Մայիսի 28‑ի ավելի լավ արժևորում չկա, քան ներկայիս պետության գաղափարական ամրացումն ու կայունացումը։ Առաջին Հանրապետության ավանդույթների վերցնումն ու շարունակումը։
Մեր Ուղին
Մայիսի 28‑ը ոչ թե պարզապես անկախության ձեռքբերման օր է, այլ հայոց պատմության մեծագույն նվաճումներից մեկը։ Մի քանի դար ուրիշի շղթաներով կապկպված ժողովուրդը կարողացավ կտրել այդ շղթաները ու նվաճել անկախություն։ Ե՛վ հոգով ու մտքով, և՛ ռազմական ու իրավական առումով։ Մայիսի 28‑ը ռազմական ու քաղաքական մտքի շղթայական հետևանք էր։ Մայիսի 28‑ը վիթխարի էր իր նշանակությամբ, հատկապես այն առումով, որ դարեր շարունակ ռուս-թուրք-պարսիկ եռանկյունում տառապող ժողովուրդը ի վերջո կարողացավ հասնել իր կարևոր նատակներից մեկին՝ անկախ ապրելու ցանկությանը։

Մայիսի 28‑ն ընկած ճանապարհն անցելու համար հարկավոր եղավ անցնել միջնադարի ու նոր ժամանակների դժոխքի միջով, վերապրել ցեղասպանություն։ Մայիսի 28‑ը հնարավոր եղավ բացառապես մայիսյան հերոսամարտերի շնորհից, որոնցից ամեն մեկը հայկական ռազմական մտքի փայլուն կետերից էր։ 1918թ․ մայիսի 28‑ը հայոց ազատագրման ու այդ ազատագրումը իրավական ու քաղաքական նշանակություն ուներ։ Հայերը ոչ թե դարձան ազատ ցեղ, այլ անկախ պետություն։ Ազատությունը պարզապես փիլիսոփայությունից դարձավ գործնական, հասկանալի ու շոշափելիիրողություն։ Հայերը ոչ թե ազատությունը նվեր ստացան, այլ նվաճեց իր իրավունքով և ուժով։
Այսօր, երբ մենք շնորհավորում ենք հայոց առաջին Հանրապետության տոնը, որ ցավոք ապրեց ընդամենը երկու և կես տարի, պետք է հիշենք նաև այն խոսույթի մասին, որ վերջին ժամանակներում ներմուծեց Նիկոլ Փաշինյանը։ Խոսքն իհարկե Չորրորդ Հանրապետության գաղափարի մասին է։
Առաջին հայացքից սա փոքր ինչ անհասկանալի և ավելորդ մի բան է թվում։ Ի՞նչ կարիք կա Երրորդից անցնել Չորրորդին։ Ի՞նչ է փոխում այդ անցումը։ Ի՞նչ տարբերություն Երրորդ ու Չորրորդ բառերի մեջ։
Իրականում սա դժվարըմբռնելի, բայց լիովին հասկանալի մի բան է։ Փաշինյանն իր Չորրորդ Հանրապետություն նախագծով ցանկանում է Հայաստանն ու հայկական պետականությունը դնել իրոք նակախ մտքի վրա։ Ոչ թե այն անկախության, որի գիտակցումն անպայման պաշտպանված է ռուսական օժանդակությամբ, ոչ թե այն անկախությամբ, որի հովանավորը «մեծ եղբայրն է», այլ սեփական կամքն ու ցանկությունը։ Երրորդից անցումը Չորրորդին, կարծում ենք դա է։
Հայաստանն այսօր ոչ թե պարզապես անկախ մնալուց հրամայական ունի, այլ այդ անկախությունը միայն իր պատասխանատվությունը դարձնելու անհրաժեշտություն։ Այլապես այդ անկախությունն ինչ որ տեղ կիսատ է մնում, ինչ որ չափով՝ աղավաղված։ Իշխանությունների կողմից Չորրորդ Հանրապետություն նախագիծը խոշոր հաշվով միտված է իրական ու իրավական գիտակցման աստիճանի։ Ոչ թե ուղղակի ասել անկախություն, այլ զգալ ու հասկանալ այդ անկախությունը։ Իսկ դա հնարավոր է միայն դա իրոք հասկանալու դեպքում։

Այսօր՝ Մայիսի 28‑ն է։ Հայոց անկախության խորհրդանիշ օրերից մեկը։ Եվ մեծ է ցանկությունը, որ ռազմապես անկախացող հայաստանը անկախանա նաև իր իրական պատկերացումներում ու տրամաբանության մեջ։ Այնպես ինչպես Առաջին Հանրապետությունն էր անկախ իր քաղաքական իրավական գիտակցումով, այնպես էլ ձևակերպումով ու ընդունումով, ընկալմամբ ու մեկնաբանմամբ, այնպես էլ Չորրորդ հանրապետությունը պետք է իր գիտակցության մեջ ազատագրվի իր «մեծ եղբորից», իր անկախությունը դարձնի իրենը, իր իրավունքն ու պարտականությունը։ Հակառակ դեպքում այդ ոչ թե անկախություն է, այլ պարզապես հետխորհրդային ձևակերպում։ Իսկ 44 օրյա պատերազմում միայնակ մնալուց, Արցախը կորցնելու, այդ ողջ դժոխքը միայնակ անցնելուց հետո մենք պետքէ վերջապես միայնակ վերցնենք նաև իրավունքը, ոչ միայն պատասխանատվությունը։
Իրականության մեջ գուցե կարելի էր այդ անցումը չանել Երրորդից Չորրորդ բառերով, բայց դա էլ իր քաղաքական նշանակությունն ու ենթատեքստն ունի, քանի որ այդ քննարկումը ոչ թե փիլիսոփայական դպրոցի ներսում է, այլ հասարակության ու նաև այլ պետություններին ուղղված հռչակագիր։ Թեկուզ փոխաբերական մակարդակով։
Առաջիկա օրերին սպասվող ընտրություններն ինչ որ առումով նաև այդ հարցին են պատասխանելու՝ դեպի Չորրրորդ հանրապետությո՞ւն, թե՞ վերադարձ դեպի փրկության որոնման դաշտ, որտեղ միայն ցնորք է, բայց ոչ իրականություն։
Մայիսի 28‑ի ավելի լավ արժևորում չկա, քան ներկայիս պետության գաղափարական ամրացումն ու կայունացումը։ Առաջին Հանրապետության ավանդույթների վերցնումն ու շարունակումը։

Սա ոչ թե Խորհրդային Հայաստանի շարունակությունը պիտի լինի, այլ նույնքան անկախ, որքան Առաջին Հանրապետությունը, բայց ավելի կենսունակ ու ավելի ամուր։ Մենք այլևս վրիպելու հնարավորություն չունենք։ Մենք կանգնած են եզրագծին։ Հիմա կամ երբեք։
Շնորհավոր Մայիսի 28, շնորհավոր իրավական, քաղաքական, ռազմական մեր անկախության մեծագույն տոնը։
Մեր Ուղին
