13.5 C
Yerevan

Ստե­փա­նա­կերտում Համա­հայկա­կան Դրա­մագլխի Արցախյան Մասնա­բա­ժի­նը Միշտ Կողոպտվել Է

Այդ «վերնա­խա­վի ձեռնարկա­տի­րա­կան գործունեությունը» քողա­ծածկույթ էր, որ թաքցնում էր ահռե­լի չափե­րի հասած կոռուպցիան, համա­հայկա­կան դրա­մագլխից արցախյան մասնա­բաժնի կողո­պուտը։ 

Վահրամ Աթա­նեսյան

Գրել էի, որ Հայաստա­նը 1990–2023 թվա­կաննե­րին հոգա­ցել է ԼՂ ֆինանսա­կան կարիքնե­րը, մոտ մեկ տասնամյակ՝ հարյուր տոկո­սով։ Բռնա­գաղթված մի օգտա­տեր հակա­դարձել է, թե բա՝ երբ «արցախցին մեքե­նա էր ներմուծում, մաքսա­տուրքը Հայաստա­նի բյուջե էր գնում, հետո ձեւա­կերպվում որպես միջպե­տա­կան վարկ»։ Վերջում էլ կշտամբել է, որ լինե­լով արցախցի, ՔՊ-ական նարա­տիվներ եմ տարա­ծում, իբր թե “Հայաստանն է արցախցի­նե­րին պահել”։ 

Չգի­տեմ, տարե­կան քանի՞ արցախցի պիտի արտերկրից ավտո­մե­քե­նա ներմուծեր, որպեսզի մաքսա­տուրքե­րի ընդհա­նուր գումա­րը կազմեր հիսուն-վաթսուն միլիարդ դրամ, որ Հայաստա­նը տրա­մադրում էր ԼՂ-ին, բայց ղարա­բաղյան կարգա­վորման վերա­բերյալ «Միջազգա­յին ճգնա­ժա­մա­յին խմբի» տասնյակ զեկույցնե­րում սեւով-սպի­տա­կի վրա միշտ գրվել է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղը “գերա­զանցա­պես ֆինանսա­վորվում է Հայաստա­նի կողմից”։ Եւ դա դիտվել է նրա միջազգա­յին ճանաչման խոչընդոտ։ 

Ինձ «կշտամբող» արցախցին, իհարկե, պարտա­վոր չէ իմա­նալ ՄՃԽ‑ի, ԵԱՀԿ ՄԽ համա­նա­խա­գահ երկրնե­րի գնա­հա­տա­կաննե­րի մասին։ Նա ներշնչված է Ստե­փա­նա­կերտի պսեւդոէ­լի­տա­յի հորի­նած նարա­տիվնե­րով, որ մի նպա­տակ են ունե­ցել եւ ունեն․ մարդկանց համո­զել, թե «քրտնա­թոր աշխա­տանքով են»  դոլա­րա­յին մուլտի­մի­լիո­նա­տեր դարձել։ Այդ «վերնա­խա­վի ձեռնարկա­տի­րա­կան գործունեությունը» քողա­ծածկույթ էր, որ թաքցնում էր ահռե­լի չափե­րի հասած կոռուպցիան, համա­հայկա­կան դրա­մագլխից արցախյան մասնա­բաժնի կողո­պուտը։ 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ