14.7 C
Yerevan

Ռուբիո­յի Երեւան Այցը Հայաստա­նի Ապա­գա­յի Քաղա­քա­կան Երաշխիք Է

Հայաստա­նը պետք է շարունա­կի փոխլրացման եւ հավա­սա­րակշռման արտա­քին քաղա­քա­կա­նությունը։ Իսկ դա հնա­րա­վոր է միայն հունի­սի 7‑ի քվեարկությամբ։

Վահրամ Աթա­նեսյան

Ընդդի­մությունը եւ նրա քարո­զիչնե­րը, որպեսզի հնա­րա­վո­րինս «նսե­մացնեն» ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո­յի Երեւան աշխա­տանքա­յին այցը, մամուլում եւ սոցիա­լա­կան հարթակնե­րում քարոզչություն են ծավա­լել, թե մինչ այդ էլ Միացյալ Նահանգնե­րի պետքարտուղարնե­րը Հայաստան են այցե­լել, բայց իշխա­նություննե­րը «դրանք իրենց շահե­րի համար չեն օգտա­գործել»։ 

Ռուբիո­յից առաջ Հայաստան վերջին անգամ այցե­լել է ԱՄՆ պետքարտուղար Հիլա­րի Քլինթո­նը, 2012թ․ ամռա­նը։

Մեծ դժվա­րություն չէ համա­ցանցում որո­նել եւ կարդալ այդ մասին տեղե­կատվությունը, ըստ որի նա հանդի­պում է ունե­ցել նախա­գահ Սերժ Սարգսյա­նի եւ արտգործնա­խա­րար Էդվարդ Նալբանդյա­նի հետ, իսկ օրա­կարգում քննարկվել են երկկողմ հարա­բե­րություննե­րի, ղարա­բաղյան հակա­մարտության եւ հայ-թուրքա­կան կարգա­վորման հետ կապված հարցեր։ ԱՄՆ պետքարտուղա­րը այցե­լել է նաեւ Վրաստան եւ Ադրբե­ջան, որտե­ղից մեկնել է Ստամբուլ։

Հիլա­րի Քլինթո­նի տարա­ծաշրջա­նա­յին այցի ժամա­նա­կա­ցույցը վկա­յում է, որ Երեւա­նում նա բանակցություններ է վարել հիմնա­կա­նում հայ-թուրքա­կան կարգա­վորման շուրջ։ Հայաստա­նի եւ Թուրքիա­յի միջեւ դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի հաստատման մասին Ցյուրի­խում ստո­րագրված արձա­նագրություննե­րի «վկա­նե­րից» մեկը նա էր։ Վաշինգտո­նը, բնա­կա­նա­բար, շահագրգռված էր, որ այդ արձա­նագրություննե­րը Հայաստա­նում վավե­րացվեին, ինչից հետո Թուրքիան այլ ընտրություն չէր ունե­նա, քան՝ բացել սահմա­նը։

Հիլա­րի Քլինթո­նին, ինչպես հետեւում է իրա­դարձություննե­րի հետա­գա ընթացքից, չի հաջողվել Հայաստա­նի նախա­գահ Սերժ Սարգսյա­նին համո­զել, որ արձա­նագրություննե­րի վավե­րացման առա­ջին քայլը պետք է Երեւա­նը անի։ Դա նաեւ այն շրջանն էր, երբ Հայաստա­նը Եվրա­միության հետ բանակցում էր ասո­ցա­ցիա­յի մասին պայմա­նա­գի­րը։ 

Քլինթո­նի Երեւան այցից մեկ տարի հետո Հայաստա­նը «մի գիշե­րում» որո­շել է անդա­մակցել Եվրա­սիա­կան մաքսա­յին միությա­նը, իսկ եւս մեկ տարի հետո՝ ԵԱՏՄ-ին։

Հիլար Քլինթո­նը, այո, պաշտո­նա­վարման չորս տարի­նե­րին երկու անգամ այցե­լել է Երեւան, բայց Հայաստա­նի եւ Միացյալ Նահանգնե­րի միջեւ նույնիսկ «Մտադրություննե­րի մասին» արձա­նագրություն չի ստո­րագրվել։ Ինչու՞։ Որովհե­տեւ Հայաստա­նում եւ Սփյուռքում ՀՅԴ‑ն հայ-թուրքա­կան արձա­նագրություննե­րի վավե­րացման դեմ «Նախա­գահ, մի զիջիր» կարգա­խո­սով բողո­քի ցույցեր է կազմա­կերպել, ձախողվել է հայ-թուրքա­կան կարգա­վո­րումը, Վաշինգտո­նը կորցրել է ոչ միայն Հայաստա­նի հանդեպ ռազմա­վա­րա­կան հետաքրքրությունը, իսկ ղարա­բաղյան կարգա­վորման գործընթա­ցը փաստա­ցի լիո­վին անցել է Ռուսաստա­նին։

Եթե ամփոփ ասվի, ապա Հիլա­րի Քլինթո­նի առա­քե­լությունը կայա­նում էր նրա­նում, որ բուն ԼՂ շուրջ տարածքնե­րի վերա­դարձը, հայ-թուրքա­կան արձա­նագրություննե­րի վավե­րա­ցումը Հայաստա­նին կազա­տեին ԼՂ հակա­մարտության ծանրա­գույն բեռից, կբացվեին հաղորդուղի­նե­րը, ԼՂ հայ բնակչությունը կունե­նար «միջանկյալ կարգա­վի­ճակ», Հարա­վա­յին Կովկա­սը կմտներ ներքին ինտեգրա­ցիա­յի, համա­գործակցակցության եւ փոխվստա­հության դարաշրջան, Թուրքիա­յի հետ բաց սահմա­նը հնա­րա­վո­րություն կտար, որպեսզի Հայաստա­նը կապվի Եվրո­պա­յի հետ։

Այս հնա­րա­վո­րության կորուստը գոնե հիմնա­կան մասով վերա­կանգնե­լու, այն է՝ Հայաստա­նի ինքնիշխա­նությունը եւ տարածքա­յին ամբողջա­կա­նությունը պահպա­նե­լու, անվտանգա­յին միջա­վայրը դիվերսիֆի­կացնե­լու եւ տնտե­սա­կան զարգա­ցում ապա­հո­վե­լու համար ԱՄՆ պետքարտուղա­րի Երեւան այցը քաղա­քա­կան հստակ երաշխիք է։ Որպեսզի պայմա­նա­վորվա­ծություննե­րը առարկա­յա­նան, Հայաստա­նը պետք է շարունա­կի փոխլրացման եւ հավա­սա­րակշռման արտա­քին քաղա­քա­կա­նությունը։ Իսկ դա հնա­րա­վոր է միայն հունի­սի 7‑ի քվեարկությամբ։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ