15.3 C
Yerevan

Մեղրին Արցա­խով Փոխա­րի­նե­լու Գաղա­փա­րը Թուրքա­կան Ծագում Ունի, Որին Ռոբերտ Քոչարյա­նը Համա­ձայնել Է

Դրանք միանշա­նա­կո­րեն ապա­ցուցում են, որ «տարածքնե­րի փոխա­նակման» գաղա­փա­րը ունի թուրքա­կան ծագում, Հեյդար Ալիեւը այն վերա­կենդա­նացրել է, իսկ Ռոբերտ Քոչարյա­նը՝ համա­ձայնել, որ Մեղրին կարե­լի է փոխա­նա­կել Արցա­խով։

Մուղնի

«Հայաստան» դաշինքի պատգա­մա­վո­րության թեկնա­ծու Արթուր Խաչատրյա­նը ուսա­նո­ղության հետ հանդիպմա­նը հերքել է, որ ղարա­բաղյան կարգա­վորման բանակցություննե­րում երբեւէ քննարկվել է Մեղրին Լաչի­նի միջանցքով փոխա­նա­կե­լու եւ այդ կերպ Արցա­խը Հայաստա­նին միա­վո­րե­լու տարբե­րա­կը։ Արթուր Խաչատրյա­նը ՀՅԴ անդամ է եւ հաստատ տեղյակ է, որ այդ առթիվ Դաշնակցության Բյուրոն 2001թ․ ապրի­լի 16-ին «Շրջա­բե­րա­կան» է ընդունել եւ կոմի­տեություննե­րին տեղե­կացրել, որ առա­ջարկվող փաթե­թը նախորդ տարբե­րակնե­րի համե­մատ «աչքա­ռու առա­վե­լություն ունի»։

Ազգա­յին ժողո­վի դաշնակցա­կան պատգա­մա­վոր Արթուր Խաչատրյա­նը, կերեւի, արխի­վա­յին մամուլի մեծ գիտակ է, այլա­պես ուսա­նողնե­րին չէր ասի, թե «տարածքնե­րի փոխա­նակման առա­ջարկությունը «Հայկա­կան ժամա­նակ» թերթն է կեղծել»։ Արժե նրան ուղղորդել, որ «Առա­վոտ» օրա­թերթի արխիվնե­րում գտնի Ռոբերտ Քոչարյա­նի արտա­քին գործոց նախա­րար Վարդան Օսկանյա­նի հեղի­նա­կա­յին հոդվա­ծը։ Օսկանյա­նը ամե­նայն անկեղծությամբ պատմել է, որ Մեղրին Արցա­խով փոխա­նա­կե­լու գաղա­փա­րը 1999թ․-ին Ռոբերտ Քոչարյա­նին առա­ջարկել է Հեյդար Ալիեւը՝ Ժնեւում դեմ առ դեմ հանդիպման ժամա­նակ։

Օսկանյա­նը բարեխղճո­րեն վկա­յել է, որ Ռոբերտ Քոչարյա­նը կարծիք է հարցրել, եւ ինքը խորհուրդ է տվել առա­ջարկությունը ընդունել, քանի որ կարեւոր է համա­րել ոչ թե Ալիեւի պահանջած Մեղրին, այլ՝ Արցա­խը Հայաստա­նին հանձնե­լու նրա պատրաստա­կա­մությունը։ Այդպես է սկսվել «տարածքա­յին փոխա­նակման սկզբունքով» ղարա­բաղյան հակա­մարտությունը կարգա­վո­րե­լու բանակցա­յին նոր փուլը, որ պետք է տրա­մա­բա­նա­կան հանգրվա­նի հասներ Քիուեսթում Քոչարյան-Հեյդար Ալիեւի հանդի­պումով, բայց ձախողվել է, որովհե­տեւ Ալիեւը հրա­ժարվել է ստո­րագրել նախա­պես համա­ձայնեցված փաստա­թուղթը։

Իսկ եթե այս վկա­յումնե­րը Արթուր Խաչատրյա­նին «կեղծ» կթվան, ապա խորհուրդ ենք տալիս, որ նա ծանո­թա­նա «Ազա­տություն» ռադիո­կա­յա­նի ծավա­լուն հաղորդմա­նը, որի հիմքում դրված են այդ բանակցություննե­րի մասին ԱՄՆ պետա­կան դեպարտա­մենտի գաղտնա­զերծած փաստաթղթե­րը։ Դրանք միանշա­նա­կո­րեն ապա­ցուցում են, որ «տարածքնե­րի փոխա­նակման» գաղա­փա­րը ունի թուրքա­կան ծագում, Հեյդար Ալիեւը այն վերա­կենդա­նացրել է, իսկ Ռոբերտ Քոչարյա­նը՝ համա­ձայնել, որ Մեղրին կարե­լի է փոխա­նա­կել Արցա­խով։

Մուղնի

Ազա­տություն ռադիո­կա­յա­նի լինքը Մեղրիի փոխա­նակման մասին•

https://www.azatutyun.am/a/32735907.html

Արթուր Խաչատրյա­նի ելույթը ամբողջությամբ՝

Վերոնշյալ գրա­ռումը Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ