13.5 C
Yerevan

Հույսի Զորա­հանդես

Այս զորա­հանդե­սը և օրեր առաջ Երև­ա­նում տեղի ունե­ցած Եվորպա­կան քաղա­քա­կան համայնքի հավա­քը ուժեղ հարված էր Հայաստա­նի «անպետքության» ջատա­գովնե­րին։

Մեր Ուղին

Այսօր հանրա­պե­տության հրա­պա­րա­կում տեղի ունե­ցած ռազմա­կան զորա­հանդե­սը  դժվար է գերագնա­հա­տել, բայց միա­ժա­մա­նակ պետք չէ նաև թերագնա­հա­տել։ Այս ռազմա­կան շքերթը պարզա­պես սովո­րա­կան զորա­հանդես չէր, պարզա­պես ցուցադրություն չէր։ Եվ ոչ էլ պարզա­պես քարո­զարշավ, ինչպես ցանկա­նում են ներկա­յացնել հոռե­տեսնե­րը։ Այս զորա­հանդե­սը հույս էր, հոգե­բա­նա­կան ահռե­լի նշա­նա­կություն ունե­ցող երև­ույթ։ Զորա­հանդե­սում ցուցադրված զենքե­րը ունեն ռազմա­կան, քաղա­քա­կան հոգե­բա­նա­կան նշա­նա­կություն։ Քաղա­քա­կան են երկու առումով՝ ներքին ու արտա­քին։ Ներքին ուղղվա­ծությամբ, այն իրոք կարե­լի է համա­րել ՔՊ և անձամբ Փաշինյա­նի քարո­զարշավ, բայց մյուս կողմից էլ դա պատասխան էր այն, տարի­ներ շարունակ ձգվող մեղադրանքին, որ պետա­կան բյուջեն  միայն պարգև­ավճար է դարձել, կամ թե ինչո՞ւ է պետա­կան պարտքն այդքան արագ ու կտրուկ ավե­լա­ցել։ Այդ հարցին, Նիկոլ Փաշինյա­նը պատասխա­նել էր ամիսներ առաջ ԱԺ ամբիո­նից, ասե­լով, որ «պարտք ենք արել, որովհետև օրի­նակ զենք էր պետք։ Պետք է շատ ու միանգա­մից»։

Հասկա­նա­լի է, որ ընդդի­մությունն ամեն կերպ փորձե­լու է չընդունել այս ռազմա­հանդե­սը, այն համա­րել քարո­զարշավ, ցուցադրա­կան կրկես, անել ամեն ինչ սա արժեզրկե­լու համար, որովհետև եթե «Արցախ ծախող թուրք Փաշինյա­նը» հզո­րացնում է հայկա­կան բանա­կը, ապա իրենց թեզերն առհա­սա­րակ մնում են օդում։ Այդ իսկ պատճա­ռով պետք է հայհո­յել և՛ զինանշա­նի փոփո­խությունը, և՛ արժեզրկել հայկա­կան բանա­կի ցանկա­ցած ձեռքբե­րում։ Հզոր բանա­կի, կամ առնվազն հզո­րա­ցող բանա­կի պարա­գա­յում արտա­սահմանյան փրկիչնե­րի ներմուծման սիրա­հար ընդդի­մությունը կորցնում է իր գոյության տրա­մա­բա­նությունը։ Այս զորա­հանդե­սը և օրեր առաջ Երև­ա­նում տեղի ունե­ցած Եվորպա­կան քաղա­քա­կան համայնքի հավա­քը ուժեղ հարված էր Հայաստա­նի «անպետքության» ջատա­գովնե­րին։

Արտա­քին քաղա­քա­կան առումով ևս զորա­հանդե­սը մեծ նշա­նա­կություն ուներ։ Հատկա­պես Ռուսաստա­նին ցույց տալու, որ վերջինս ոչ միայն չի հանդի­սա­նում միակն ու անփո­խա­րի­նե­լին, այլև առանց իրեն կարող է շատ ավե­լի լավ լինել։ Հայաստա­նում զորա­հանդես առանց ռուսա­կան գերակշռող մեքե­նա­նե­րի՝ զարմա­նա­լի անակնկալ էր բոլո­րի համար։ Սա ցույց էր տալիս ռուսա­կան կողմի հայտա­րա­րություննե­րի ողջ սնանկությունը այն առումով, որ Հայաստանն առանց իրեն բանի պետք չէ, որ եթե «ռուսը չլի­նի, մեզ կուտեն»։ Տասնամյակներ շարունակ մեզ ներշնչել են, որ միայ  ռուսն ու ռուսա­կան զենքը կարող է այստեղ լինել, մեզ պաշտպա­նել։ Զորա­հանդե­սը բացա­ռեց դա։ Ու զորա­հանդե­սը կրկես չէր։ Սա ռուսա­կան Իսկանդե­րի սրբա­գործման նման զորա­հանդես չէր, ինչպես որ եղավ անցած անգամ, երբ Իսկանդե­րը հայտա­րարվեց պատե­րազմի աստված, իսկ ժողո­վուրդն էլ միամտա­բար հավա­տում էր, որ դրա­նով հնա­րա­վոր է ապա­հո­վել և՛ խաղա­ղություն, և՛ հաղթա­նակ։ Ահա թե ինչ էր ռուսա­կան կողմի համար այս զորա­հանդե­սը։ Զենք չտա­լու սպառնա­լիքն  անցյալ է։ Զինա­կան արտադրություն չունե­նա­լու իրա­կա­նություն էլ՝ վերա­ցած։ Այժմ ունենք արտասհմանյան զենքեր, ունենք նաև սեփա­կան ռազմա­կան արտադրություն։ Սա իհարկե չի նշա­նա­կում, որ վերջ։ Ոչ։ Ամեն ինչ դեռ նոր նոր է սկսվում։ ԴԵռ ահռե­լի աշխա­տանք կա անե­լու։ Դեռ պիտի առնվազն հնգա­պա­տիկ քանա­կի զենք ձեռք բերել, էլ ավե­լի շատ ու որակյալ արտադրություն տալ, բանա­կը փոխել հիմնա­վո­րին ու սկզբունքո­րեն, հոգե­բա­նո­րեն ու փիլի­սո­փա­յությամբ։ Բայց ամեն ինչ որևէ կերպ պետք է սկսել։ Եվ այդ մեկնարկի առա­ջին քայլը տեսա­նե­լի է։ 

Հոգե­բա­նա­կան առումով ևս այս զորա­հանդե­սը մեծ ու կարև­որ նշա­նա­կություն ուներ։ 44-ից հետո հասա­րա­կությա­նը համա­կած ընկճվա­ծությունը սպա­նիչ նշա­նա­կություն ուներ։ 2020-ին հաջորդած երեք սարսա­փե­լի տարի­ներն ուղեկցվե­ցին հայկա­կան զինա­կան կողմի շարունա­կա­բար պարտությամբ, նահանջնե­րով ու կորուստնե­րով։ Հայ հասա­րա­կությունը շփոթված էր։ Ոչ թե բանակն էր պարտվել, այլ ժողո­վուրդը։ Ջարդվել էր հոգե­բա­նո­րեն։ Մեզ համո­զե­ցին, որ տեսեք, չունեք ոչինչ, ո՛չ Արցախ, ո՛չ բանակ ու չեք էլ ունե­նա, եթե մենք չտանք։ Այս հոգե­բա­նա­կան սարսա­փը հիրա­վի աղե­տա­լի կարող էր անդարդառնալ դիմադրա­կան հավա­քա­կան օրգա­նիզմի վրա։ Բայց երբ մարդը տեսնում է ուժե­ղա­ցող բանակ, տեսնում է բազմա­տե­սակ զենքեր, տեսնում է փոփոխվող վիճակ, նա հասկա­նում է, որ ինքը ոչ թե անվե­րա­դարձ պարտված էր, այլ ունի հնա­րա­վո­րություն ոտքի կանգնե­լու, նորից պատասխան տալու, եթե պետք է նորից վերագրա­վե­լու։

Սա պարզա­պես զորա­հանդես չէր, սա նաև Հայաստա­նին հույս էր, որ մեր երկիրն ապա­ռազմա­կա­նացված հաշմանդամ մի ամորֆ հողակտոր չէ, իր անդա­մա­լույծ զորա­ջո­կատնե­րով ու հյուծված տնտե­սությամբ։ Սա ցույց էր այն բանի, որ հայկա­կան բանա­կը ոչնչացված չէ, որ հայկա­կան բանակն իր տեղում է, որ 44 օր հայ ժողովրդին պաշտպա­նած բանա­կի ճանկերն ու մագիլնե­րը չեն հանվել, որ այդ բանա­կը բուժում է իր վերքե­րը, որ այդ բանա­կը ոտքի էր կանգնում։ 

Եվս մի կարև­որ հանգա­մանք։ Հասա­րա­կությունը տեսնում է, որ բանակ ասվա­ծը չի ենթադրում անպայման պահա­ծո­յի տուփով զգուշացնող համա­կարգ, որ բանակ չի նշա­նա­կում անպայման կիսա­սո­ված զինվոր։ Ինչպես նշվեց, դեռ շատ շատ աշխա­տանք կա անե­լու։ Այդ ճանա­պարհին հավա­նա­բար կլի­նեն նաև սխալներ, վրի­պումներ ու բացթո­ղումներ, բայց լիա­հույս ենք, որ հայկա­կան բանա­կի զինվորն այլևս չի դառնա գենե­րա­լի խոզ պահո­ղը, նրա անվճար փայտա­հատն ու բանվո­րը։ Սրբություն համարվող բանա­կը դանդաղ, բայց կայուն քայլե­րով կվե­րագտնի իր իր արժա­նի տեղն ու վերա­բերմունքը։

Աշխարհում չի եղել ու չի լինի մի դեպք, որ իշխա­նությա­նը մեղադրեն բանա­կը զինե­լու ու ժողովրդին հույս տալու համար։ Այն կաշխա­տի՞ ՔՊ քարո­զարշավ։ Հաստա­տա­պես այո։ Գուցե չարժեր այս զորա­հանդե­սը ներքին քաղա­քա­կան օրա­կարգ մտցնել, բայց դա արդեն լրիվ այլ հարց է, որը կարող են քննարկել այն ուժերն ու մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ չեն հարստա­ցել բանա­կի հաշվին։

Փառքդ շատ հայկա­կան բանակ։

Մեր Ուղին

Զորա­հանդե­սի լինքն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ