20.4 C
Yerevan

Փաստաթղթե­րի Արտա­հոսքը Մերկացրեց Ընդդի­մությա­նը

Հայաստա­նը երկար տարի­ներ կանգնած է եղել նման խնդրի առաջ, սակայն 2018 թվա­կա­նի հեղա­փո­խությունից հետո ժողո­վուրդը վերա­դարձրեց իր որո­շում կայացնե­լու իրա­վունքը, ինչի արդյունքում հնա­րա­վոր դարձավ ամբողջա­կան պատկեր տեսնել։ Այսօր էլ կան ուժեր, որոնց հիմնա­կան նպա­տա­կը ժողովրդի ձեռքից այդ իրա­վունքը հետ վերցնելն է։

Ծովի­նար Վարդանյան

FactorTV‑ն զրուցել է ԱԺ ՔՊ պատգա­մա­վոր, պատգա­մա­վո­րի թեկնա­ծու Ծովի­նար Վարդանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում Ծովի­նար Վարդանյա­նը մեկնա­բա­նում է «The Insider»-ի բացա­հայտումը, ըստ որի գործա­րար Սամվել Կարա­պետյա­նը կապեր ունի Ռուսաստա­նի անվտանգության դաշնա­յին ծառա­յության հետ։ Քննարկման առանցքում են Հայաստա­նի ինքնիշխա­նության դեմ ուղղված սպառնա­լիքնե­րը և այն ուժե­րի գործունեությունը, որոնք, ըստ բանա­խո­սի, ներկա­յացնում են օտա­րերկրյա շահեր և վտանգում երկրի ժողովրդա­վա­րա­կան ապա­գան։  Անդրա­դարձ կանաև ներքա­ղա­քա­կան լարվա­ծությա­նը, քաղա­քա­կան խոսույթում առկա կոշտ հայտա­րա­րություննե­րին և առա­ջի­կա ընտրություննե­րի նշա­նա­կությա­նը՝ որպես պետա­կա­նության պահպանման վճռո­րոշ հանգրվան։ Հարցազրույցի նպա­տակն է հանրությա­նը ներկա­յացնել իշխող թիմի դիրքո­րո­շումը արտա­քին ազդե­ցության գործա­կալնե­րի և տնտե­սա­կան հնա­րա­վոր ճնշումնե­րի վերա­բերյալ։

Ծովի­նար Վարդանյա­նը անդրա­դարձավ «The Insider» հրա­պա­րակմա­նը՝ նշե­լով, որ այն, իր կարծի­քով, պարզա­պես փաստաթղթա­յին հաստա­տումն էր այն բանի, ինչը վաղուց ակնհայտ էր։ Վարդանյա­նը նշեց, որ չի պատկե­րացնում՝ ում են պատրաստվում դատի տալ, եթե հրա­պա­րակվա­ծը փաստա­թուղթ է, և հավե­լեց, որ ինքն էլ համոզված է՝ հրա­պա­րա­կումը պարզա­պես հրա­պա­րա­կել է այն, ինչ մինչ այդ արդեն երև­ում էր։ Պատգա­մա­վո­րը դիտարկեց, որ այժմ հստակ երև­ում է՝ ովքեր են կանգնած Հայաստա­նի պետա­կա­նության ու անկա­խության կողքին, և ովքեր են, իր ձևա­կերպմամբ, «օտար շահեր պաշտպա­նող» ուժեր։ Նրա խոսքով՝ կարե­լի է այդ մարդկանց «ագենտուրա» անվա­նել, սակայն էակա­նը, ըստ նրա, այն է, որ նրանք չեն ծառա­յում Հայաստա­նի շահե­րին։

Ծովի­նար Վարդանյա­նը, անդրա­դառնա­լով հրա­պա­րակված փաստաթղթին, ասաց, որ եթե մարդու աշխա­տանքի վայրը նշված է Ռուսաստա­նի անվտանգության դաշնա­յին ծառա­յության կառույց, ապա դա փաստ է, և ինքն անձամբ հակված է այդ փաստաթղթով բավա­րարվել։ Նա հավե­լեց, որ այդ փաստա­թուղթն ամբողջա­նում է նաև Սամվել Կարա­պետյա­նի խոսույթով ու վարքագծով, որոնք, ըստ պատգա­մա­վո­րի, լրացնում են նույն պատկե­րը։ Վարդանյա­նի կարծի­քով՝ Հայաստա­նը երկար տարի­ներ կանգնած է եղել նման խնդրի առաջ, սակայն 2018 թվա­կա­նի հեղա­փո­խությունից հետո ժողո­վուրդը վերա­դարձրեց իր որո­շում կայացնե­լու իրա­վունքը, ինչի արդյունքում, նրա խոսքով, հնա­րա­վոր դարձավ ամբողջա­կան պատկեր տեսնել։ Նա նշեց, որ այսօր էլ կան ուժեր, որոնց հիմնա­կան նպա­տա­կը ժողովրդի ձեռքից այդ իրա­վունքը հետ վերցնելն է։

Պատգա­մա­վո­րը քննա­դա­տեց այն պնդումնե­րը, թե «Ինսայդե­րի» հրա­պա­րա­կումը իշխա­նություննե­րի ձեռքի գործն է՝ ընդգծե­լով, որ խոսքը ռուսա­կան պարբե­րա­կա­նի մասին է։ Վարդանյա­նը նաև կարծիք հայտնեց, որ որոշ քաղա­քա­կան ուժեր գործընկե­րությունը շփո­թում են «ճորտության» հետ և կարծում են, թե ռազմա­վա­րա­կան դաշնա­կից ունե­նա­լը ենթադրում է ենթա­կա­յություն։

Անդրա­դառնա­լով Սամվել Կարա­պետյա­նի ունեցվածքի թեմա­յին՝ Ծովի­նար Վարդանյա­նը նշեց, որ հարց է առա­ջա­նում՝ արդյոք այդ ամբողջ ունեցվածքը հենց Կարապետյանի՞նն է։ Նա հիշեցրեց Ֆրանսիա­յում գտնվող վիլա­յի պատմությունը՝ նշե­լով, որ հրա­պա­րա­կա­յին տեղե­կություննե­րի համա­ձայն՝ Ֆրանսիա­յի իշխա­նություննե­րը կալանք էին դրել այդ գույքի վրա՝ այն հիմնա­վորմամբ, թե իրա­կան սեփա­կա­նա­տե­րը «Գազպրոմն» է։ Պատգա­մա­վո­րը նաև ընդգծեց, որ Կարա­պետյա­նը միայն վերջերս է սկսել շեշտել իր՝ Հայաստա­նի քաղա­քա­ցի լինե­լը։

Այլ պետությունից կախված կապի­տա­լի կրող մարդը չի կարող գալ ու ղեկա­վա­րել Հայաստա­նը, քանի որ, ըստ նրա, նման կախվա­ծությունը վտանգա­վոր է պետա­կա­նության համար։

ՔՊ-ական պատգա­մա­վո­րը խիստ քննա­դա­տեց ընդդի­մա­դիր քարոզչության մեջ շրջա­նառվող՝ «300 հազար ադրբե­ջանցի­նե­րի վերաբնա­կեցման» թեման։ Նրա խոսքով՝ արհեստա­կան բանա­կա­նությամբ ստեղծված տեսանյութե­րը, որտեղ ադրբե­ջանցի­նե­րը մտնում են հայկա­կան տներ, աբսուրդա­յին են և նպա­տակ ունեն քաղա­քա­ցի­նե­րին մոլո­րեցնել։ Նա ասաց, որ նման ուժե­րը ազգա­յին անվտանգության սպառնա­լիք են և քաղա­քա­ցի­նե­րը պետք է հունի­սի 7‑ին ընտրություն կատա­րեն՝ անկախ պետա­կա­նության և կախյա­լության միջև։

Ծովի­նար Վարդանյա­նը նաև պատասխա­նեց այն մեղադրանքնե­րին, թե իշխա­նություննե­րը Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի «գործա­կալներ» են։ Նրա խոսքով՝ հարև­աննե­րի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման մասին խոսե­լը չի նշա­նա­կում, թե իշխա­նություննե­րը ցանկա­նում են ադրբե­ջանցի­ներ բերել Հայաստան։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը պետք է ինքնուրույն կարգա­վո­րի իր հարա­բե­րություննե­րը՝ առանց երրորդ կողմե­րի միջամտության։

Անդրա­դառնա­լով Ռուսաստա­նի հնա­րա­վոր տնտե­սա­կան ճնշումնե­րին՝ պատգա­մա­վո­րը նշեց, որ Հայաստա­նի կառա­վա­րությունը Ռուսաստա­նի հետ որևէ խնդիր չունի և պատրաստ է շարունա­կել տնտե­սա­կան ու քաղա­քա­կան համա­գործակցությունը։ Միա­ժա­մա­նակ նա ընդունեց, որ եթե Ռուսաստա­նը որո­շի ագրե­սիվ տնտե­սա­կան քայլե­րի գնալ, Հայաստա­նը չի կարող երաշխա­վո­րել դրա բացա­կա­յությունը, քանի որ դա կախված չէ Երև­ա­նից։

Վարդանյա­նը վստա­հեցրեց, որ պետա­կան կառույցնե­րը մշա­կում են տարբեր սցե­նարներ՝ թե՛ տնտե­սա­կան, թե՛ անվտանգա­յին, և գնա­հա­տում են հնա­րա­վոր ռիսկե­րը։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի կառա­վա­րությունը վարում է բալանսա­վորված քաղա­քա­կա­նություն ինչպես Եվրա­միության, այնպես էլ ԵԱՏՄ‑ի ուղղությամբ։  Պատգա­մա­վո­րը հայտա­րա­րեց, որ այս ընտրություննե­րը սովո­րա­կան քաղա­քա­կան պայքար չեն, այլ պայքար են Հայաստա­նի անկա­խության համար։ Նրա համոզմամբ՝ Սամվել Կարա­պետյա­նը և նրա հետ ասո­ցացվող ուժե­րը սպառնա­լիք են այդ անկա­խությա­նը։ Ծովի­նար Վարդանյա­նը նաև կարծիք հայտնեց, որ ռուսա­կան կողմի հայտա­րա­րություննե­րը նպա­տակ ունեն ազդել հայ ընտրո­ղի վրա և վախի մթնո­լորտ ստեղծել՝ ներկա­յացնե­լով, թե եվրո­պա­կան ուղղության դեպքում Հայաստա­նը «կկործանվի»։ Նրա խոսքով՝ այդ ամե­նը տեղե­կատվա­կան միջամտություն է։

Ժողովրդա­վա­րությունը Հայաստա­նի կարև­ո­րա­գույն ձեռքբե­րումնե­րից է, և դրա շրջա­նա­կում նույնիսկ այն ուժե­րը, որոնց իշխա­նություննե­րը համա­րում են «ռուսա­կան ազդե­ցության գործա­կալներ», իրա­վունք ունեն մասնակցե­լու ընտրություննե­րին։ Միա­ժա­մա­նակ նա նշեց, որ քաղա­քա­կան պայքա­րի միջո­ցով պետք է փակել նման ուժե­րի ճանա­պարհը։

Լյուստրա­ցիա­յի և անցումա­յին արդա­րա­դա­տության թեմա­յին անդրա­դառնա­լով՝ պատգա­մա­վո­րը նշեց, որ 2018 թվա­կա­նի հեղա­փո­խությունն արդեն իսկ, իր խոսքով, «ամե­նա­մեծ լյուստրա­ցիան» էր, քանի որ դրա­նից հետո բազմա­թիվ շերտեր բացա­հայտվե­ցին։

Վերջում Ծովի­նար Վարդանյա­նը խոսեց նաև Նիկոլ Փաշինյա­նի հնչեցրած «սատկացնել» արտա­հայտության մասին։ Նա ասաց, որ ընդհանրա­պես դատա­պարտում է բռնության կոչե­րը, սակայն միա­ժա­մա­նակ շեշտեց, որ չի ցանկա­նում խոսել կոնտեքստից կտրված արտա­հայտություննե­րի մասին։ Պատգա­մա­վո­րը հավե­լեց, որ այս պահին վարչա­պե­տի ուսե­րին դրված է Հայաստա­նի անկա­խության և պետա­կա­նության պաշտպա­նության պատասխա­նատվությունը, և իշխա­նություննե­րը բախվում են, իր ձևա­կերպմամբ, «Հայաստա­նի դեմ աշխա­տող ուժե­րի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ