15.3 C
Yerevan

Էրդո­ղա­նը Ալիեւին Արգե­լել Է Միա­նալ «Աբրա­հա­մի Համա­ձայնություննե­րին»

Այդ մասին պետք է հայտա­րարվեր Իսրա­յե­լի նախա­գա­հի Բաքու այցի ավարտին, բայց Հերցո­գը չկա­րո­ղա­ցավ թռչել Ադրբե­ջան, քանի որ Թուրքիան նրա ինքնա­թի­ռին օդա­յին միջանցք չտրա­մադրեց։ Դա հստակ ազդակ էր, որ Էրդո­ղա­նը Ալիեւին արգե­լում է խորացնել Իսրա­յե­լի հետ համա­գործակցությունը։

Վահրամ Աթա­նեսյան

Մայի­սի 28‑ի զորա­հանդե­սի կարեւո­րությունից հանրության ուշադրությունը շեղե­լու եւ գործող իշխա­նության հանդեպ անվստա­հություն սերմա­նե­լու նպա­տա­կով քարոզչություն է ծավալվել, իբր Իսրա­յե­լը «վեցա­կողմ ռազմա­կան դաշինք է ձեւա­վո­րում, որին մաս կկազմի նաեւ Ադրբե­ջա­նը, որպեսզի Իրա­նի դեմ ճնշումնե­րը մեծա­նան»։ Ենթա­տեքստը հասկա­նա­լի է․ 

«Նիկոլ Փաշինյա­նը բանա­կը սպա­ռա­զի­նում է ընդդեմ բարե­կամ Իրա­նի»։ Այս քարոզչության հեղի­նակնե­րը «մոռա­նում են», որ զորա­հանդե­սին ներկա­յացվել է նաեւ իրա­նա­կան արտադրության հակաօ­դա­յին պաշտպա­նության «Մաջիթ» համա­կարգը։ Իրա­նի դեմ իսրա­յե­լա-ամե­րիկյան պատե­րազմը վկա­յեց, որ Իսլա­մա­կան պետությունը ոչ միայն հրթի­ռա­յին հզոր համա­կարգ, այլեւ բարձրա­կարգ ռազմա­կան հետա­խուզություն ունի։ 

Եւ եթե Թեհրա­նում դույզն ինչ կասկա­ծեին, որ Հայաստա­նը կարող է նույնիսկ տեսա­կա­նո­րեն Իրա­նի դեմ գործել, ապա նրան սպա­ռա­զի­նություններ չէին վաճա­ռի։ 

Միջազգա­յին պրակտի­կա­յում մի երկրի կողմից մյուսին սպա­ռա­զի­նություննե­րի վաճառքը գնա­հատվում է որպես փոխա­դարձ վստա­հության ամե­նա­բարձր դրսեւո­րում։ Այս իմաստով, ընդհա­կա­ռա­կը, պետք է փաստել, որ անկա­խությունից ի վեր Հայաստա­նին հաջողվել է Իսլա­մա­կան հանրա­պե­տության բարձրա­գույն իշխա­նության մոտ հասնել շատ բարձր վստա­հության։ Արժե հիշեցնել, որ Հայաստան ԱՄՆ փոխնա­խա­գա­հի այցին գրե­թե զուգա­հեռ պաշտպա­նության նախա­րար Սուրեն Պապիկյա­նը երեք օր գտնվել է Թեհրա­նում եւ անվտանգության հարցե­րով բարձրաստի­ճան պատասխա­նա­տունե­րի հետ բանակցություններ վարել։

Ինչ վերա­բե­րում է Իսրա­յե­լի նախա­ձեռնած «վեցա­կողմյան դաշինքին», ապա, այո, նման գաղա­փար այդ երկրի վարչա­պետ Նաթանյա­հուն հնչեցրել է։ Ընդ որում, նա այդ մասին խոսել է Հնդկաստա­նի վարչա­պետ Մոդիի հետ բանակցություննե­րից հետո։ Իսրա­յելցի ռազմա­կան փորձա­գետնե­րը գտնում են, որ դաշինքի առանցքը կկազմեն Հնդկաստա­նը, Իսրա­յե­լը, Կիպրո­սը եւ Հունաստա­նը։ Սկզբունքո­րեն դա Թուրքիա-Սաուդյան Արա­բիա-Պակիստան «եռյակ միության» հակակշիռն է, որին Ադրբե­ջա­նը, ի հեճուկս հայաստանյան ընդդի­մության քարո­զիչնե­րի, ամե­նա­մեծ ցանկության դեպքում անգամ միա­նալ չի կարող։ Թուրքիան թույլ չի տա, որովհե­տեւ Ադրբե­ջա­նի բանա­կը փաստա­ցի թուրքա­կան է։

Թուրքիան ակնդետ հետեւում է Իսրա­յե­լի քայլե­րին եւ փորձում հակակշիռներ ստեղծել։ Օրերս հայտնի է դարձել, որ Անկա­րան բարձրաստի­ճան զինվո­րա­կաննե­րի խումբ է գործուղել Տաշքենդ, որպեսզի «Ադրբե­ջա­նի օրի­նա­կով Ուզբեկստա­նի բանա­կը վերա­կազմա­վո­րի թուրքա­կա­նի օրի­նա­կով»։ Ակնհայտ է, որ դրդա­պատճա­ռը Ղազախստան Իսրա­յե­լի նախա­գահ Հերցո­գի վերջերս կայա­ցած այցն է։ Տարեսկզբին Ղազախստա­նը հայտա­րա­րել է, որ միա­նում է ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփի «Աբրա­համյան համա­ձայնություննե­րին»։ Դա նշա­նա­կում է Իսրա­յե­լի հետ գործընկե­րություն հաստա­տել, եւ Թուրքիան փաստա­ցի «տիրա­նում է» Ուզբեկստա­նի բանա­կին։

Ի դեպ, հետխորհրդա­յին տարածքի առա­ջին երկի­րը, որ պիտի միա­նար «Աբրա­հա­մի համա­ձայնություննե­րին», Ադրբե­ջանն էր։ Այդ մասին պետք է հայտա­րարվեր Իսրա­յե­լի նախա­գա­հի Բաքու այցի ավարտին, բայց Հերցո­գը չկա­րո­ղա­ցավ թռչել Ադրբե­ջան, քանի որ Թուրքիան նրա ինքնա­թի­ռին օդա­յին միջանցք չտրա­մադրեց։ Դա հստակ ազդակ էր, որ Էրդո­ղա­նը Ալիեւին արգե­լում է խորացնել Իսրա­յե­լի հետ համա­գործակցությունը։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ