Ստացվում է, որ Արցախի նախկին պաշտոնյան կարող էր Հայաստանում արտգործնախարարի հարց լուծել, բայց Արցախի համար ոչինչ չանե՞լ։
Վահրամ Աթանեսյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցության պատասխանատուներից Մեսրոպ Առաքելյանը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել եւ հանրայնացրել, որ նա խորհրդարանական նախորդ ընտրություններից հետո չպետք է պաշտոն ստանար, ԱԳՆ նախարարի թեկնածուն Արմեն Գրիգորյանն էր, բայց ռուսները դեմ էին։ Ռուսները դեմ էին նաեւ Միրզոյանին, բայց «այն ժամանակվա Արցախի նախկին պաշտոնյաներից մեկը, ում հետ Արարատը ուներ շատ ջերմ հարաբերություններ, երաշխավորում է Արարատին ռուսական կողմի համար, որից հետո Արարատը նշանակվում է նախարար»։

Ի՞նչ իմաստ ունի այս գրառումը, ում է հասցեագրված եւ ինչ նպատակ է հետապնդում, ենթադրվում է։ Բայց մի հանգամանք արժանի է առանձնահատուկ վերաբերմունքի։ Եթե 2021թ․-ին Արցախն ուներ նախկին պաշտոնյա, ում միջնորդությունը ՌԴ բարձրագույն իշխանության համար ընդունելի էր, ապա նա ինչու՞ Մոսկվային չի համոզել, որպեսզի ինքը ստանձնի Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը։ Դա հնարավորություն կլիներ, որպեսզի ԼՂ-ում Ռուսաստանի «խաղաղապահ զորախումբը» պատասխանատու վերաբերմունք ցուցաբերի։ Մեսրոպ Առաքելյանը կարո՞ղ է այս գաղտնիքը պարզաբանել։

Այլապես ստացվում է, որ Արցախի նախկին պաշտոնյան կարող էր Հայաստանում արտգործնախարարի հարց լուծել, բայց Արցախի համար ոչինչ չանե՞լ։
Հարցի պատասխանը մեկն է․ կամ Մեսրոպ Առաքելյանը «ստում է», կամ Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյան Արցախի հայաթափումը Մոսկվայի միջոցով կանխելու հնարավորություն ունեցել է, բայց չի օգտագործել։

Վահրամ Աթանեսյան
