13.5 C
Yerevan

Մնում Է «Ալեքսանդրա­պոլ 2» Անե՞լ

Նոր «հեղա­փո­խությունը» կջնջի հայ-ադրբե­ջա­նա­կան նախաստո­րագրված պայմա­նա­գի­րը եւ Հայաստա­նի մասին ռուս-ադրբե­ջա­նա­կան պայմա­նագրի համար ճանա­պարհ կհարթի։

Վահրամ Աթա­նեսյան

Ո՞վ է համոզված, որ եթե Ռոբերտ Քոչարյա­նը, Գագիկ Ծառուկյա­նը եւ մյուսնե­րը մրցա­պայքա­րից դուրս գան, նրանց համա­կիրնե­րը քվեարկե­լու են Սամվել Կարա­պետյա­նի օգտին։ Նախորդ ընտրություննե­րում Քոչարյա­նը Փաշինյա­նի միակ մրցա­կիցն էր, բայց պարտվեց։ Անցած տարի­նե­րին ընդդի­մա­դիր նոր գենե­րա­ցիա չի եղել։ Ըստ այդմ, Փաշինյա­նի հեռա­ցումը պահանջող ընտրա­զանգվա­ծը կամ մնա­ցել է նույնը, կամ անգամ նվա­զել։ Այսպի­սով, մրցակցությունը «սեւի ու սպի­տա­կի» կամ Փաշինյա­նի եւ ընդդի­մության միասնա­կան թեկնա­ծուի միջեւ պայքա­րի վերա­ծե­լու կոչը ոչ այլ ինչ է, քան՝ քաղա­քա­ցիա­կան դիմա­կա­յության «հրա­վեր»։ 

Հայաստա­նում բոլոր սցե­նարնե­րը խաղարկվել են, բացի մեկից․ երբ փոքրա­մասնությունը մեծա­մասնության հաղթա­նա­կը չի ընդունում եւ «հեղա­փո­խություն է անում»։ Այսինքն, զինված խռո­վության միջո­ցով ուզուրպացնում է իշխա­նությունը եւ դիմում արտա­քին օգնության։ 1921թ․ փետրվա­րին դաշնակցա­կան “Փրկության կոմի­տեն” օգնություն հայցել է քեմա­լա­կան Թուրքիա­յից։ Հետեւանքը Մոսկվա­յի ռուս-թուրքա­կան “Բարե­կա­մության եւ եղբայրության մասին” պայմա­նա­գիրն էր։ 

Նոր «հեղա­փո­խությունը» կջնջի հայ-ադրբե­ջա­նա­կան նախաստո­րագրված պայմա­նա­գի­րը եւ Հայաստա­նի մասին ռուս-ադրբե­ջա­նա­կան պայմա­նագրի համար ճանա­պարհ կհարթի։ Արդեն ընդդի­մության քարո­զիչներն են խոստո­վա­նում, որ հունիս 7 ‑ի քվեարկությամբ «Գյումրի- 2» չի ստացվե­լու։ Մնում է «Ալեքսանդրա­պոլ- 2» անե՞լ։ Սամվել Կարա­պետյա­նը հայտա­րա­րել է, որ իրեն «ընդդի­մության առաջնորդի դերում չի տեսնում», եւ իրենք «վերցնե­լու են իշխա­նությունը»։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ