14.7 C
Yerevan

Ռուսաստա­նը կործա­նած Պուտի­նը սպառնում է Հայաստա­նին


Վերջին հետաքննություննե­րի համա­ձայն՝ Հայաստան են ուղարկվել նաև գործա­կա­լա­կան խմբեր, որոնց մի մասը արդեն բացա­հայտված է։  

Իվան Սլովկի

1inTV‑ն զրուցել է իրա­վա­պաշտպան և քաղա­քա­կան միգրանտնե­րին աջակցող հայաստանյան կազմա­կերպության համա­կարգող Իվան Սլովկիի հետ։ Զրույցի ընթացքում ներկա­յացվում է Իվան Սլովկիի խորա­թա­փանց վերլուծությունը Կրեմլի միջամտության վերա­բերյալ երկրի ներքա­ղա­քա­կան և ընտրա­կան գործընթացնե­րին։ Սլովկին մանրա­մասնում է, թե ինչպես է Մոսկվան կիրա­ռում հիբրի­դա­յին պատե­րազմի գործի­քա­կազմը՝ ներառյալ ապա­տե­ղե­կատվությունը, գործա­կա­լա­կան ցանցե­րը և տնտե­սա­կան շանտա­ժը, որպեսզի կասեցնի Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան զարգա­ցումը։ Ըստ Սլովկի­յի  ռուս միգրանտնե­րի համայնքը փորձում է իրա­զեկման ակցիա­նե­րի միջո­ցով հանրությա­նը զգուշացնել «ռուսա­կան աշխարհի» վտանգնե­րի մասին՝ ընդգծե­լով, որ ինքնիշխա­նության կորուստը կհանգեցնի մարդու իրա­վունքնե­րի և ազա­տություննե­րի վերջնա­կան կործանմա­նը։  Հայաստա­նի համար սա էքզիստենցիալ ընտրություն է ժողովրդա­վա­րա­կան ապա­գա­յի և կայսե­րա­կան լծի տակ հայտնվե­լու միջև։

Իրա­վա­պաշտպան և քաղա­քա­կան միգրանտնե­րին աջակցող  հայաստանյան կազմա­կերպության համա­կարգող Սլովկին նշեց, որ ռուսա­կան անկախ մամուլի, հատկա­պես The Insider‑ի հրա­պա­րա­կած հետաքննություննե­րը փաստում են՝ ռուսա­կան հատուկ ծառա­յություննե­րը ներգրավված են Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րում և ընտրա­կան միջա­վայրում։ Նրա խոսքով՝ սա նոր երև­ույթ չէ․ նման մեխա­նիզմներ նախկի­նումկի­րառվել են նաև Մոլդո­վա­յում, Վրաստա­նում և միշարք այլ երկրնե­րում։

Սլովկին ասաց, որ Ռուսաստա­նը փորձում է պահպա­նել իր ազդե­ցությունը այն տարա­ծաշրջաննե­րում, որտեղ դեռ ունի քաղա­քա­կան և դիվա­նա­գի­տա­կան լծակներ։ Նրա դիտարկմամբ՝ Մոսկվան այլևս չի գործում «փափուկ ուժի» տրա­մա­բա­նությամբ, այլ կիրա­ռում է ագրե­սիվ միջամտության մեթոդներ՝ տեղե­կատվա­կան ճնշումից մինչև քաղա­քա­կան ազդե­ցության ցանցե­րի ձևա­վո­րում։ Իրա­վա­պաշտպա­նը նշեց, որ արդեն հինգե­րորդ տարին ապրում է Հայաստա­նում և երկի­րը համա­րում է իր նոր տունը։ Նրա խոսքով՝ սկզբնա­կան շրջա­նում ռուս միգրանտներն ընկալվում էին որպես նոր երև­ույթ, սակայն ժամա­նա­կի ընթացքում ինտեգրվել են հասա­րա­կա­կան կյանքին և համա­գործակցության եզրեր գտել հայկա­կան հասա­րա­կության հետ՝ մշա­կութա­յին, տեղե­կատվա­կան և նույնիսկ քաղա­քա­կան մակարդակնե­րում։

Սլովկին կարծում է, որ Հայաստա­նը դարձել է Կրեմլի կարև­որ թիրախնե­րից մեկը, քանի որ շարունա­կում է մնալ տարա­ծաշրջա­նում ժողովրդա­վա­րության և հարա­բե­րա­կան ազա­տություննե­րի կենտրոննե­րից։ Նրա գնա­հատմամբ՝ Մոսկվա­յին անհանգստացնում է այն հանգա­մանքը, որ Հայաստա­նը փորձում է վարել ինքնուրույն քաղա­քա­կա­նություն, զարգացնել հարա­բե­րություններ տարբեր գործընկերնե­րի հետ և դուրս գալ բացա­ռա­պես ռուսա­կան ազդե­ցության գոտուց։

Նա նշեց, որ ռուսա­կան ազդե­ցության հիմնա­կան մեթոդներն են սոցիա­լա­կան ցանցե­րում գործող բոտա­յին համա­կարգե­րը, պրոկրեմլյան կայքե­րը, ինչպես նաև ազդե­ցության գործա­կալնե­րի և ինֆլուենսերնե­րի ցանցը, որոնք կապված են ռուսա­կան պետա­կան կառույցնե­րի և դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչություննե­րի հետ։ Սլովկին հավե­լեց, որ վերջին հետաքննություննե­րի համա­ձայն՝ Հայաստան են ուղարկվել նաև գործա­կա­լա­կան խմբեր, որոնց մի մասը արդեն բացա­հայտված է։

Անդրա­դառնա­լով արտա­հո­սած փաստաթղթե­րին՝ իրա­վա­պաշտպա­նը նշեց, որ դրանցում ներկա­յացվում է Մոսկվա­յի ծրա­գի­րը՝ հայկա­կան հասա­րա­կության դժգոհ, բայց նախկին իշխա­նություննե­րին չվստա­հող հատվա­ծին ներգրա­վե­լու համար։ Նրա խոսքով՝ ռուսա­կան քաղա­քա­կան տեխնո­լոգնե­րը այդ շրջա­նա­կում խաղադրույք են կատա­րում գործա­րար Սամվել Կարա­պետյա­նի վրա՝ որպես «երրորդ ուժի» հնա­րա­վոր առաջնորդի։  

Սլովկին ընդգծեց, որ ռուսա­կան կապի­տա­լի և բիզնես շահե­րի հետ սերտ կապված քաղա­քա­կան դերա­կա­տարնե­րը խոցե­լի են Կրեմլի ազդե­ցության համար։ Միևնույն ժամա­նակ նա ասաց, որ նման կապե­րի և հնա­րա­վոր միջամտություննե­րի իրա­վա­կան գնա­հա­տա­կա­նը պետք է տան Հայաստա­նի հատուկ ծառա­յություններն ու դատա­րաննե­րը։

Իրա­վա­պաշտպա­նը նկա­տեց, որ Կրեմլը լավ ուսումնա­սի­րել է հայկա­կան հասա­րա­կության ցավոտ թեմա­նե­րը՝ անվտանգա­յին սպառնա­լիքնե­րը, Արցա­խի հարցը և պատե­րազմի վախը։ Նրա կարծի­քով՝ այդ թեմա­ներն օգտա­գործվում են ընտրողնե­րին վախեցնե­լու, ապա­տիա ձևա­վո­րե­լու և հասա­րա­կության վրա ճնշում գործադրե­լու նպա­տա­կով։ Նա նշեց, որ տնտե­սա­կան կախվա­ծությունը, առևտրա­յին սահմա­նա­փա­կումնե­րը և էներգե­տիկ լծակնե­րը ևս օգտա­գործվում են որպես ազդե­ցության գործիքներ։

Սլովկին ասաց, որ եթե պրոկրեմլյան ուժե­րը կարո­ղա­նան մեծ ազդե­ցություն ստա­նալ Հայաստա­նում, դա կարող է վտանգել 2018-ից հետո ձևա­վորված ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտնե­րը, խոսքի ազա­տությունն ու բազմա­կարծությունը։ Նրա խոսքով՝ ռուսա­կան քաղա­քա­կան համա­կարգը հիմնված է ռեպրե­սիա­նե­րի և վերահսկո­ղության վրա, ինչը հակա­սում է Հայաստա­նի ներկա­յիս զարգացման ուղուն։

Նա պատմեց նաև, որ ռուս միգրանտ ակտի­վիստնե­րը Երև­ա­նում կազմա­կերպում են խաղաղ ակցիա­ներ և հանրա­յին քննարկումներ։ Ակտի­վիստնե­րը փողոցնե­րում սեղաններ և աթոռներ են տեղադրում, քաղա­քա­ցի­նե­րին հրա­վի­րում սուրճի շուրջ զրուցե­լու և պատմում, թե ինչ է իրա­կա­նում տեղի ունե­նում Ռուսաստա­նում։ Սլովկին նշեց, որ այդ նախա­ձեռնություննե­րը որևէ քաղա­քա­կան ուժի օգտին քարոզչություն չեն իրա­կա­նացնում, այլ նպա­տակ ունեն բարձրացնե­լու ժողովրդա­վա­րության և ինքնիշխա­նության պաշտպա­նության հարցե­րը։

Իրա­վա­պաշտպա­նը բարձր գնա­հա­տեց հայկա­կան հասա­րա­կության հետ երկխո­սության մշա­կույթը՝ նշե­լով, որ նույնիսկ հակա­դիր քաղա­քա­կան դիրքո­րո­շումներ ունե­ցող մարդիկ կարո­ղա­նում են պահպա­նել փոխա­դարձ հարգանքը և քննարկումնե­րը տանել կառուցո­ղա­կան դաշտում։

Նրա կարծի­քով՝ առա­ջի­կա ընտրություննե­րը կարող են դառնալ Հայաստա­նի նորա­գույն պատմության ամե­նա­կարև­որ քաղա­քա­կան հանգրվաննե­րից մեկը, քանի որ դրանց արդյունքը երկա­րա­ժամկետ ազդե­ցություն կունե­նա երկրի զարգացման ուղղության վրա։

Անդրա­դառնա­լով ռուսա­կան քարոզչությա­նը՝ Սլովկին նշեց, որ Կրեմլը փորձում է տարա­ծել այն թեզը, թե Արևմուտքը Հայաստա­նը օգտա­գործում է Ռուսաստա­նի դեմ և անհրա­ժեշտ պահին կհրա­ժարվի աջակցությունից։ Սակայն նա կարծում է, որ Հայաստա­նի հասա­րա­կությունը պետք է կարո­ղա­նա քննա­դա­տո­րեն գնա­հա­տել նման նարա­տիվնե­րը և պաշտպա­նել սեփա­կան ինքնուրույն քաղա­քա­կան ընտրությունը։  

Խոսե­լով Ռուսաստա­նում տիրող իրա­վի­ճա­կի մասին՝ իրա­վա­պաշտպա­նը նշեց, որ պատե­րազմը ծանր հետև­անքներ է թողել երկրի տնտե­սության, հասա­րա­կության և պետա­կան համա­կարգի վրա։ Նրա խոսքով՝ աճում են մարդկա­յին կորուստնե­րը, խորա­նում է տնտե­սա­կան ճգնա­ժա­մը, սահմա­նա­փակվում են կապի և տեղե­կատվության հնա­րա­վո­րություննե­րը, իսկ հասա­րա­կության նկատմամբ վերահսկո­ղությունն ավե­լի է խստա­նում։ 

Սլովկին եզրա­փա­կեց, որ ներկա­յիս իրա­վի­ճա­կում ամե­նա­կարև­ո­րը պատե­րազմը դադա­րեցնելն ու մարդկա­յին զոհե­րը կանխելն է, քանի որ երկա­րատև հակա­մարտությունը կործա­նա­րար հետև­անքներ է ունե­նում թե՛ Ռուսաստա­նի, թե՛ ամբողջ տարա­ծաշրջա­նի համար։

Առնչվող Հոդվածներ