13.5 C
Yerevan

Արցա­խի «Նախկին Բարձրաստի­ճան Պաշտոնյան Կարող Էր Բռնա­տե­ղա­հա­նությունը Կանխել, Բայց Չի Արել»

Ստացվում է, որ Արցա­խի նախկին պաշտոնյան կարող էր Հայաստա­նում արտգործնա­խա­րա­րի հարց լուծել, բայց Արցա­խի համար ոչինչ չանե՞լ։

Վահրամ Աթա­նեսյան

Արցա­խի նախկին պետնա­խա­րար Ռուբեն Վարդանյա­նի հետ կապվող «Ապրե­լու երկիր» կուսակցության պատասխա­նա­տունե­րից Մեսրոպ Առա­քելյա­նը արտա­քին գործե­րի նախա­րար Արա­րատ Միրզո­յա­նի մասին ֆեյսբուքյան գրա­ռում է կատա­րել եւ հանրայնացրել, որ նա խորհրդա­րա­նա­կան նախորդ ընտրություննե­րից հետո չպետք է պաշտոն ստա­նար, ԱԳՆ նախա­րա­րի թեկնա­ծուն Արմեն Գրի­գորյանն էր, բայց ռուսնե­րը դեմ էին։ Ռուսնե­րը դեմ էին նաեւ Միրզո­յա­նին, բայց «այն ժամա­նակվա Արցա­խի նախկին պաշտոնյա­նե­րից մեկը, ում հետ Արա­րա­տը ուներ շատ ջերմ հարա­բե­րություններ, երաշխա­վո­րում է Արա­րա­տին ռուսա­կան կողմի համար, որից հետո Արա­րա­տը նշա­նակվում է նախա­րար»։

Ի՞նչ իմաստ ունի այս գրա­ռումը, ում է հասցեագրված եւ ինչ նպա­տակ է հետապնդում, ենթադրվում է։ Բայց մի հանգա­մանք արժա­նի է առանձնա­հա­տուկ վերա­բերմունքի։ Եթե 2021թ․-ին Արցախն ուներ նախկին պաշտոնյա, ում միջնորդությունը ՌԴ բարձրա­գույն իշխա­նության համար ընդունե­լի էր, ապա նա ինչու՞ Մոսկվա­յին չի համո­զել, որպեսզի ինքը ստանձնի Լեռնա­յին Ղարա­բա­ղի նախա­գա­հի պաշտո­նը։ Դա հնա­րա­վո­րություն կլի­ներ, որպեսզի ԼՂ-ում Ռուսաստա­նի «խաղա­ղա­պահ զորա­խումբը» պատասխա­նա­տու վերա­բերմունք ցուցա­բե­րի։ Մեսրոպ Առա­քելյա­նը կարո՞ղ է այս գաղտնի­քը պարզա­բա­նել։ 

Այլա­պես ստացվում է, որ Արցա­խի նախկին պաշտոնյան կարող էր Հայաստա­նում արտգործնա­խա­րա­րի հարց լուծել, բայց Արցա­խի համար ոչինչ չանե՞լ։

Հարցի պատասխա­նը մեկն է․ կամ Մեսրոպ Առա­քելյա­նը «ստում է», կամ Արցա­խի նախկին բարձրաստի­ճան պաշտոնյան Արցա­խի հայա­թա­փումը Մոսկվա­յի միջո­ցով կանխե­լու հնա­րա­վո­րություն ունե­ցել է, բայց չի օգտա­գործել։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ