14.7 C
Yerevan

Կուսակցա­կան Պատե­րազմը, Որպես Կանոն, Ավարտվում Է Հայրե­նի­քի Պարտությամբ

ՔՊ‑ի գնա­հատման չափա­նիշ պետք է լինի ոչ թե պատե­րազմին նրա անդամնե­րի մասնակցությունը, այլ՝ թե ինչպե՞ս է քպ-ական իշխա­նությունը կառա­վա­րել պատե­րազմը։ 

Վահրամ Աթա­նեսյան

Մեր Խոսքը՝

Պատե­րազմը պետության գոյության ամե­նա­կենտրո­նացված, ամե­նա­կարգա­պահ և ամե­նա­պա­տասխա­նա­տու ոլորտն է։ Այն չի կարող վերածվել կուսակցա­կան ինքնա­գո­վազդի, ջոկա­տա­յին ռոմանտիզմի կամ «ֆետա­յա­կան» հոգե­բա­նա­կան բարդույթնե­րի բեմա­հարթա­կի։ Սակայն ՀՅԴ‑ն տարի­ներ շարունակ բանա­կին ու պատե­րազմին նայել է ոչ թե պետա­կա­նության, այլ ռազմա­հայրե­նա­սի­րա­կան կեղծիքնե­րի, կուսակցա­մո­լա­կան պատկե­րա­ցումնե­րի և հերո­սա­պա­տումա­յին ինքնա­ներկա­յացման տրա­մա­բա­նությամբ։ Այդ մոտեցման մեջ առաջնա­յի­նը ոչ թե համա­կարգված պետա­կան պաշտպա­նությունն է, այլ կուսակցության «մասնակցության» ցուցադրումը։ Թիվը։ Հպարտա­նա­լու ու հետո այդ զոհե­րը քաղա­քա­կան առևտրում շատ թանկ գնով դիմա­ցի­նին վաճա­ռե­լու, նրան ամա­չեցնե­լու ձգտումը։ Եվ որքան շատ են զոհե­րը, այնքան ավե­լի կարև­որ ու թանկ դիրքա­վո­րում է ստացվում։ ՈՒ գալիս է մի պահ, որ հայրե­նա­սի­րությունը արդեն հավա­սարվում է խելա­գա­րությա­նը։

Ամե­նա­ցա­վա­լին այն է, որ այդ տրա­մա­բա­նության մեջ հաճախ շահարկվել են շարքա­յին, անկեղծ, հայրե­նա­սեր, բայց մարտա­կան փորձ չունե­ցող երի­տա­սարդնե­րի զգացմունքնե­րը։ Նրանց ուղարկել են առաջնա­գիծ՝ ստեղծե­լով այն տպա­վո­րությունը, թե իրենք «առա­ջիննե­րից» են, թե «ընկերնե­րը զոհվե­ցին հանուն հայրե­նի­քի», մինչդեռ այդ զոհո­ղություննե­րը հաճախ դարձել են ոչ թե ռազմա­կան արդյունա­վե­տության, այլ քաղա­քա­կան պատմություննե­րի նյութ։

Խնդի­րը միայն դա չէ։ Նման գործո­ղություննե­րը հաճախ իրա­կա­նացվել են ինքնագլուխ՝ առանց բանա­կի միասնա­կան հրա­մա­նա­տա­րության հետ լիարժեք համա­կարգման, առանց հասկա­նա­լու, թե այդ մարդկա­յին ռեսուրսը որտեղ և ինչպես կարող էր օգտա­գործվել առա­վել արդյունա­վետ։ Իսկ պատե­րազմում անկազմա­կերպ «օգնությունը» երբեմն ոչ թե ուժ է, այլ լրա­ցուցիչ քաոս։

Այս ամե­նի հիմքում կա մեկ խորքա­յին խնդիր՝ պետա­կան մտա­ծո­ղության բացա­կա­յությունը։ Երբ կուսակցությունը պատե­րազմը դիտում է որպես ապա­գա քաղա­քա­կան դիվի­դենտնե­րի աղբյուր, երբ զոհո­ղությունը վերածվում է քարոզչա­կան կապի­տա­լի, պետությունն անխուսա­փե­լիո­րեն թուլա­նում է։ Պատե­րազմը կուսակցության հեղի­նա­կությունը բարձրացնե­լու միջոց չէ։ Պատե­րազմը պետության գոյության հարց է։ Եվ հենց այստեղ է, որ կուսակցա­կան պատե­րազմնե­րը գրե­թե միշտ ավարտվում են ազգա­յին ողբերգությամբ։

Մեր Ուղին

Ներկա­յացնում ենք Վահրամ Աթա­նեսյա­նի անդրա­դարձն այդ թեմա­յին՝

Իշխան Սաղա­թելյա­նը պաշտպա­նության նախա­րա­րին հարց է ուղղել, թե քանի՞ ՔՊ-ական է մասնակցել պատե­րազմին։ Ինքը, օրի­նակ, կարող է ասել, թե քանի դաշնակցա­կան է մասնակցել, նրանցից քանիսն են զոհվել։ 

Սա պատե­րազմի մասին նախանցյալ դարի պատկե­րա­ցում է։ ՔՊ‑ի գնա­հատման չափա­նիշ պետք է լինի ոչ թե պատե­րազմին նրա անդամնե­րի մասնակցությունը, այլ՝ թե ինչպե՞ս է քպ-ական իշխա­նությունը կառա­վա­րել պատե­րազմը։ Այս իմաստով դաշնկա­ցության եւ մյուս ուժե­րի, կամա­վո­րա­կան ջոկատնե­րի եւ առանձին անձանց “պատե­րազմին մասնակցությունը” քպ-ական կառա­վա­րության լրջա­գույն բացթո­ղումն էր, սխա­լը։ Պատե­րազմը բանա­կի եւ հաշվառված պահեստա­զո­րի գործն է։ Իսկ կուսակցա­կան պատե­րազմը, ինչպես Հայաստա­նի հեռա­վոր եւ մոտ պատմությունն է վկա­յում, միշտ ունե­նում է ողբերգա­կան ավարտ։ Պետք է գոհա­նալ, որ քառա­սունչորսօրյան քաղա­քա­ցիա­կա­նի չի փոխա­կերպվել։ Թեեւ այդ սպառնա­լի­քը, ցավոք, լիո­վին հաղթա­հարված չէ։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ