15.3 C
Yerevan

Անցյա­լը Հաճախ «Երկսայրի Սուր Է»

Թե Ստե­փա­նա­կերտում, թե Երեւա­նում հավա­տա­ցած էին, որ առկա շատ ծանր իրա­վի­ճա­կում Հեյդար Ալիեւը կհա­մա­ձայնի պատե­րազմի դադա­րեցման եւ ԼՂ կարգա­վի­ճա­կի շուրջ Ռոբերտ Քոչարյա­նի հետ ուղղա­կի բանակցություննե­րի առա­ջարկին։

Վահրամ Աթա­նեսյան

1993 թ․ հունի­սի 15 ‑ին Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհրդի արտա­հերթ նստաշրջա­նը ընդունել է Իսա Գամբա­րո­վի հրա­ժա­րա­կա­նը եւ նրա փոխա­րեն ընտրել Հեյդար Ալիեւին։ Օգոստո­սի 28-ին ԳԽ որոշմամբ անցկացվել է նախա­գահ Էլչի­բե­յի վստա­հության հարցով հանրաքվե։ Պաշտո­նա­կան տվյալնե­րով՝ քվեարկության մասնա­կիցնե­րի ավե­լի քան 97 տոկո­սը կողմ է եղել, որպեսզի նրա լիա­զո­րություննե­րը դադա­րեցվեն։ Այդ պահից Հեյդար Ալիեւը մտել է «Ադրբե­ջա­նի նախա­գա­հի լիա­զո­րություննե­րը ժամա­նա­կա­վո­րա­պես կատա­րո­ղի» կարգա­վի­ճա­կի մեջ։

Այդ կարգա­վի­ճա­կում նրա ընդունած առա­ջին որո­շումնե­րից մեկը «Ադրբե­ջա­նի եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի ղեկա­վա­րությաան հանդի­պում կազմա­կերպե­լու» մասին էր։ Այդ նպա­տա­կով նա Ադրբե­ջա­նի լիա­զոր ներկա­յա­ցուցիչ է նշա­նա­կել Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի տեղա­կալ Աֆիա­դին Ջալի­լո­վին։ Համա­պա­տասխան որո­շում ընդունել է նաեւ ԼՂՀ Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեի նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը։ Նա ԼՂՀ լիա­զոր ներկա­յա­ցուցիչ է նշա­նա­կել արտա­քին գործե­րի նախա­րար Արկա­դի Ղուկասյա­նին։

Ադրբե­ջա­նի եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի ղեկա­վա­րության կամ ավե­լի կոնկրետ՝ Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյա­նի հանդի­պումը կազմա­կերպե­լու համար Բաքուն եւ Ստե­փա­նա­կերտը ձեռք են բերել հրա­դա­դա­րի համա­ձայնություն։ Այդ ընթացքում Ադրբե­ջա­նում նշա­նակվել են նախա­գա­հի արտա­հերթ ընտրություններ, Հեյդար Ալիեւը առա­ջադրվել է նախա­գա­հի թեկնա­ծու։ Ջալի­լով-Ղուկասյան բանակցություննե­րը Մոսկվա­յում ընթա­ցել են ղարա­բաղյան կարգա­վորման գործընթա­ցում ՌԴ նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ Կազի­մի­րո­վի միջնորդությամբ։

Մի քանի փուլ շարունակված բանակցություննե­րի արդյունքում հաջողվել է կազմա­կերպել Հեյդար Ալիեւ-Ռոբերտ Քոչարյան հանդի­պում։ Այն կայա­ցել է 1993թ․ սեպտեմբե­րի 25-ին։ 

Բանակցություննե­րը ընթա­ցել են դեմ առ դեմ ձեւա­չա­փով՝ առանց օգնա­կաննե­րի եւ սղագրողնե­րի եւ տեւել շուրջ մեկ ժամ։ Հանդիպման ավարտին Ալիեւը եւ Քոչարյա­նը Կազի­մի­րո­վին ասել են, որ «պայմա­նա­վորվել են շարունա­կել այդ ձեւա­չա­փով շփումնե­րը»։

Ըստ Կազի­մի­րո­վի, Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը փորձել է հասնել նրան, որ Ադրբե­ջա­նը եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղը հայտա­րա­րեն «հակա­մարտության գոտում հրա­դա­դար հաստա­տե­լու եւ քաղա­քա­կան երկխո­սություն սկսե­լու» մասին։ Այսինքն, Մոսկվան ձգտել է հասնել Ալիեւ-Քոչարյան համա­տեղ հայտա­րա­րության ընդունմա­նը։ 

Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, թե Ստե­փա­նա­կերտում, թե Երեւա­նում հավա­տա­ցած էին, որ առկա շատ ծանր իրա­վի­ճա­կում Հեյդար Ալիեւը կհա­մա­ձայնի պատե­րազմի դադա­րեցման եւ ԼՂ կարգա­վի­ճա­կի շուրջ Ռոբերտ Քոչարյա­նի հետ ուղղա­կի բանակցություննե­րի առա­ջարկին։

1993թ․ հոկտեմբե­րի 3 ‑ին Հեյդար Ալիեւը ընտրվել է Ադրբե­ջա­նի նախա­գահ, նույն ամիս 10-ին ստանձնել պաշտո­նը եւ շփումնե­րը դադա­րեցրել ԼՂ ներկա­յա­ցուցիչնե­րի հետ։ Ավե­լին, հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներ անձամբ նախա­պատրաստել է ադրբե­ջա­նա­կան զորքե­րի հակա­հարձա­կումը։ 

Ղարա­բաղյան պատե­րազմի ամե­նա­ծանր եւ արյունա­լի մարտե­րը Քելբա­ջա­րի եւ Հորա­դիզ-Զանգե­լա­նի ուղղությամբ ծավալվել են 1994թ․ հունվար-փետրվար ամիսնե­րին։ Եւ եթե Քելբա­ջա­րում հաջողվել է վերա­կանգնել ռազմա­ճա­կա­տի գիծը, ապա Արաքսի հովտում Ադրբե­ջա­նը գրա­վել է Հորա­դիզ ավա­նը եւ Ջեբրա­յի­լի շրջա­նի մեկ տասնյա­կից ավե­լի գյուղեր։

Անցյա­լին, թերեւս, պետք է անդրա­դառնալ, բայց՝ զգուշո­րեն։ Քանի որ անցյա­լը հաճախ «երկսայրի սուր է»։

Կազի­մի­րո­վի գիրքը‘

https://artsakhlib.am/wp-content/uploads/2018/05/Kazimirov-Vladimir-Peace-to-Karabakh.pdf

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ