13.5 C
Yerevan

Ընդդի­մությունը Ոչ Թե Քարոզ, Այլ Բլեֆ Է Անում

Քաղա­քա­կան ուժե­րը թերագնա­հա­տում են միջին ընտրո­ղի բանա­կա­նությունը և կարծում են, թե հնա­րա­վոր է հասա­րա­կությա­նը համո­զել ակնհայտ հակա­սահմա­նադրա­կան սցե­նարնե­րի իրա­տե­սա­կան լինե­լու մեջ։

Լևոն Բարսեղյան

FactorTV‑ն զրուցել է Գյումրու «Ասպա­րեզ» ակումբի խորհրդի նախա­գահ Լևոն Բարսեղյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի նախընտրա­կան իրա­վի­ճա­կը՝ կենտրո­նա­նա­լով ընտրա­կան տուրիզմի և արտերկրից քվե­ներ հայթայթե­լու անօ­րի­նա­կան մեխա­նիզմնե­րի վրա: Լևոն Բարսեղյա­նը քննարկում է ռուսաստա­նաբնակ գործա­րարնե­րի հնա­րա­վոր միջամտությունը քաղա­քա­կան գործընթացնե­րին և սահմա­նադրա­կան այն արգելքնե­րը, որոնք անհնար են դարձնում որոշ թեկնա­ծունե­րի վարչա­պետ դառնա­լը:  Անդրա­դարձ է կատարվում Կրեմլի տնտե­սա­կան շանտա­ժին, գազի գնի հնա­րա­վոր բարձրացմա­նը և Ռուսաստա­նի կողմից իրա­կա­նացվող քարոզչա­կան մանի­պուլյա­ցիա­նե­րին, որոնք նպա­տակ ունեն ազդել ընտրողնե­րի կամքի վրա: Բարսեղյա­նը­շեշտում է Հայաստա­նի ինքնիշխա­նության պահպանման կարև­ո­րությունը և հասա­րա­կության դիմա­կա­յունությունը արտա­քին սպառնա­լիքնե­րի ու պոպուլիստա­կան կեղծ թեզե­րի նկատմամբ:

Լևոն Բարսեղյան անդրա­դարձավ ընտրա­կան գործընթացնե­րի շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կին՝ նշե­լով, որ դեռ մեկ տարի առաջ էր զգուշացնում ընտրա­կան տուրիզմի և զանգվա­ծա­յին քվե­նե­րի տեղա­փոխման վտանգի մասին։ Նրա խոսքով՝ նույնիսկ քննարկվել էր այն սցե­նա­րը, ըստ որի՝ մեկ ընտրո­ղի համար կարող էին ծախսել մինչև 1000 դոլար՝ Հայաստան բերե­լու և քվեարկությա­նը մասնակցեցնե­լու նպա­տա­կով։ Բարսեղյա­նը նշեց, որ եթե խոսքը վերա­բե­րում է 100 հազար ընտրո­ղի, ապա դա կարող էր արժե­նալ մոտ 100 միլիոն դոլար, ինչը, ըստ նրա, որոշ ուժե­րի համար իշխա­նություն վերցնե­լու գին է։

Նա դիտարկեց, որ Հայաստա­նի սահմա­նա­յին անցա­կե­տե­րը նման ծավա­լի հոսքի դեպքում կհայտնվեին գերծանրա­բեռնված վիճա­կում։ Լևոն Բարսեղյա­նի խոսքով՝ եթե վերջին շաբաթվա ընթացքում Հայաստան բերվեին տասնյակ հազա­րա­վոր մարդիկ, ապա Բագրա­տա­շե­նի, Բավրա­յի, Կոգա­վա­նի և «Զվարթնոց» օդա­նա­վա­կա­յա­նի ծանրա­բեռնվա­ծությունը մի քանի անգամ կաճեր։ Միա­ժա­մա­նակ նա ընդգծեց, որ Հայաստա­նի իշխա­նություննե­րը չեն կարող արգե­լել ՀՀ քաղա­քա­ցի­նե­րի մուտքը երկիր։

Բարսեղյա­նը համոզմունք հայտնեց, որ որոշ ընդդի­մա­դիր ուժեր քաղա­քա­կա­նա­պես կտրված են իրա­կա­նությունից և գտնվում են «բոժո­ժի մեջ»։ Նրա կարծի­քով՝ այդ ուժե­րը սխալ պատկե­րա­ցում ունեն հանրա­յին տրա­մադրություննե­րի և իրա­վա­պահ համա­կարգի ներսում առկա վերա­բերմունքի մասին։ Նա ենթադրեց, որ հնա­րա­վոր է՝ նրանք ակնկա­լում են իրա­վա­պահ համա­կարգի սաբո­տաժ կամ անգործություն, սակայն վերջին շաբաթնե­րի գաղտնալսումնե­րի և ձերբա­կա­լություննե­րի ֆոնին, ըստ նրա, արդեն պետք է հասկա­նա­յին, որ իրա­վա­պահ մարմիննե­րը հետև­ո­ղա­կան են գործում։

Գյումրու «Ասպա­րեզ» ակումբի նախա­գա­հը նաև անդրա­դարձավ Սամվել Կարապետյան‑ի շուրջ քաղա­քա­կան քննարկումնե­րին՝ նշե­լով, որ վարչա­պետ դառնա­լու համար գոյություն ունի միայն սահմա­նադրա­կան ճանա­պարհ։ Նա հիշեցրեց, որ Հայաստա­նի Սահմա­նադրությամբ վարչա­պետ կարող է դառնալ միայն վերջին չորս տարում բացա­ռա­պես Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի հանդի­սա­ցող անձը։ Լևոն Բարսեղյա­նի խոսքով՝ առանց սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի Սամվել Կարա­պետյա­նի վարչա­պետ դառնա­լը հնա­րա­վոր չէ, իսկ նման փոփո­խություննե­րի համար անհրա­ժեշտ է խորհրդա­րա­նում սահմա­նա­դիր մեծա­մասնություն։

Բարսեղյա­նը քննա­դա­տեց այն քաղա­քա­կան թեզե­րը, ըստ որոնց՝ Սամվել Կարա­պետյա­նը կարող է անմի­ջա­պես դառնալ վարչա­պետ։ Նրա կարծի­քով՝ ընտրո­ղին ներկա­յացվում են իրա­կա­նությունից կտրված պատկե­րա­ցումներ, որոնք ավե­լի շատ նման են պոկե­րի սեղա­նի շուրջ արվող բլեֆի, քան քաղա­քա­կան ծրագրի։ Նա նշեց, որ քաղա­քա­կան ուժե­րը թերագնա­հա­տում են միջին ընտրո­ղի բանա­կա­նությունը և կարծում են, թե հնա­րա­վոր է հասա­րա­կությա­նը համո­զել ակնհայտ հակա­սահմա­նադրա­կան սցե­նարնե­րի իրա­տե­սա­կան լինե­լու մեջ։

Լևոն Բարսեղյա­նը չբա­ցա­ռեց նաև, որ ընտրություննե­րից հետո հնա­րա­վոր են դատա­կան գործընթացներ, եթե ապա­ցուցվի ընտրա­կա­շառքի կամ զանգվա­ծա­յին խախտումնե­րի առկա­յությունը։ Նրա խոսքով՝ քաղա­քա­կան ուժե­րը կարող են պահանջել չեղարկել մրցա­կիցնե­րի մանդատնե­րը՝ հիմնա­վո­րե­լով, որ խախտումնե­րը ազդել են ընտրություննե­րի արդյունքնե­րի վրա։

Բարսեղյա­նը անդրա­դարձավ նաև այն թեզե­րին, թե իբր Հայաստա­նի իշխա­նություննե­րը պատրաստվում են թույլ տալ «300 հազար ադրբե­ջանցի­նե­րի» մուտքը Հայաստան։ Նա այդ հայտա­րա­րություննե­րը գնա­հա­տեց որպես պոպուլիստա­կան և մանի­պուլյա­տիվ քարոզչություն։ Նրա խոսքով՝ մարդիկ պետք է նախ պարզեն՝ արդյոք Հայաստա­նի օրենսդրությամբ Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի­նե­րը ներկա­յում ընդհանրա­պես իրա­վունք ունե՞ն անշարժ գույք ձեռք բերել Հայաստա­նում։ Նա ընդգծեց, որ նման հայտա­րա­րություննե­րը ոչ թե պետա­կան մտա­ծո­ղության, այլ վախի և էմո­ցիո­նալ մանի­պուլյա­ցիա­յի արդյունք են։ Նման քարոզչությունը վնա­սում է հենց Հայաստա­նին, քանի որ արտա­քին աշխարհում կարող է ստեղծվել տպա­վո­րություն, թե Հայաստա­նի հասա­րա­կությունը հավա­տում է այդ սցե­նարնե­րին և դրանց հիման վրա է կատա­րում քաղա­քա­կան ընտրությունը։ Նա նշեց, որ քաղա­քա­կան ուժե­րը պետք է ներկա­յացնեն իրա­կան կառա­վարման ծրագրեր, այլ ոչ թե կենա­ցա­յին կամ զգացմունքա­յին խոստումներ։

Անդրա­դառնա­լով Ռուսաստա­նի հայտա­րա­րություննե­րին՝ Բարսեղյա­նը նշեց, որ Մոսկվան հերթա­կան անգամ փորձում է շանտա­ժի միջո­ցով ազդել Հայաստա­նի վրա։ Նրա խոսքով՝ Ռուսաստա­նի իշխա­նություննե­րը նախկին գաղութնե­րի նկատմամբ մշտա­պես կիրա­ռել են տնտե­սա­կան և քաղա­քա­կան ճնշումներ, իսկ այժմ նույն մեթոդնե­րը փորձում են կիրա­ռել Հայաստա­նի նկատմամբ՝ հատկա­պես Եվրա­միության հետ մերձեցման ֆոնին։

Նա հիշեցրեց Ռուսաստա­նի նախա­գա­հի և այլ պաշտոնյա­նե­րի հայտա­րա­րություննե­րը՝ կապված գազի գնի, Եվրա­միության հետ Հայաստա­նի հարա­բե­րություննե­րի և հնա­րա­վոր տնտե­սա­կան հետև­անքնե­րի հետ։ Բարսեղյա­նի կարծի­քով՝ այդ սպառնա­լիքնե­րը միտված են նախընտրա­կան շրջա­նում ընտրողնե­րի վրա հոգե­բա­նա­կան ազդե­ցություն ունե­նա­լուն։ Միևնույն ժամա­նակ նա համոզմունք հայտնեց, որ Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի մեծ մասն արդեն կողմնո­րոշված է և նման ճնշումնե­րը էական ազդե­ցություն չեն ունե­նա­լու ընտրության վրա։

Լևոն Բարսեղյա­նը նշեց, որ Հայաստա­նի իշխա­նություննե­րը պետք է ավե­լի ակտիվ աշխա­տեն այլընտրանքա­յին շուկա­նե­րի, էներգե­տիկ և պարե­նա­յին անվտանգության ուղղությամբ՝ նվա­զեցնե­լու համար Ռուսաստա­նի հնա­րա­վոր ճնշումնե­րի ազդե­ցությունը։ Նա նաև չբա­ցա­ռեց, որ Կրեմլը կարող է ապա­գա­յում գնալ ավե­լի կոշտ քայլե­րի, եթե Հայաստա­նի քաղա­քա­կան ընթացքը շարունա­կի հեռա­նալ ռուսա­կան ազդե­ցությունից։

Վերջում Բարսեղյա­նը շեշտեց, որ Հայաստա­նի հասա­րա­կությունը շատ ավե­լի դիմացկուն է, քան կարծում են արտա­քին ուժե­րը, և համոզմունք հայտնեց, որ շանտա­ժի և վախի քաղա­քա­կա­նությունը երկա­րա­ժամկետ արդյունք չի տալու։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ