15.3 C
Yerevan

Երկխո­սություն Ալեն Սիմոնյա­նի Հետ

Այդ ժամա­նակ Հայաստա­նը բանակցում էր Եվրա­միության հետ ասո­ցացման համա­ձայնագրի շուրջ, սակայն իշխա­նություննե­րը մեկ գիշերվա ընթացքում փոխե­ցին արտա­քին քաղա­քա­կան ուղղությունը։

Ալեն Սիմոնյան

Մաս 2‑րդ

Հաջորդ հարցը տվեց ՀՊՏ քոլե­ջի ուսա­նող Դավիթ Նահա­պետյա­նը, որը անդրա­դարձավ վերջին շրջա­նում սրվող հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րին և Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան ընտրության հարցին։  

Նա նշեց, որ Հայաստա­նի իշխա­նություննե­րը պարբե­րա­բար հայտա­րա­րում են, թե երկի­րը ներկա­յումս կանգնած չէ ԵԱՏՄ‑ի և Եվրա­միության միջև ընտրություն կատա­րե­լու անհրա­ժեշտության առաջ, մինչդեռ Ռուսաստա­նից՝ նույնիսկ նախա­գա­հի մակարդա­կով, հնչում են հակա­ռակ հայտա­րա­րություններ։ Դավիթ Ստե­փանյա­նը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայաստա­նը չի զբաղվում ինքնա­խա­բեությամբ, երբ փորձում է պնդել, որ նման ընտրության առաջ կանգնած չէ, և ինչպես են հայկա­կան իշխա­նություննե­րը պատկե­րացնում բանակցություննե­րը ռուսա­կան կողմի հետ՝ այն պայմաննե­րում, երբ հնա­րա­վոր են տնտե­սա­կան կամ քաղա­քա­կան ճնշումներ։

Պատասխա­նե­լով հարցին՝ Ալեն Սիմոնյա­նը հակա­դարձեց հարցով՝ «Իսկ դուք ի՞նչ եք առա­ջարկում՝ հանձնե՞նք Հայաստա­նի Հանրա­պե­տությունը»։

Նա ընդգծեց, որ լիո­վին գիտակցում է Հայաստա­նի և Ռուսաստա­նի հնա­րա­վո­րություննե­րի տարբե­րությունը, սակայն, իր խոսքով, միջազգա­յին հարա­բե­րություննե­րում չափա­զանց կարև­որ է լեգի­տի­մությունը։ Սիմոնյա­նի կարծի­քով՝ եթե պետությունը վստահ է իր դիրքո­րոշման արդա­րա­ցիության մեջ, ապա նույնիսկ մեծ պետություննե­րի հետ հարա­բե­րություննե­րում կարող է պաշտպա­նել իր շահե­րը։

ԱԺ նախա­գա­հը նշեց, որ ռուս գործընկերնե­րի հետ հանդի­պումնե­րի ժամա­նակ իրեն վստահ է զգում, քանի որ, իր խոսքով, ներկա­յացնում է լեգի­տիմ իշխա­նություն և արտա­հայտում է Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխան շահե­րը։ Նա ընդգծեց, որ երբեք չի փորձել հարա­բե­րություննե­րը կառուցել ագրե­սիվ կամ ցուցադրա­կան կեցվածքով, սակայն նաև չի ընդունում այն մոտե­ցումը, ըստ որի՝ Ռուսաստա­նը պետք է որո­շի, թե Հայաստա­նը որ երկրնե­րի հետ պետք է համա­գործակցի։

Սիմոնյա­նի խոսքով՝ Հայաստա­նի հիմնա­կան խնդիրն այսօր սեփա­կան արժա­նա­պատվությունն ու ինքնիշխա­նությունը պահպա­նելն է։ Նա հայտա­րա­րեց, որ Հայաստա­նը չի կարող արտա­քին ուժե­րից կախված պետության կարգա­վի­ճակ ունե­նալ և պարտա­վոր է հնա­րա­վո­րինս ընդլայնել իր ինքնուրույն որո­շումնե­րի սահմաննե­րը՝ անկախ նրա­նից, խոսքը Ռուսաստա­նի, Ֆրանսիա­յի, ԱՄՆ‑ի կամ այլ պետություննե­րի մասին է։

Անդրա­դառնա­լով ԵԱՏՄ-ին և Եվրա­միությա­նը՝ Ալեն Սիմոնյա­նը նշեց, որ այդ թեմա­նե­րի շուրջ դեռ քննարկումներ լինե­լու են, սակայն հիշեցրեց, որ Հայաստա­նի անդա­մակցությունը ԵԱՏՄ-ին տեղի է ունե­ցել նախկին իշխա­նություննե­րի օրոք՝ կտրուկ և արագ որոշման արդյունքում։

Նրա խոսքով՝ այդ ժամա­նակ Հայաստա­նը բանակցում էր Եվրա­միության հետ ասո­ցացման համա­ձայնագրի շուրջ, սակայն իշխա­նություննե­րը մեկ գիշերվա ընթացքում փոխե­ցին արտա­քին քաղա­քա­կան ուղղությունը։ Սիմոնյա­նը հիշեցրեց նաև նախկին վարչա­պետ Տիգրան Սարգսյա­նի հայտա­րա­րություննե­րը, ըստ որոնց՝ Հայաստա­նը դժվար թե անդա­մակցեր ԵԱՏՄ-ին, քանի որ չուներ ընդհա­նուր սահման այդ կառույցի անդամ երկրնե­րի հետ։

ԱԺ նախա­գա­հը պնդեց, որ նման շրջա­դարձը հնա­րա­վոր դարձավ այն պատճա­ռով, որ նախկին իշխա­նություննե­րը, իր գնա­հատմամբ, բավա­րար լեգի­տի­մություն չունեին և գտնվում էին արտա­քին կախվա­ծության մեջ։

Շարունա­կե­լով թեման՝ Սիմոնյա­նը անդրա­դարձավ նաև ԵԱՏՄ‑ի ներսում որո­շումնե­րի կայացման մեխա­նիզմնե­րին։ Նրա խոսքով՝ այդպի­սի միջազգա­յին կառույցնե­րում որո­շումնե­րը սովո­րա­բար ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, և որևէ անդամ երկրի դուրսբե­րումը հնա­րա­վոր չէ առանց հենց այդ երկրի համա­ձայնության։  Նա ընդգծեց, որ ներկա­յումս Հայաստա­նի իշխա­նություննե­րը ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր օրա­կարգում չունեն։ Միևնույն ժամա­նակ Սիմոնյա­նը կատա­կով հավե­լեց, որ ապա­գա հնա­րա­վոր զարգա­ցումնե­րի շուրջ «կխո­սեն, կհասկա­նան», սակայն այս պահին նման որո­շում չի քննարկվում։

Հաջորդ հարցը տվեց Երև­ա­նի պետա­կան համալսա­րա­նի ուսա­նող, ադրբե­ջա­նա­գետ և երի­տա­սարդա­կան խորհրդա­րա­նի անդամ Համե­յա­նը, որը անդրա­դարձավ ընտրա­կա­շառքնե­րի թեմա­յին։

Նա հիշեցրեց, որ վերջին շրջա­նում հանրա­յին տիրույթում տեղե­կություններ էին շրջա­նառվում այն մասին, թե որոշ քաղա­քա­կան ուժեր ընտրա­կա­շառքներ են բաժա­նում։ Հարցի հեղի­նա­կը հետաքրքրվեց՝ ինչու նման դեպքե­րում հիմնա­կա­նում պատասխա­նատվության են ենթարկվում առանձին անձինք, իսկ կուսակցություննե­րը չեն ենթարկվում իրա­վա­կան հետև­անքնե­րի։

Պատասխա­նե­լով հարցին՝ Ալեն Սիմոնյա­նը նախ նշեց, որ խոսե­լու է և՛ որպես իրա­վա­բան, և՛ որպես քաղա­քա­կան գործիչ։ 

Իրա­վա­կան տեսանկյունից նա ընդգծեց, որ գործող օրենսդրությունը չի նախա­տե­սում կուսակցության գործունեության դադա­րե­ցում կամ ընտրություննե­րից հեռա­ցում միայն նման մեղադրանքնե­րի հիման վրա։ Նրա խոսքով՝ նախ անհրա­ժեշտ է դատա­րա­նի վերջնա­կան վճիռ, քանի որ գործում է անմե­ղության կանխա­վարկա­ծը։

Սիմոնյա­նը նաև բացատրեց, որ կուսակցության գրանցումը չեղարկե­լու մեխա­նիզմը բազմա­թիվ իրա­վա­կան ռիսկեր է պարունա­կում։ Նրա կարծի­քով՝ հնա­րա­վոր է իրա­վի­ճակ, երբ որևէ անձ կատա­րի խախտում և այդ կերպ փորձի վնա­սել ամբողջ քաղա­քա­կան ուժին։

ԱԺ նախա­գա­հի խոսքով՝ նման դեպքե­րում գործում է նաև քաղա­քա­կան պատասխա­նատվության սկզբունքը․ եթե հասա­րա­կությունը տեսնում է նմա­ներև­ույթներ, ապա հենց ընտրողն է իր քվեով գնա­հա­տա­կան տալիս տվյալ ուժին։

Այստեղ Սիմոնյա­նը խոսեց արդեն քաղա­քա­կան գնա­հա­տա­կաննե­րի մասին՝ նշե­լով, որ իրեն հատկա­պես վիրա­վո­րում է այն վերա­բերմունքը, երբ ընտրո­ղին ներկա­յացնում են որպես «վաճառվող» մարդ։ Նրա խոսքով՝ հասա­րա­կությունը պետք է ինքն իր վարքով ցույց տա, որ ընտրա­կա­շառքով հնա­րա­վոր չէ որո­շել քաղա­քա­կան գործընթացնե­րը։

Նա նաև քննա­դա­տեց այն քաղա­քա­կան մշա­կույթը, որտեղ ընտրողնե­րին վերա­բերվում են որպես վերահսկվող կամ գնվող զանգվա­ծի։ Սիմոնյա­նի խոսքով՝ նման մոտե­ցումնե­րը վիրա­վո­րա­կան են թե՛ քաղա­քա­ցի­նե­րի, թե՛ երկրի համար։  Միևնույն ժամա­նակ նա ընդգծեց, որ իշխա­նություննե­րը չեն պատրաստվում կիրա­ռել քաղա­քա­կան հաշվե­հարդա­րի մեթոդներ և իրա­վա­կան հիմքե­րի բացա­կա­յության պայմաննե­րում փակել կամ արգե­լել կուսակցություննե­րի գործունեությունը։

Սիմոնյա­նը օրի­նակ բերեց Մոլդո­վան՝ նշե­լով, որ այդ երկի­րը գնա­ցել է որոշ կուսակցություննե­րի գործունեությունը սահմա­նա­փա­կե­լու ճանա­պարհով, սակայն, իր կարծի­քով, Հայաստա­նը նման անհրա­ժեշտություն չունի։

Քաղա­քա­կան գնա­հա­տա­կաննե­րի մասով Ալեն Սիմոնյա­նը բավա­կան կոշտ ձևա­կերպումներ օգտա­գործեց՝ հայտա­րա­րե­լով, որ որոշ քաղա­քա­կան ուժեր, մասնա­վո­րա­պես Գագիկ Ծառուկյա­նի, Ռոբերտ Քոչարյա­նի և գործա­րար Սամվել Կարա­պետյա­նի հետ կապվող քաղա­քա­կան նախագծե­րը, իր կարծի­քով, չպետք է աջակցություն ստա­նան։ Նա պնդեց, որ այդ ուժե­րը խորհրդանշում են նախկին քաղա­քա­կան համա­կարգը, որը, իր գնա­հատմամբ, հիմնված էր փողի, կախվա­ծության և պատե­րազմի տրա­մա­բա­նության վրա։

Սիմոնյա­նի խոսքով՝ այդ քաղա­քա­կան մշա­կույթը ենթադրում էր, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը չի կարող լինել լիարժեք ինքնիշխան պետություն և մշտա­պես պետք է կախված լինի արտա­քին ուժե­րից, մասնա­վո­րա­պես Ռուսաստա­նից։

Նա հայտա­րա­րեց, որ գործող իշխա­նության նպա­տա­կը այլ իրա­կա­նություն ձևա­վո­րելն է, որտեղ քաղա­քա­ցին ազատ է ապրում, չի վախե­նում իշխա­նության հետ առնչվող մարդկանցից և իրեն չի զգում ճնշված։

Այս համա­տեքստում Սիմոնյա­նը նաև անդրա­դարձավ իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րի ընտա­նիքնե­րի թեմա­յին։ Նա նշեց, որ գործող իշխա­նության երե­խա­նե­րի կամ անվտանգության աշխա­տա­կիցնե­րի մասին հանրա­յին խոսույթում տարածվող ծաղրա­կան վերա­բերմունքը անհա­մե­մա­տե­լի է նախկին շրջա­նի ազդե­ցիկ շրջա­նակնե­րի վարքագծի հետ։

Նրա խոսքով՝ ներկա­յիս իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րի ընտա­նիքնե­րի անդամնե­րը սովո­րա­կան կյանքով են ապրում, սովո­րում և աշխա­տում, մինչդեռ նախկի­նում հանրա­յին ընկալման մեջ ուժա­յին ու ազդե­ցիկ շրջա­նակնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը հաճախ կապվում էին ճնշումնե­րի և արտո­նություննե­րի հետ։

Շարունա­կե­լի

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ