13.5 C
Yerevan

Դեպի Արևմուտք Ճանա­պարհը Բարդ Է, Բայց Կենսա­կան

Ընդդի­մություն լինե­լը չի նշա­նա­կում հրա­ժարվել իշխա­նության հետ համա­գործակցե­լուց։ Եթե ընտրություննե­րից հետո անհրա­ժեշտ լինի, իրենք պատրաստ են կոա­լի­ցիոն համա­գործակցության՝ բացա­ռությամբ, «ռոբա­դաշնա­կա-սերժա­կան և Ռուսաստա­նի կողմից ուղղորդվող ուժե­րի»։  

Անի Խաչատրյան

Լուրե­րը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության պատգա­մա­վո­րի թեկնա­ծու Անի Խաչատրյա­նի հետ։ Զրույցի ընթացքում վերջինս, ներկա­յացնե­լով իր քաղա­քա­կան դիրքո­րո­շումնե­րը, իր ուժը բնութագրում է որպես առանցքա­յին արևմտա­մետ ընդդի­մություն, որն ունակ է պարտադրե­լու և աշխա­տեցնե­լու գործող իշխա­նությա­նը։ Զրույցի հիմնա­կան թեմա­նե­րը վերա­բե­րում են Հայաստա­նի անվտանգա­յին վեկտո­րի փոփո­խությա­նը, որտեղ շեշտվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու և Եվրա­միությանն անդա­մակցե­լու անհրա­ժեշտությունը՝ որպես ռուսա­կան ազդե­ցությունից ձերբա­զատվե­լու միակ միջոց։ Խաչատրյա­նը պաշտպա­նում է այն թեզը, որ իրենց կուսակցությունը հանդի­սա­նում է քաղա­քա­կան այլընտրանք, որը կանխում է երկրի վերա­ծումը «ռուսա­կան գուբերնիա­յի» և պատրաստ է ստանձնել պատասխա­նատվություն տնտե­սա­կան դժվա­րություննե­րի հաղթա­հարման հարցում։ Նպա­տակն է համո­զել ընտրո­ղին, որ միայն արմա­տա­կան ժողովրդա­վա­րա­կան բարե­փո­խումնե­րի և արևմտյան ռազմա­վա­րա­կան գործընկե­րության միջո­ցով է հնա­րա­վոր երաշխա­վո­րել Հայաստա­նի ինքնիշխա­նությունն ու ապա­գա զարգա­ցումը։

Հանրա­պե­տություն կուսակցության պատգա­մա­վո­րի թեկնա­ծու Անի Խաչատրյա­նը նշեց, որ իրենց քարո­զարշա­վը շարունակվում է ակտիվ փուլում՝ մարզա­յին ու քաղա­քա­յին հանդի­պումնե­րով, բակա­յին և տնա­յին շփումնե­րով։ Նրա խոսքով՝ քաղա­քա­կան ուժը վստահ է իր հնա­րա­վո­րություննե­րի վրա և ակնկա­լում է ընտրություննե­րում գրանցել առնվազն նկա­տե­լի արդյունք։ 

Անի Խաչատրյա­նը դիտարկեց, որ Հայաստա­նում ընդդի­մություն հասկա­ցությունը երկար տարի­ներ ձևա­վորվել է որպես «մահա­պարտ» կամ միայն կոշտ բառա­պա­շար օգտա­գործող ուժի պատկե­րա­ցում, մինչդեռ, ըստ նրա, իրա­կան ընդդի­մությունը պետք է իշխա­նությա­նը քաղա­քա­կան պարտադրանքներ ներկա­յացնի, մատնանշի խնդիրներն ու ստի­պի աշխա­տել։ Նա ընդգծեց, որ իրենց քաղա­քա­կան ուժը հենց այդ տրա­մա­բա­նությամբ է գործել՝ օրի­նակ բերե­լով Եվրա­միությանն անդա­մակցության վերա­բերյալ նախա­ձեռնությունը և ստո­րագրա­հա­վա­քը, որի արդյունքում նախա­գի­ծը հասավ Ազգա­յին ժողով։

Խաչատրյա­նի խոսքով՝ իրենք չունեն նախկին իշխա­նություննե­րի վերա­դարձի, քրեա­կան գործե­րից խուսա­փե­լու կամ այլ շահեր թաքցնե­լու խնդիր, և իրենց քայլե­րը պայմա­նա­վորված են բացա­ռա­պես Հայաստա­նի շահե­րով։ Նա նաև հիշեցրեց, որ Երև­ա­նում Հանրա­պե­տություն կուսակցությունը կոա­լի­ցիա­յի մեջ է գործող իշխա­նության հետ, ունի փոխքա­ղա­քա­պետ և վարչա­կան ղեկա­վարներ, ու այդ առումով քաղա­քա­յին իշխա­նությունում իրենք ընդդի­մություն չեն հանդի­սա­նում։

Քաղա­քա­կան գործի­չը շեշտեց, որ ընդդի­մություն լինե­լը չի նշա­նա­կում հրա­ժարվել իշխա­նության հետ համա­գործակցե­լուց։ Նրա խոսքով՝ եթե ընտրություննե­րից հետո անհրա­ժեշտ լինի, իրենք պատրաստ են կոա­լի­ցիոն համա­գործակցության՝ բացա­ռությամբ, ինչպես ձևա­կերպեց, «ռոբա­դաշնա­կա-սերժա­կան և Ռուսաստա­նի կողմից ուղղորդվող ուժե­րի»։ Անի Խաչատրյա­նը նշեց, որ Երև­ա­նի իշխա­նությունում կոա­լի­ցիա կազմե­լով՝ իրենք կանխել են, իր բնո­րոշմամբ, «պրո­ռուսա­կան ուժե­րի» իշխա­նության գալու վտանգը։

Անդրա­դառնա­լով իշխա­նության և իրենց քաղա­քա­կան ուժի գաղա­փա­րա­կան ընդհանրություննե­րին՝ Խաչատրյա­նը նկա­տեց, որ գործող իշխա­նությունն ավե­լի զգուշա­վոր է արևմտյան ուղղությամբ քայլեր կատա­րե­լիս, քանի որ իշխա­նություն լինե­լու հանգա­մանքը ենթադրում է պատասխա­նատվություն և սահմա­նա­փա­կումներ։ Նրա կարծի­քով՝ Ազգա­յին ժողո­վում ավե­լի արմա­տա­կան արևմտա­մետ ուժի ներկա­յությունը կարող է ստի­պել իշխա­նությա­նը գնալ ավե­լի վճռա­կան քայլե­րի։ Նա հայտա­րա­րեց, որ հենց իրենց նախա­ձեռնությամբ է առաջ եկել Եվրա­միությանն անդա­մակցության նախա­գի­ծը, և իրենք շարունա­կե­լու են նույն տրա­մա­բա­նությամբ նոր նախա­ձեռնություններ բերել խորհրդա­րան։

Անի Խաչատրյա­նը համոզմունք հայտնեց, որ Հայաստա­նը պետք է դուրս գա Հավա­քա­կան անվտանգության պայմա­նագրի կազմա­կերպությունից և ունե­նա ռազմա­վա­րա­կան գործընկերներ, որոնք, իր խոսքով, պատե­րազմի դեպքում իսկա­պես կկանգնեն Հայաստա­նի կողքին։ Նա պնդեց, որ Ռուսաստա­նը 2020 թվա­կա­նի պատե­րազմի ընթացքում զինել է Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տությա­նը և չի կատա­րել դաշնակցա­յին պարտա­վո­րություննե­րը Հայաստա­նի նկատմամբ։

Խոսե­լով Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի հնա­րա­վոր սրման մասին՝ Խաչատրյա­նը նշեց, որ տնտե­սա­կան ճնշումնե­րը՝ կապված հայկա­կան արտադրանքի արտա­հանման սահմա­նա­փա­կումնե­րի հետ, արդեն իսկ նկա­տե­լի են։ Նրա գնա­հատմամբ՝ Հայաստա­նը պետք է նախա­պես պատրաստվեր նման ռիսկե­րին, այդ թվում՝ Իրա­նից գազի մատա­կա­րարման այլընտրանքա­յին ուղղություններ զարգացնե­լով։ Նա նաև ընդունեց, որ արևմտյան ուղղությամբ շարժվե­լը կարող է ուղեկցվել որոշ դժվա­րություննե­րով, սակայն դրանք, ըստ նրա, անհրա­ժեշտ են երկրի ապա­գա­յի համար։

Անի Խաչատրյա­նը հայտա­րա­րեց, որ արևմտյան գործընկերներն արդեն աջակցում են Հայաստա­նին առա­վե­լա­գույն չափով՝ հաշվի առնե­լով, որ Հայաստա­նը դեռ շարունա­կում է մնալ ռուսա­կան ազդե­ցության համա­կարգե­րի անդամ։ Նրա խոսքով՝ դժվար է ակնկա­լել ավե­լի մեծ աջակցություն այն դեպքում, երբ Հայաստա­նը շարունա­կում է լինել Ռուսաստա­նի ռազմա­վա­րա­կան գործընկեր համարվող կառույցնե­րի կազմում։

Անվտանգա­յին հարցե­րի շուրջ խոսե­լիս Հանրա­պե­տություն կուսակցության ներկա­յա­ցուցի­չը կրկին ընդգծեց, որ Ռուսաստա­նի հետ ռազմա­վա­րա­կան հարա­բե­րություննե­րը չեն ապա­հո­վել Հայաստա­նի անվտանգությունը։ Նա հիշեցրեց, որ ռուսա­կան զենքը կիրառվել է Ադրբե­ջա­նի կողմից, իսկ Լաչի­նի միջանցքի հարցում ևս, իր կարծի­քով, Ռուսաստա­նը չի պաշտպա­նել հայկա­կան շահե­րը։ Անի Խաչատրյա­նը որպես հակադրություն մատնանշեց ռուս-ուկրաի­նա­կան պատերազմ‑ը՝ նշե­լով, որ արևմտյան երկրնե­րը տարի­ներ շարունակ աջակցում են Ուկրաի­նա­յին։

Տնտե­սա­կան ծրագրե­րի մասին խոսե­լիս Խաչատրյա­նը նշեց, որ իրենց քաղա­քա­կան ուժի ծրագրե­րի հիմքում տնտե­սա­կան զարգա­ցումն է։ Նրա խոսքով՝ խաղա­ղությունն ու անկա­խությունը հնա­րա­վոր է ապա­հո­վել միայն ուժեղ տնտե­սության միջո­ցով, և իրենց առա­ջարկնե­րի զգա­լի մասը պատրաստ օրենսդրա­կան նախա­ձեռնություննե­րի տեսքով արդեն մշակված է։

Անդրա­դառնա­լով ընտրա­կա­շառքնե­րի թեմա­յին՝ Անի Խաչատրյա­նը ցավա­լի համա­րեց, որ այդ երև­ույթը կրկին վերա­դարձել է քաղա­քա­կան գործընթացներ։ Նա նշեց, որ վերջին տարի­նե­րին Հայաստա­նում ձևա­վորվել էր ընտրություննե­րի նոր մշա­կույթ, որտեղ քաղա­քա­ցի­նե­րը կատա­րում էին քաղա­քա­կան ընտրություն, սակայն այժմ, իր դիտարկմամբ, կրկին ակտի­վա­ցել են հին մեթոդնե­րը։ Նա նաև քննա­դա­տեց դատա­կան համա­կարգի դանդաղ արձա­գանքը՝ նշե­լով, որ ընտրա­կա­շառք տվողներն ու վերցնողնե­րը պետք է արագ պատասխա­նատվության ենթարկվեն։

Միա­ժա­մա­նակ, Խաչատրյա­նը համոզմունք հայտնեց, որ նույնիսկ ընտրա­կա­շառքի առկա­յության պայմաննե­րում քաղա­քա­ցի­նե­րը քվեախցի­կում ընտրե­լու են իրենց իրա­կան նախընտրած ուժին։ Նրա կարծի­քով՝ ընտրա­կա­շառքը կարող է որոշ ազդե­ցություն ունե­նալ, սակայն չի կարող էակա­նո­րեն փոխել ընտրություննե­րի արդյունքը։

Խոսե­լով տարբեր ընդդի­մա­դիր ուժե­րի մասին՝ նա պնդեց, որ Հայաստա­նի քաղա­քա­ցին արդեն մերժել է այն քաղա­քա­կան ուժե­րին, որոնք, իր ձևա­կերպմամբ, ուղղորդվում են Ռուսաստա­նից։ Խաչատրյա­նը հայտա­րա­րեց, որ տարբեր քաղա­քա­կան նախագծե­րի հետև­ում իրա­կա­նում կանգնած է Ռոբերտ Քոչարյան‑ը, և քաղա­քա­ցի­նե­րը դա հասկա­նում են։

Անդրա­դառնա­լով Անդրա­նիկ Թևանյա­նի դեմ առա­ջադրված պետա­կան դավա­ճա­նության մեղադրանքին՝ Անի Խաչատրյա­նը նշեց, որ անձամբ հակված է հավա­տա­լու այդ մեղադրանքնե­րին։ Նրա խոսքով՝ Թևանյա­նը մշտա­պես հանդես է եկել ռուսա­մետ դիրքա­վո­րումնե­րով և երբեք չի թաքցրել, որ Հայաստա­նը պատկե­րացնում է Ռուսաստա­նի ազդե­ցության ներքո։

Վերջում Խաչատրյա­նը խոսեց նաև Մարկո Ռուբիոի այցի մասին՝ նշե­լով, որ արևմտյան երկրնե­րի բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի այցե­րը սովո­րա­բար ուղեկցվում են Հայաստա­նի համար դրա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րով և փաստաթղթե­րով։ Նրա կարծի­քով՝ նման այցե­րը դժգո­հություն են առա­ջացնում պրո­ռուսա­կան քաղա­քա­կան ուժե­րի շրջա­նում, քանի որ դրանք ցույց են տալիս Հայաստա­նի և Արևմուտքի հարա­բե­րություննե­րի խորա­ցումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ