13.5 C
Yerevan

Ինչու՞ Ռոբերտ Քոչարյա­նը Սրեց Սերժ Սարգսյա­նի Հետ Բանա­վե­ճը

Այդ կետից սկսած հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րում միայն հայկա­կան կողմե­րի համար շատ ցավոտ նահանջ է արձա­նագրվել, ինչի հստակ դրսեւո­րումը ապրիլյան քառօրյա մարտերն էին։

Մուղնի

Հանրա­յին հեռուստա­տե­սությա­նը երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի հարցազրույցը հանրա­յին բավա­կան լայն արձա­գանք է գտել։ Բայց քննարկումնե­րը հիմնա­կա­նում մակե­րե­սա­յին են։ Այդ երկխո­սության ընթացքում Ռոբերտ Քոչարյա­նը մի էական խոստո­վա­նություն եւ մի խնդրա­հա­րույց դիտարկում է արել։ Առա­ջի­նը վերա­բե­րում է Սերժ Սարգսյա­նի «ֆուտբո­լա­յին դիվա­նա­գի­տությա­նը»։ Այսինքն՝ հայ-թուրքա­կան կարգա­վորմա­նը։ Քոչարյա­նը, թեեւ ոչ ուղղա­կի, բայց բավա­կան թափանցիկ հասկացրել է, որ այդ գործընթա­ցին դեմ է եղել։

Պետք է հիշել, որ հայ-թուրքա­կան կարգա­վորմա­նը հրա­պա­րա­կա­յին դեմ է արտա­հայտվել ՀՅԴ‑ն, որ առա­ջադրել է «Նախա­գահ, մի զիջիր» կարգա­խո­սը։ Այդ շարժումը ծավալվել է նաեւ Սփյուռքում։ Բավա­կան է հիշել, թե Փարի­զում «որքան ջերմ ընդունե­լություն ցուցա­բե­րե­ցին» նախա­գահ Սերժ Սարգսյա­նին։ Իսկ նա այնտեղ էր մեկնել նաեւ ֆրանսիա­հայ գաղութից եւ տեղի կազմա­կերպություննե­րից աջակցություն ստա­նա­լու համար։

Արդյունքում հայ-թուրքա­կան արձա­նագրություննե­րը, որ Ցյուրի­խում Թուրքիա­յի եւ Հայաստա­նի արտգործնա­խա­րարնե­րը ստո­րագրել էին «երաշխա­վոր երկրնե­րի» ներկա­յությամբ, Հայաստա­նի Ազգա­յին ժողո­վում չվա­վե­րացվե­ցին, գործընթա­ցը մտավ փակուղի։ Եւ 2011թ․ Կազա­նում Իլհամ Ալիեւը հրա­ժարվեց ստո­րագրել նախա­պես բանակցված փաստա­թուղթը, որ կազմվել էր ԼՂ կարգա­վորման «Մադրիդյան սկզբունքնե­րի» հիման վրա։ 

Այդ կետից սկսած հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րում միայն հայկա­կան կողմե­րի համար շատ ցավոտ նահանջ է արձա­նագրվել, ինչի հստակ դրսեւո­րումը ապրիլյան քառօրյա մարտերն էին։ Ի՞նչ ազդե­ցություն է ունե­ցել այդ ամե­նի վրա հայ-թուրքա­կան կարգա­վորման հարցում Քոչարյա­նի ժխտա­կան եւ ՀՅԴ բացա­հայտ մերժո­ղա­կան կեցվածքը, դժվար է միանշա­նակ արձա­նագրել, բայց փաստե­րը վկա­յում են, որ հայ-թուրքա­կան եւ ղարա­բաղյան կարգա­վորման գործընթացնե­րի տարանջա­տումը դիվա­նա­գի­տա­կան ճակա­տում հայկա­կան կողմե­րին դրա­կան ոչինչ չի տվել։

Հայաստա­նի երկրորդ նախա­գա­հի խնդրա­հա­րույց դիտարկումը ձեւա­կերպվել է այնպես, որ եթե ինքը վարչա­պետ լիներ, Ադրբե­ջա­նը 2020թ․ սեպտեմբե­րին պատե­րազմ չէր սկսի։ Կարե­լի՞ է ենթադրել, որ 2018թ․ Ռոբերտ Քոչարյա­նը վարչա­պե­տի պաշտո­նը ստա­նա­լու հավակնություն է ունե­ցել։ Խոսքը «նախա­հե­ղա­փո­խա­կան» շրջա­նի մասին է, երբ քննարկվում էր, որ Սերժ Սարգսյա­նը «դրժում է երրորդ ժամկե­տով չպաշտո­նա­վա­րե­լու խոստումը»։ Քոչարյա­նը կամ նրա անունից որեւէ մեկը Սերժ Սարգսյա­նի, Հանրա­պե­տա­կան կուսակցության վերնա­խա­վի հետ քննարկե՞լ է տարբե­րակ, որ «ավե­լի նպա­տա­կա­հարմար է վարչա­պետ ընտրել Ռոբերտ Քոչարյա­նին»։ 

Նման տեղե­կություն ոչ այն օրե­րին, ոչ հետա­գա ութ տարի­նե­րին չի շրջա­նառվել։ 

Այդուհանդերձ, ինչու՞ է Ռոբերտ Քոչարյա­նը ասել, որ Ադրբե­ջա­նը պատե­րազմ չէր սկսի, եթե Հայաստա­նի իշխա­նության ղեկին ինքը լիներ։ Ինչու՞ է նա սրել Սերժ Սարգսյա­նի եւ Հանրա­պե­տա­կան կուսակցության հետ բանա­վե­ճը։ Դա հայեցակարգայի՞ն, թե՞ անձնա­կան հակա­սություննե­րի վեճ է։

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ