13.5 C
Yerevan

Չինաստա­նը Ռուսաստա­նին «Երրորդը Դարձնե­լու» Մտադրություն Չունի

Սի Ծինփի­նը հարցի լուծումը կրկին հետաձգել է։ Պատճառն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, քաղա­քա­կան է։ Չինաստա­նը, հավա­նա­բար, զգուշա­նում է, որ կարող է Ռուսաստա­նից եւ Մոնղո­լիա­յից կախվա­ծություն մեջ հայտնվել՝ հաշվի առնե­լով Եվրա­միության դառը փորձը։ 

Վահրամ Աթա­նեսյան

Ռուսաստա­նի եւ Չինաստա­նի նախա­գահնե­րի պեկինյան բանակցություննե­րի արդյունքնե­րով ստո­րագրված համա­տեղ հայտա­րա­րության տեքստում փորձա­գետնե­րը կարեւո­րում են «Ռուսաստա­նը պատրաստ է այսուհետ եւս ապա­հո­վել Չինաստա­նի կայուն եւ անխա­փան էներգա­մա­տա­կա­րա­րումը» ձեւա­կերպումը եւ այն մեկնա­բա­նում այնպես, որ «Պուտի­նը պատրաստ է Ռուսաստա­նը դարձնել Չինաստա­նի էներգե­տիկ կցորդ, բայց Սի Ծինփի­նը չի շտա­պում»։ 

Նման եզրա­կա­ցության համար հիմք է ընդունվում իրո­ղությունը, որ այցի ընթացքում թեեւ Պուտի­նին ուղեկցում էին պրոֆի­լա­յին փոխվարչա­պետ Նովա­կը եւ «Գազպրո­մի» գլխա­վոր տնօ­րեն Միլլե­րը, «Սիբի­րի ուժ 2» գազա­մուղի շուրջ վերջնա­կան համա­ձայնություն այդպես էլ ձեռք չի բերվել։ 

Խոսքը 2600 կլիո­մետր երկա­րությամբ խողո­վա­կա­շա­րի մասին է, որ Արեւելյան Սիբի­րից Մոնղո­լիա­յի տարածքով պետք է հասնի Չինաստան։ Գազա­մուղի տարե­կան թողունա­կությունը ծրագրվում է 50 միլիարդ խորա­նարդ մետրի սահմաննե­րում։ ՌԴ նախա­գա­հի մամուլի խոսնակ Պեսկո­վը լրագրողնե­րին ասել է, որ գազա­տա­րի երթուղու հարցում «համա­ձայնություն կա», իսկ մյուս հարցե­րը «կոմերցիոն գաղտնիք» է անվա­նել։ 

Ուշագրավ է, որ այդ նախագծի շուրջ կողմե­րը քննարկումներ են անցկացնում արդեն քսան տարի, բայց այն շարունա­կում է մնալ «իրա­կա­նա­նա­լի ցանկության» մակարդա­կում։ Ակնհայտ է, որ լուրջ ցանկության դեպքում Չինաստա­նը կարող է իր վրա վերցնել խողո­վա­կա­շա­րի անցկացման բոլոր ծախսե­րը եւ փոխա­րե­նը ստա­նալ անվճար գազ։ 

Բայց, ինչպես հասկացվում է Պուտի­նի մամուլի քարտուղա­րի մեկնա­բա­նությունից, Սի Ծինփի­նը հարցի լուծումը կրկին հետաձգել է։ Պատճառն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, քաղա­քա­կան է։ Չինաստա­նը, հավա­նա­բար, զգուշա­նում է, որ կարող է Ռուսաստա­նից եւ Մոնղո­լիա­յից կախվա­ծություն մեջ հայտնվել՝ հաշվի առնե­լով Եվրա­միության դառը փորձը։ 

Իսկ Ռուսաստա­նը, պարզվում է, Չինաստա­նին առա­ջարկե­լու այլ բան, քան հումքա­յին ռեսուրսներն են, չունի։ Այս համա­տեքստում ռուսաստանյան պաշտո­նա­կան լրատվա­մի­ջոցնե­րի քարոզչությունը, որ «Ռուսաստա­նը եւ Չինաստա­նը ուս-ուսի փոխում են միա­բեւեռ աշխարհը», միայն ներքին սպառման համար է։ Չինաստա­նը, գուցե, իրոք «հեգե­մո­նիա­յի դեմ է», բայց, ինչպես հասկացվում է, Ռուսաստա­նին «երրորդը դարձնե­լու» մտադրություն չունի։ 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ