14.7 C
Yerevan

Որպեսզի Ստուգի Փաշինյա­նի Դիմադրունա­կությունը, Արցա­խի Վերնա­խա­վը Արթուր Օսիպյա­նին «Փուռն Է Տվել»

Վերջին շրջա­նում Արցա­խի իշխա­նությունը թույլ էր, հանրա­յին լայն աջակցություն չուներ։ Եւ ոչ միայն Արթուր Օսիպյա­նը, ուրիշ «հեղա­փո­խա­կաններ» նույնպես իրենց «ապա­կա­ռուցո­ղա­կան» էին դրսեւո­րում կամ ավե­լի հասկա­նա­լի ասած՝ նրան վախեր էին ներշնչում եւ «ինչ-որ բան ստա­նում»։

Մուղնի

«Արթուրը օրի­նա­կան ու կառուցո­ղա­կան վարք է դրսև­ո­րել Փաշինյա­նի հետ, իսկ Արցա­խում բազմա­պա­տիկ անգամ ավե­լի ապա­կա­ռուցո­ղա­կան էր իրեն պահում, բայց դա հանդուրժվել է իշխա­նություննե­րի կողմից՝ հանուն ժողովրդա­վա­րա­կան սկզբունքնե­րի ու հանրա­յին համե­րաշխության պահպանման»,- Արթուր Օսիպյա­նի կալա­լա­վորման առի­թով ֆեյսբուքյան գրա­ռումով մեկնա­բա­նություն է արել Արցա­խի նախկին պետնա­խա­րար Արտակ Բեգլարյա­նը։

Այն, ինչ դիտո­ղունակ եւ Ստե­փա­նա­կերտի «քաղա­քա­կան բարքե­րին» ծանոթ մարդիկ կարող էին կռա­հել, Արցա­խի նախկին բարձրաստի­ճան պաշտոնյան «եզո­պոսյան լեզվով» բացա­հայտել է․ այդ «բանա­վե­ճը» փաստո­րեն կրել է ստուգո­ղա­կան բնույթ եւ մի նպա­տակ է ունե­ցել․ պարզել, թե արդյոք հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյա­նի եւ առհա­սա­րակ Հայաստա­նի իշխա­նություննե­րի հետ նույն «ոճով», ինչ Արթուր Օսիպյա­նը թույլ էր տալիս Արցա­խի իշխա­նություննե­րի հանդեպ։

Արտակ Բեգլարյա­նը գունա­զարդում է, երբ ասում է, թե իբր Օսիպյա­նը Արցա­խի իշխա­նություննե­րի կողմից հանդուրժվել է հանուն ժողովրդա­վա­րության եւ հանրա­յին համե­րաշխության։ Ստե­փա­նա­կերտում Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր է դաժան ծեծի ենթարկվել, պատգա­մա­վո­րության թեկնա­ծու, բայց ոչ ոք չի պատժվել։

Վերջին շրջա­նում Արցա­խի իշխա­նությունը թույլ էր, հանրա­յին լայն աջակցություն չուներ։ Եւ ոչ միայն Արտուր Օսիպյա­նը, ուրիշ «հեղա­փո­խա­կաններ» նույնպես իրենց «ապա­կա­ռուցո­ղա­կան» էին դրսեւո­րում կամ ավե­լի հասկա­նա­լի ասած՝ նրան վախեր էին ներշնչում եւ «ինչ-որ բան ստա­նում»։

Արթուր Օսիպյա­նի միջո­ցով Ստե­փա­նա­կերտի պսեւդոէ­լի­տան փորձարկել է Նիկոլ Փաշինյա­նի դիմա­կա­յունությունը։ Պատա­հա­կան չէ, որ Օսիպյան կալա­նա­վորման առթիվ նա լռում է։ Երեւի համոզվել է, որ Փաշինյա­նը կարող է մինչեւ վերջ գնալ։ Շատ տգեղ է, որ այդքա­նը պարզե­լու համար նա Արտուր Օսիպյա­նին «փուռն է տվել»։ 

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ