20.4 C
Yerevan

«Ուժեղ Հայաստա­նի» Առա­ջարկած «Փոփո­խությունը» Հայաստա­նի Ինքնիշխա­նության Տապա­լումն Է

Բայց մի՞թե նա հարգանք չունի ժողովրդի, հանրության հանդեպ, ումից վստա­հության քվե է ակնկա­լում, որպեսզի իշխա­նության հասնի եւ «փոխի» նրա կյանքը։

Վահրամ Աթա­նեսյան

Երեւի հիսուն կամ, գուցե, վաթսուն տարի առաջ Վարդգես Պետրոսյա­նը հրա­պա­րա­կա­խո­սության համար «ստո­րագրության պատվի» նշա­ձող է սահմա­նել։ Հոդվածն այդպես էլ վերնագրված է՝ «Ստո­րագրության պատի­վը»։ Նա դնում էր գրա­վոր խոսքի համար պատասխա­նատվության խնդիր։

Ի դեպ, Ղարա­բաղյան Շարժումը նաեւ այդ դարաշրջա­նի հրա­պա­րա­կա­խո­սության ծնունդն է։ Ու, թերեւս, լավա­գույն օրի­նա­կը արդեն ութսունա­կաննե­րի վերջին Մեղրիի նշա­նա­կության մասին Վազգեն Սարգսյա­նի հայտնի հոդվածն է։

Քսանմե­կե­րորդ դարում տպա­գիր մամուլը տեղը զիջել է առցանց լրատվա­մի­ջոցնե­րին, սոցիա­լա­կան հարթակնե­րին, որտեղ բոլո­րը մուտք ունեն, օգտվում են ազատ խոսքի սահմա­նադրա­կան իրա­վունքից։ Ինչ-որ տեղ դա նաեւ «պարպվե­լու» հնա­րա­վո­րություն է, մարդկանց կարե­լի է հասկա­նալ։

Անհասկա­նա­լին, արտա­ռո­ցը քաղա­քա­կան եւ քաղա­քա­գի­տա­կան կոչվող խոսույթն է, որի հեղի­նակնե­րը, որպես կանոն, իրենց տեսա­կետնե­րի համար ոչ մի պատասխա­նատվություն չեն զգում։

«Ուժեղ Հայաստա­նը» քարոզչա­կան տեսա­հո­լո­վակ է տարա­ծել։ Պատկերվում է հայ ընտա­նիք, որ նստած է թեյա­սե­ղա­նի շուրջ։ Ու հանկարծ բնա­կա­րան են ներխուժում ադրբե­ջանցի­ներ․․․ «Ձայնդ բարձրացրու երեք հարյուր հազար ադրբե­ջանցի­նե­րի Հայաստա­նում բնա­կեցնե­լու դեմ»,- քաղա­քա­ցուն կոչ է անում Սամվել Կարա­պետյա­նը։

Սա քարոզչությու՞ն է, թե՞ «տեղե­կատվա­կան ահա­բեկչություն»,- օրենսդրա­կան կարգա­վո­րում չկա, իրա­վա­կան առումով հնա­րա­վոր չէ որո­շել քաղա­քա­կան խոսույթի եւ պետա­կան ինքնիշխա­նության դեմ «խարդա­վանքի» սահմա­նը։

Ստո­րագրության պատի­վը հարգե­լու Վարդգես Պետրոսյա­նի հորդո­րը որքանո՞վ է նպաստել հրա­պա­րա­կա­խո­սա­կան ժանրի «բյուրե­ղացմա­նը», դժվար է գնա­հա­տել։ Հստակ չէ, թե անձամբ ինքը որքանո՞վ է հավա­տա­րիմ մնա­ցել այդ սկզբունքին, բայց այդ տասնամյակնե­րի հայաստանյան մամուլը հանրայնո­րեն պահանջված եւ հիմնա­կա­նում արժա­նա­հա­վատ էր։

Քաղա­քա­կան գործչին դժվար, գրե­թե անհնար է էթի­կա­յի եւ բարո­յա­կա­նության հորդոր հղել։ Բայց մի՞թե նա հարգանք չունի ժողովրդի, հանրության հանդեպ, ումից վստա­հության քվե է ակնկա­լում, որպեսզի իշխա­նության հասնի եւ «փոխի» նրա կյանքը։ Ընդ որում, «Ուժեղ Հայաստա­նը» Սամվել Կարա­պետյա­նին արդեն «նշա­նա­կել է Հայաստա­նի հաջորդ վարչա­պետ»։

Քաղա­քա­կան ուժե­րի առկա հարա­բե­րակցությամբ, սահմա­նադրությամբ եւ օրենքով նա չի կարող Հայաստա­նի հաջորդ վարչա­պետ լինել։ Եւ եթե «Ուժեղ Հայաստա­նը» հակա­ռակն է պնդում, ուրեմն պիտի ենթադրել, որ նրա առա­ջարկած «փոփո­խությունը» Հայաստա­նում սահմա­նադրա­կան կարգի տապա­լումը եւ իշխա­նության յուրա­ցումն է։ Պարզ ասած՝ Հայաստա­նի ինքնիշխա­նության «փոփո­խությունը»։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ