Նոր «հեղափոխությունը» կջնջի հայ-ադրբեջանական նախաստորագրված պայմանագիրը եւ Հայաստանի մասին ռուս-ադրբեջանական պայմանագրի համար ճանապարհ կհարթի։
Վահրամ Աթանեսյան
Ո՞վ է համոզված, որ եթե Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը եւ մյուսները մրցապայքարից դուրս գան, նրանց համակիրները քվեարկելու են Սամվել Կարապետյանի օգտին։ Նախորդ ընտրություններում Քոչարյանը Փաշինյանի միակ մրցակիցն էր, բայց պարտվեց։ Անցած տարիներին ընդդիմադիր նոր գեներացիա չի եղել։ Ըստ այդմ, Փաշինյանի հեռացումը պահանջող ընտրազանգվածը կամ մնացել է նույնը, կամ անգամ նվազել։ Այսպիսով, մրցակցությունը «սեւի ու սպիտակի» կամ Փաշինյանի եւ ընդդիմության միասնական թեկնածուի միջեւ պայքարի վերածելու կոչը ոչ այլ ինչ է, քան՝ քաղաքացիական դիմակայության «հրավեր»։
Հայաստանում բոլոր սցենարները խաղարկվել են, բացի մեկից․ երբ փոքրամասնությունը մեծամասնության հաղթանակը չի ընդունում եւ «հեղափոխություն է անում»։ Այսինքն, զինված խռովության միջոցով ուզուրպացնում է իշխանությունը եւ դիմում արտաքին օգնության։ 1921թ․ փետրվարին դաշնակցական “Փրկության կոմիտեն” օգնություն հայցել է քեմալական Թուրքիայից։ Հետեւանքը Մոսկվայի ռուս-թուրքական “Բարեկամության եւ եղբայրության մասին” պայմանագիրն էր։

Նոր «հեղափոխությունը» կջնջի հայ-ադրբեջանական նախաստորագրված պայմանագիրը եւ Հայաստանի մասին ռուս-ադրբեջանական պայմանագրի համար ճանապարհ կհարթի։ Արդեն ընդդիմության քարոզիչներն են խոստովանում, որ հունիս 7 ‑ի քվեարկությամբ «Գյումրի- 2» չի ստացվելու։ Մնում է «Ալեքսանդրապոլ- 2» անե՞լ։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իրեն «ընդդիմության առաջնորդի դերում չի տեսնում», եւ իրենք «վերցնելու են իշխանությունը»։
Վահրամ Աթանեսյան
