15.3 C
Yerevan

Դեպի Իրա­կան Գիտակցված Անկա­խություն

Մայի­սի 28‑ի ավե­լի լավ արժև­ո­րում չկա, քան ներկա­յիս պետության գաղա­փա­րա­կան ամրա­ցումն ու կայունա­ցումը։ Առա­ջին Հանրա­պե­տության ավանդույթնե­րի վերցնումն ու շարունա­կումը։ 

Մեր Ուղին

Մայի­սի 28‑ը ոչ թե պարզա­պես անկա­խության ձեռքբերման օր է, այլ հայոց պատմության մեծա­գույն նվա­ճումնե­րից մեկը։ Մի քանի դար ուրի­շի շղթա­նե­րով կապկպված ժողո­վուրդը կարո­ղա­ցավ կտրել այդ շղթա­նե­րը ու նվա­ճել անկա­խություն։ Ե՛վ հոգով ու մտքով, և՛ ռազմա­կան ու իրա­վա­կան առումով։ Մայի­սի 28‑ը ռազմա­կան ու քաղա­քա­կան մտքի շղթա­յա­կան հետև­անք էր։ Մայի­սի 28‑ը վիթխա­րի էր իր նշա­նա­կությամբ, հատկա­պես այն առումով, որ դարեր շարունակ ռուս-թուրք-պարսիկ եռանկյունում տառա­պող ժողո­վուրդը ի վերջո կարո­ղա­ցավ հասնել իր կարև­որ նատակնե­րից մեկին՝ անկախ ապրե­լու ցանկությա­նը։ 

Մայի­սի 28‑ն ընկած ճանա­պարհն անցե­լու համար հարկա­վոր եղավ անցնել միջնա­դա­րի ու նոր ժամա­նակնե­րի դժոխքի միջով, վերապրել ցեղասպա­նություն։ Մայի­սի 28‑ը հնա­րա­վոր եղավ բացա­ռա­պես մայիսյան հերո­սա­մարտե­րի շնորհից, որոնցից ամեն մեկը հայկա­կան ռազմա­կան մտքի փայլուն կետե­րից էր։ 1918թ․ մայի­սի 28‑ը հայոց ազա­տագրման ու այդ ազա­տագրումը իրա­վա­կան ու քաղա­քա­կան նշա­նա­կություն ուներ։ Հայե­րը ոչ թե դարձան ազատ ցեղ, այլ անկախ պետություն։ Ազա­տությունը պարզա­պես փիլի­սո­փա­յությունից դարձավ գործնա­կան, հասկա­նա­լի ու շոշա­փե­լիի­րո­ղություն։ Հայե­րը ոչ թե ազա­տությունը նվեր ստա­ցան, այլ նվա­ճեց իր իրա­վունքով և ուժով։

Այսօր, երբ մենք շնորհա­վո­րում ենք հայոց առա­ջին Հանրա­պե­տության տոնը, որ ցավոք ապրեց ընդա­մե­նը երկու և կես տարի, պետք է հիշենք նաև այն խոսույթի մասին, որ վերջին ժամա­նակնե­րում ներմուծեց Նիկոլ Փաշինյա­նը։ Խոսքն իհարկե Չորրորդ Հանրա­պե­տության գաղա­փա­րի մասին է։

Առա­ջին հայացքից սա փոքր ինչ անհասկա­նա­լի և ավե­լորդ մի բան է թվում։ Ի՞նչ կարիք կա Երրորդից անցնել Չորրորդին։ Ի՞նչ է փոխում այդ անցումը։ Ի՞նչ տարբե­րություն Երրորդ ու Չորրորդ բառե­րի մեջ։ 

Իրա­կա­նում սա դժվա­րըմբռնե­լի, բայց լիո­վին հասկա­նա­լի մի բան է։ Փաշինյանն իր Չորրորդ Հանրա­պե­տություն նախագծով ցանկա­նում է Հայաստանն ու հայկա­կան պետա­կա­նությունը դնել իրոք նակախ մտքի վրա։ Ոչ թե այն անկա­խության, որի գիտակցումն անպայման պաշտպանված է ռուսա­կան օժանդա­կությամբ, ոչ թե այն անկա­խությամբ, որի հովա­նա­վո­րը «մեծ եղբայրն է», այլ սեփա­կան կամքն ու ցանկությունը։ Երրորդից անցումը Չորրորդին, կարծում ենք դա է։ 

Հայաստանն այսօր ոչ թե պարզա­պես անկախ մնա­լուց հրա­մա­յա­կան ունի, այլ այդ անկա­խությունը միայն իր պատասխա­նատվությունը դարձնե­լու անհրա­ժեշտություն։ Այլա­պես այդ անկա­խությունն ինչ որ տեղ կիսատ է մնում, ինչ որ չափով՝ աղա­վաղված։ Իշխա­նություննե­րի կողմից Չորրորդ Հանրա­պե­տություն նախա­գի­ծը խոշոր հաշվով միտված է իրա­կան ու իրա­վա­կան գիտակցման աստի­ճա­նի։ Ոչ թե ուղղա­կի ասել անկա­խություն, այլ զգալ ու հասկա­նալ այդ անկա­խությունը։ Իսկ դա հնա­րա­վոր է միայն դա իրոք հասկա­նա­լու դեպքում։ 

Այսօր՝ Մայի­սի 28‑ն է։ Հայոց անկա­խության խորհրդա­նիշ օրե­րից մեկը։ Եվ մեծ է ցանկությունը, որ ռազմա­պես անկա­խա­ցող հայաստա­նը անկա­խա­նա նաև իր իրա­կան պատկե­րա­ցումնե­րում ու տրա­մա­բա­նության մեջ։ Այնպես ինչպես Առա­ջին Հանրա­պե­տությունն էր անկախ իր քաղա­քա­կան իրա­վա­կան գիտակցումով, այնպես էլ ձևա­կերպումով ու ընդունումով, ընկալմամբ ու մեկնա­բանմամբ, այնպես էլ Չորրորդ հանրա­պե­տությունը պետք է իր գիտակցության մեջ ազա­տագրվի իր «մեծ եղբո­րից», իր անկա­խությունը դարձնի իրե­նը, իր իրա­վունքն ու պարտա­կա­նությունը։ Հակա­ռակ դեպքում այդ ոչ թե անկա­խություն է, այլ պարզա­պես հետխորհրդա­յին ձևա­կերպում։ Իսկ 44 օրյա պատե­րազմում միայնակ մնա­լուց, Արցա­խը կորցնե­լու, այդ ողջ դժոխքը միայնակ անցնե­լուց հետո մենք պետքէ վերջա­պես միայնակ վերցնենք նաև իրա­վունքը, ոչ միայն պատասխա­նատվությունը։ 

Իրա­կա­նության մեջ գուցե կարե­լի էր այդ անցումը չանել Երրորդից Չորրորդ բառե­րով, բայց դա էլ իր քաղա­քա­կան նշա­նա­կությունն ու ենթա­տեքստն ունի, քանի որ այդ քննարկումը ոչ թե փիլի­սո­փա­յա­կան դպրո­ցի ներսում է, այլ հասա­րա­կության ու նաև այլ պետություննե­րին ուղղված հռչա­կա­գիր։ Թեկուզ փոխա­բե­րա­կան մակարդա­կով։

Առա­ջի­կա օրե­րին սպասվող ընտրություններն ինչ որ առումով նաև այդ հարցին են պատասխա­նե­լու՝ դեպի Չորրրորդ հանրապետությո՞ւն, թե՞ վերա­դարձ դեպի փրկության որոնման դաշտ, որտեղ միայն ցնորք է, բայց ոչ իրա­կա­նություն։

Մայի­սի 28‑ի ավե­լի լավ արժև­ո­րում չկա, քան ներկա­յիս պետության գաղա­փա­րա­կան ամրա­ցումն ու կայունա­ցումը։ Առա­ջին Հանրա­պե­տության ավանդույթնե­րի վերցնումն ու շարունա­կումը։ 

Սա ոչ թե Խորհրդա­յին Հայաստա­նի շարունա­կությունը պիտի լինի, այլ նույնքան անկախ, որքան Առա­ջին Հանրա­պե­տությունը, բայց ավե­լի կենսունակ ու ավե­լի ամուր։ Մենք այլևս վրի­պե­լու հնա­րա­վո­րություն չունենք։ Մենք կանգնած են եզրագծին։ Հիմա կամ երբեք։

Շնորհա­վոր Մայի­սի 28, շնորհա­վոր իրա­վա­կան, քաղա­քա­կան, ռազմա­կան մեր անկա­խության մեծա­գույն տոնը։

Մեր Ուղին

Առնչվող Հոդվածներ