14.7 C
Yerevan

Ի՞նչ Է Խոստա­նում Հանուն Հանրա­պե­տությա­նը

Ռուսաստա­նի դեսպա­նա­տան որոշ կառույցներ զբաղվում են հետա­խուզա­կան գործունեությամբ, ինչը համա­րեց անընդունե­լի Հայաստա­նի ինքնիշխա­նության տեսանկյունից։  

Ռուբեն Մեհրաբյան

Լուրե­րը զրուցել է «Հանուն Հանրա­պե­տության» կուսակցության փոխնա­խա­գահ Ռուբեն Մեհրաբյա­նի հետ։ Զրույցի ընթացքում ներկա­յացվում է կուսակցության նախընտրա­կան տեսլա­կա­նը, որտեղ Ռուբեն Մեհրաբյա­նը շեշտում է առողջ և պետա­կա­նա­կենտրոն ընդդի­մություն ձևա­վո­րե­լու հրա­մա­յա­կա­նը՝ գործող քաղա­քա­կան դաշտը օտա­րերկրյա ազդե­ցություննե­րից մաքրե­լու համար։ Կուսակցության արտա­քին քաղա­քա­կան առաջնա­հերթությունը Հայաստա­նի լիարժեք եվրաինտեգրումն ու Արևմուտքի հետ ռազմա­վա­րա­կան գործակցության խորա­ցումն է, ինչը ենթադրում է աստի­ճա­նա­կան հրա­ժա­րում ռուսա­կան ռազմա­կան և տնտե­սա­կան կախվա­ծությունից։ Ընդգծվում է ինստի­տուցիո­նալ բարե­փո­խումնե­րի արա­գացման անհրա­ժեշտությունը, հատկա­պես դատաի­րա­վա­կան համա­կարգում և էներգե­տիկ անվտանգության ոլորտում, որտեղ առա­ջարկվում է դիվերսիֆի­կացնել մատա­կա­րարման աղբյուրնե­րը։ Մեհրաբյա­նը կարև­ո­րում է պետություն-բիզնես վստա­հե­լի գործընկե­րությունը և ժամա­նա­կա­կից տեխնո­լո­գիա­նե­րի կիրա­ռումը՝ որպես տնտե­սա­կան առա­ջընթա­ցի և սոցիա­լա­կան բարե­կե­ցության հիմնասյուն։

Ռուբեն Մեհրաբյա­նը նշեց, որ նախընտրա­կան քարո­զարշա­վի ընդհա­նուր մթնո­լորտը բավա­կա­նին թունա­վորված է՝ պայմա­նա­վորված հիբրի­դա­յին ներգործություննե­րով։ Նրա խոսքով՝ պետությունը դիմել է նաև եվրո­պա­ցի գործընկերնե­րին՝ Հայաստա­նի ինստի­տուցիո­նալ կարո­ղություննե­րը մեծացնե­լու համար։ Միևնույն ժամա­նակ, նա ասաց, որ իրենց քաղա­քա­կան ուժը գոհ է քարո­զարշա­վից, քանի որ մարզե­րում և Երև­ա­նի տարբեր թաղա­մա­սե­րում ընտրողնե­րի հետ հանդի­պումնե­րի ընթացքում տեսնում են դրա­կան արձա­գանք իրենց ուղերձնե­րի նկատմամբ։ 

Մեհրաբյա­նի կարծի­քով՝ Հայաստա­նում ժողո­վուրդը հեղա­փո­խությունից հետո տեր է կանգնել իշխա­նությա­նը, իսկ այժմ անհրա­ժեշտ է, որ տեր կանգնի նաև ընդդի­մությա­նը։ Նա դիտարկեց, որ ներկա­յիս ընդդի­մությունը, իր գնա­հատմամբ, շարունա­կում է մնալ «հավա­քա­կան Պուտի­նի» ազդե­ցության ներքո։ Ըստ նրա՝ ընդդի­մությունը չպետք է լինի պետա­կա­նության հարցը կասկա­ծի տակ դնող ուժ, այլ պետք է լինի իշխա­նությա­նը հակակշռող և ժողովրդի առաջ պատասխա­նա­տու քաղա­քա­կան ինստի­տուտ։ Իրենց քաղա­քա­կան ուժը պայքա­րում է ոչ թե իշխա­նա­փո­խության, այլ «ընդդի­մա­փո­խության» համար։ Նա ընդգծեց, որ ընդդի­մա­դիր լինե­լը չի նշա­նա­կում պետության թշնա­մի լինել կամ արտա­քին ուժե­րի հետ համա­գործակցել Հայաստա­նի դեմ։ Նրա խոսքով՝ իրենք համա­կարծիք են իշխա­նության հետ մի շարք ռազմա­վա­րա­կան հարցե­րում՝ խաղա­ղության, հարև­աննե­րի հետ փոխկա­պակցվա­ծության, ԱՄՆ‑ի և Եվրա­միության հետ համա­գործակցության, ժողովրդա­վա­րության և օրենքի գերա­կա­յության թեմա­նե­րում, սակայն ունեն լուրջ տարա­ձայնություններ այդ քաղա­քա­կա­նություննե­րի իրա­կա­նացման տեմպի, խորության և որա­կի վերա­բերյալ։

Մեհրաբյա­նը քննա­դա­տեց դատա­կան համա­կարգի բարե­փո­խումնե­րի ընթացքը՝ նշե­լով, որ վերջին ութ տարի­նե­րի ընթացքում դա եղել է ամե­նաչհա­ջողված ուղղություննե­րից մեկը։ Նա ասաց, որ միայն արձա­նագրե­լը բավա­րար չէ, անհրա­ժեշտ են կոնկրետ քայլեր։ Քաղա­քա­կան գործի­չը նշեց, որ բարե­վարքության չափա­նիշնե­րը պետք է խստացվեն ոչ միայն դատա­վորնե­րի, այլ նաև քննչա­կան մարմիննե­րի, դատա­խա­զության և ամբողջ իրա­վա­կան համա­կարգի համար։

Նրա խոսքով՝ իշխա­նությունը դանդաղ և անհետև­ո­ղա­կան է գործում, ինչի հետև­անքով, օրի­նակ, Ռոբերտ Քոչարյա­նը կարո­ղա­նում է առանց պատասխա­նատվության հարցազրույցներ տալ և քաղա­քա­կան հայտա­րա­րություններ անել։ Մեհրաբյա­նը գտնում է, որ գործող ընդդի­մության բացա­կա­յության պայմաննե­րում քաղա­քա­կան դիսկուրսը վերածվել է ցածրո­րակ բանա­վե­ճե­րի, ինչը խանգա­րում է պետության զարգացմա­նը։   

Արտա­քին քաղա­քա­կա­նության հարցում Ռուբեն Մեհրաբյա­նը նշեց, որ իրենց ուժը կողմ է Եվրա­միության հետ ինտեգրմա­նը և այն գործընթացնե­րին, որոնք սկսվել են «Եվրաքվեի» նախա­ձեռնությունից հետո։ Նրա խոսքով՝ օրենքի ընդունումը նոր հնա­րա­վո­րություններ է բացել Հայաստա­նի համար՝ վիզա­նե­րի ազա­տա­կա­նա­ցումից մինչև անվտանգության ոլորտում համա­գործակցություն։ Սակայն նա ընդգծեց, որ դա բավա­րար չէ, և անհրա­ժեշտ է հստակ ժամա­նա­կա­ցույց ու հաջորդ քայլե­րի ծրա­գիր։

Հայաստա­նը պետք է աստի­ճա­նա­բար դուրս գա ԵԱՏՄ-ից և նվա­զեցնի կախվա­ծությունը ռուսա­կան շուկա­յից։ Նա դա անվա­նեց դեգրա­դացվող շուկա և նշեց, որ անհրա­ժեշտ է իրա­կան դիվերսիֆի­կա­ցիա։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը պետք է կարո­ղա­նա անցնցում կերպով նվա­զեցնել կախվա­ծությունը Ռուսաստա­նից, նույնիսկ եթե Մոսկվան փորձի խոչընդո­տել այդ գործընթա­ցը։

Քաղա­քա­կան գործի­չը առա­ջարկեց Հայաստա­նում ռուսա­կան ռազմա­կան, ուժա­յին և հետա­խուզա­կան ներկա­յության լիկվի­դա­ցում՝ ներառյալ ռազմա­բա­զա­յի և սահմա­նա­պահնե­րի դուրսբե­րումը։ Նա պնդեց, որ Ռուսաստա­նի դեսպա­նա­տան որոշ կառույցներ զբաղվում են հետա­խուզա­կան գործունեությամբ, ինչը համա­րեց անընդունե­լի Հայաստա­նի ինքնիշխա­նության տեսանկյունից։ Գազի և էներգե­տիկ անվտանգության թեմա­յով Մեհրաբյա­նը նշեց, որ Հայաստա­նը պետք է նվա­զեցնի գազի սպա­ռումը, զարգացնի էլեկտրաէ­ներգիա­յի օգտա­գործումը և դիվերսիֆի­կացնի գազա­մա­տա­կա­րա­րումը՝ ներգրա­վե­լով Ղազախստա­նը, Թուրքմենստա­նը, Իրա­նը և նույնիսկ Ադրբե­ջա­նը։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը չպետք է կախված լինի մեկ մատա­կա­րա­րից։

Ատո­մա­յին էներգե­տի­կա­յի հարցում նա քննա­դա­տեց «Ռոսա­տո­մին»՝ այն անվա­նե­լով հատուկ ծառա­յություննե­րի հետ կապված կառույց։ Մեհրաբյա­նը նշեց, որ ամե­րիկյան Westinghouse‑ը կարող է ապա­հո­վել ռուսա­կան նախագծով կառուցված ատո­մա­կա­յաննե­րի սպա­սարկումն ու վառե­լի­քը։ Նա նաև ասաց, որ Հայաստա­նը պետք է ԱՄՆ‑ի հետ համա­գործակցությամբ կառուցի նոր ատո­մա­կա­յան։ Ռուբեն Մեհրաբյա­նը խոսեց նաև ցորե­նի մատա­կա­րարման մասին՝ նշե­լով, որ Հայաստա­նը կարող է ներկրումներ իրա­կա­նացնել Ուկրաի­նա­յից և Ղազախստա­նից և չլի­նել կախված միայն Ռուսաստա­նից։ Նրա խոսքով՝ կախվա­ծություննե­րը հաճախ ստեղծվում են հենց սխալ քաղա­քա­կա­նության հետև­անքով։

Արտա­քին քաղա­քա­կան վեկտո­րի մասին խոսե­լիս Մեհրաբյա­նը նշեց, որ դիվերսիֆի­կա­ցիան ինքնանպա­տակ չէ։ Նրա համոզմամբ՝ Հայաստա­նը պետք է պատրաստվի ինտեգրվել ազատ եվրո­պա­կան ժողո­վուրդնե­րի ընտա­նի­քին, ինչը բնա­կա­նա­բար տեղի կունե­նա Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի հաշվին։

Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի թեմա­յով նա ասաց, որ իրենց ուժը կողմ է խաղա­ղության պայմա­նագրի հնա­րա­վո­րինս արագ ստո­րագրմա­նը։ Մեհրաբյա­նի համոզմամբ՝ տարա­ծաշրջա­նա­յին փոխկա­պակցվա­ծությունը խաղա­ղության անշրջե­լիության լավա­գույն երաշխիքն է։ Միևնույն ժամա­նակ, նա նշեց, որ ռուսա­կան ներկա­յությունը խոչընդո­տում է «Խաղա­ղության խաչմե­րուկ» նախագծին և Հայաստա­նի բնա­կան հարա­բե­րություննե­րին հարև­աննե­րի հետ։  

կոնֆլիկտի ավարտից հետո տարա­ծաշրջա­նում սկսվե­լու է մրցակցության փուլ, և Հայաստա­նը պետք է համա­գործակցի Եվրա­միության և ԱՄՆ‑ի հետ՝ Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րում հավա­սա­րակշռություն պահպա­նե­լու համար։ Որպես օրի­նակ նա բերեց Հունաստա­նի և Թուրքիա­յի հարա­բե­րություննե­րը։

Նա նաև անդրա­դարձավ այն քննա­դա­տությա­նը, թե իրենց քաղա­քա­կան ուժի գաղա­փարնե­րը հաճախ համընկնում են իշխա­նության մոտե­ցումնե­րի հետ։ Մեհրաբյա­նը պատասխա­նեց, որ ժողովրդա­վա­րա­կան երկրնե­րում իշխա­նությունն ու ընդդի­մությունը ռազմա­վա­րա­կան հարցե­րում հաճախ ունեն ընդհա­նուր պատկե­րա­ցումներ, իսկ տարա­ձայնություննե­րը վերա­բե­րում են իրա­կա­նացման մեթոդնե­րին ու քաղա­քա­կան որա­կին։ Նրա խոսքով՝ այսօր Հայաստա­նում բացա­կա­յում է առողջ քաղա­քա­կան բանա­վե­ճի մշա­կույթը։

Քաղա­քա­կան գործի­չը նաև նշեց, որ Հայաստա­նում թույլ է տրվել ձևա­վորվել ռուսա­կան հիբրի­դա­յին ազդե­ցության ենթա­կա­ռուցվածքներ, որոնք թունա­վո­րում են հանրա­յին մթնո­լորտը։ Նա համոզմունք հայտնեց, որ նման երև­ույթնե­րը պետք է արմա­տա­խիլ արվեն այնպես, ինչպես արվում է Եվրա­միության երկրնե­րում։

Տնտե­սա­կան և սոցիա­լա­կան քաղա­քա­կա­նության մասին խոսե­լիս Ռուբեն Մեհրաբյա­նը նշեց, որ բիզնե­սի և պետության միջև անհրա­ժեշտ է ձևա­վո­րել գործընկե­րա­յին հարա­բե­րություններ։ Նրա խոսքով՝ մինչ այժմ պահպանվում է փոխա­դարձ անվստա­հություն, ինչը խոչընդո­տում է զարգացմա­նը։ Մարզե­րում անհրա­ժեշտ է ստեղծել մթերման, սպառման և վերամշակման կենտրոններ, որտեղ պետությունն ու բիզնե­սը կհա­մա­գործակցեն։ Ըստ Մեհրաբյա­նի՝ ծրագրե­րը կարող են ֆինանսա­վորվել պետա­կան միջոցնե­րով, մասնա­վոր ներդրումնե­րով և միջազգա­յին գործընկերնե­րի աջակցությամբ։

Մեհրաբյա­նը նաև անդրա­դարձավ ջրա­յին ռեսուրսնե­րի կառա­վարման խնդիրնե­րին՝ նշե­լով, որ Հայաստա­նը, լինե­լով ջրա­ռատ երկիր, այսօր բախվում է ջրի դեֆի­ցի­տի։ Նրա խոսքով՝ ենթա­կա­ռուցվածքնե­րը հնա­ցած են, և անհրա­ժեշտ է ներմուծել եվրո­պա­կան փորձ ու արդիա­կան համա­կարգեր։

Վերջում նա ընդգծեց, որ պետությունն ու բիզնե­սը չպետք է միմյանց դիտարկեն որպես հակա­ռա­կորդներ։ Մեհրաբյա­նի խոսքով՝ անհրա­ժեշտ է փոխա­դարձ վստա­հության մթնո­լորտ, քանի որ և՛ պետությունը, և՛ բիզնե­սը ծառա­յում են նույն քաղա­քա­ցի­նե­րին։

Հարցազրույց ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ