­նա­կի օրվա զինա­դա­դա­րը խախտե­լու մեջ: Այդ զինա­դա­դա­րը իսկապե՞ս նախա­տեսված էր բանակցություններն առաջ տանե­լու համար, թե՞ ոչ: Հավա­նա­բար՝ դա ժամա­նա­կա­վոր միջոց էր շատ նուրբ պահին: Շքա­հանդե­սը խորհրդանշա­կան էր Պուտի­նի համար, և ուկրաի­նա­կան դրո­նա­յին հարձա­կումը Մոսկվա­յի վրա աղետ կլի­ներ: Նախա­գահ Թրամփը, կարծես, խնդրել էր երկու կողմե­րին զինա­դա­դար՝ որպեսզի դա աղե­տի չվե­րածվի: Բայց անմի­ջա­պես երկու կողմերն էլ միմյանց մեղադրե­ցին խախտումնե­րի մեջ:

Բանտարկյալնե­րի փոխա­նա­կումը լավ բան է՝ յուրա­քանչյուր կողմից հազա­րա­կան մարդ: Ուկրաի­նա­կան դրո­նա­յին հարձա­կումնե­րը խորա­նում են Ռուսաստա­նում և ստի­պում են անվտանգության միջոցներ ամրապնդել Մոսկվա­յի շուրջը: Դա շատ կարև­որ հոգե­բա­նա­կան ազդե­ցություն ունի թե՛ Կրեմլի, թե՛ սովո­րա­կան ռուսնե­րի համար: Ռուսնե­րը հոգնել են պատե­րազմից, կա ինֆլյա­ցիա, տնտե­սա­կան խնդիրներ, մարդիկ հոգե­բա­նո­րեն տուժում են: Մոսկվա­յում ինտերնե­տի անջա­տումը մեծ դժգո­հություն առա­ջացրեց: Շատե­րը կարծում են, որ դա ոչ միայն անվտանգության, այլև վերահսկո­ղության մասինչ է:

Հաղթա­նա­կի օրվա տոնա­կա­տա­րություննե­րը նկա­տե­լիո­րեն կրճատված էին այս տարի՝ պակաս ռազմա­կան տեխնի­կա­յով: Երկու կողմերն էլ օգտա­գործում էին դա հոգե­բա­նա­կան պատե­րազմում: Ուկրաի­նա­ցի­նե­րը ցույց էին տալիս, որ Պուտի­նը վախե­նում է, իսկ Պուտի­նը պնդում էր, որ ինքը պատրաստ էր պատասխա­նել և սպառնում էր:

CNN‑ի Նիկ Պատոն Ուոլշը մանրա­մասնում է Վլա­դի­միր Պուտի­նի շուրջ անվտանգության բարձրացված մտա­հո­գություննե­րը

Եվրո­պա­կան հետա­խուզության աղբյուրից ստացված մանրա­մասն զեկույցը պատկե­րում է Կրեմլը խոր ճգնա­ժա­մի մեջ: Խոհա­րարնե­րը, թիկնա­պահներն ու լուսանկա­րիչնե­րը պետք է տանը հսկո­ղության համա­կարգեր ունե­նան, Պուտի­նը այս տարի ընդհանրա­պես չի այցե­լել ռազմա­կան օբյեկտներ, շատ ժամա­նակ անցկացնում է ամրացված բունկերնե­րում, խուսա­փում է շքեղ առանձնատնե­րից, նրա ելույթնե­րը հաճախ նախա­պես ձայնագրված են: Անձնա­կազմը չի կարող օգտա­գործել սմարթֆոններ կամ հասա­րա­կա­կան տրանսպորտ, այցե­լունե­րը երկու անգամ են ստուգվում:

Պուտի­նը գնա­լով ավե­լի է մեկուսա­նում: Հաղթա­նա­կի օրվա շքա­հանդե­սը առա­ջին անգամ 20 տարում անցկացվել է առանց տանկե­րի և հրթիռնե­րի՝ ուկրաի­նա­կան դրոննե­րի վախից: Ուկրաի­նան բարե­լա­վել է խոր հարվածնե­րի ունա­կությունը: Պուտի­նը փոխել է օդա­տիե­զե­րա­կան ուժե­րի հրա­մա­նա­տա­րին: Ուկրաի­նան հաջո­ղությամբ հարվա­ծում է ռուսա­կան էներգե­տիկ օբյեկտնե­րին:

Պուտինն այլևս չունի իսկա­կան ներքին շրջա­նակ: Շատ օլի­գարխներ և պաշտոնյա­ներ հեռու են մնում: Գենե­րալնե­րի սպա­նություննե­րը և մեղադրանքնե­րի փոխա­նա­կումնե­րը ցույց են տալիս անկա­յունություն: Պուտի­նը պարա­նո­յիկ է, բայց վախե­րը իրա­կան են: Պատմությունը ցույց է տալիս, որ անհա­ջող պատե­րազմնե­րը Ռուսաստա­նում հանգեցնում են մեծ փոփո­խություննե­րի:

Ռուսա­կան «ստվե­րա­յին նավա­տորմի» նավը խորտակվել է Միջերկրա­կան ծովում. ինչու՞ էր այն միջուկա­յին ռեակտորներ կրում

Ռուսա­կան ստվե­րա­յին նավա­տորմի նավը խորտակվել է իսպա­նա­կան ջրե­րում՝ շատ տարօ­րի­նակ հանգա­մանքնե­րում: Կապի­տա­նը խոստո­վա­նել է, որ նավը տանում էր երկու միջուկա­յին ռեակտոր՝ հավա­նա­բար սուզա­նա­վի համար, ուղղվե­լով դեպի անհայտ ուղղություն, հնա­րա­վոր է՝ Հյուսի­սա­յին Կորեա: Սա լուրջ մտա­հո­գություն է առա­ջացրել զենքի տարածման վերա­բերյալ՝ միջուկա­յին տերություննե­րի միջև: Ռուսաստա­նը պարտք ուներ Հյուսի­սա­յին Կորեա­յին, որը զորքեր էր ուղարկել Ուկրաի­նա: Ամբողջ պատմությունը մնում է խիստ գաղտնի, իսկ բոլոր կողմե­րը կարծես գոհ են, որ այս գաղտնի­քը մնաց ծովի հատա­կում:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ