Վերջին շրջանում Արցախի իշխանությունը թույլ էր, հանրային լայն աջակցություն չուներ։ Եւ ոչ միայն Արթուր Օսիպյանը, ուրիշ «հեղափոխականներ» նույնպես իրենց «ապակառուցողական» էին դրսեւորում կամ ավելի հասկանալի ասած՝ նրան վախեր էին ներշնչում եւ «ինչ-որ բան ստանում»։
Մուղնի
«Արթուրը օրինական ու կառուցողական վարք է դրսևորել Փաշինյանի հետ, իսկ Արցախում բազմապատիկ անգամ ավելի ապակառուցողական էր իրեն պահում, բայց դա հանդուրժվել է իշխանությունների կողմից՝ հանուն ժողովրդավարական սկզբունքների ու հանրային համերաշխության պահպանման»,- Արթուր Օսիպյանի կալալավորման առիթով ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանություն է արել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Այն, ինչ դիտողունակ եւ Ստեփանակերտի «քաղաքական բարքերին» ծանոթ մարդիկ կարող էին կռահել, Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյան «եզոպոսյան լեզվով» բացահայտել է․ այդ «բանավեճը» փաստորեն կրել է ստուգողական բնույթ եւ մի նպատակ է ունեցել․ պարզել, թե արդյոք հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանի եւ առհասարակ Հայաստանի իշխանությունների հետ նույն «ոճով», ինչ Արթուր Օսիպյանը թույլ էր տալիս Արցախի իշխանությունների հանդեպ։
Արտակ Բեգլարյանը գունազարդում է, երբ ասում է, թե իբր Օսիպյանը Արցախի իշխանությունների կողմից հանդուրժվել է հանուն ժողովրդավարության եւ հանրային համերաշխության։ Ստեփանակերտում Ազգային ժողովի պատգամավոր է դաժան ծեծի ենթարկվել, պատգամավորության թեկնածու, բայց ոչ ոք չի պատժվել։
Վերջին շրջանում Արցախի իշխանությունը թույլ էր, հանրային լայն աջակցություն չուներ։ Եւ ոչ միայն Արտուր Օսիպյանը, ուրիշ «հեղափոխականներ» նույնպես իրենց «ապակառուցողական» էին դրսեւորում կամ ավելի հասկանալի ասած՝ նրան վախեր էին ներշնչում եւ «ինչ-որ բան ստանում»։

Արթուր Օսիպյանի միջոցով Ստեփանակերտի պսեւդոէլիտան փորձարկել է Նիկոլ Փաշինյանի դիմակայունությունը։ Պատահական չէ, որ Օսիպյան կալանավորման առթիվ նա լռում է։ Երեւի համոզվել է, որ Փաշինյանը կարող է մինչեւ վերջ գնալ։ Շատ տգեղ է, որ այդքանը պարզելու համար նա Արտուր Օսիպյանին «փուռն է տվել»։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
