15.9 C
Yerevan

Հայաստա­նը Պետք Է Հասնի Ռուսաստա­նի Հետ Սկզբունքո­րեն Նոր Պայմա­նագրի Կնքման

Ռուսաստա­նը չի կարող հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության երաշխա­վոր լինել, քանի որ կոնֆլիկտի կողմ է։ 

Վահրամ Աթա­նեսյան

Հարա­վա­յին Կովկա­սի երեք երկրնե­րից Հայաստա­նը միակն է, որի հետ բոլշեւիկյան Ռուսաստա­նը երկու պատե­րազմ է մղել 1920թ․ մայի­սի 26-ից մինչեւ օգոստո­սի 10‑ը եւ նույն տարվա սեպտեմբե­րի 26-ից մինչեւ դեկտեմբե­րի 2‑ը։ Առա­ջին պատե­րազմում բոլշեւիկնե­րը օկուպացրել են Լեռնա­յին Ղարա­բա­ղը, Զանգե­զուրը եւ Նախի­ջեւա­նը, երկրորդում՝ Կարսը, Իգդի­րը՝ Արա­րատ լեռով հանդերձ։ Առա­ջին պատե­րազմը բոլշեւիկնե­րը մղել են հանուն խորհրդա­յին Ադրբե­ջա­նի, երկրորդը՝ “կոմունիստա­կան” Թուրքիա­յի։ 

Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ խաղա­ղության պայմա­նա­գի­րը, եթե ստո­րագրվի եւ մտնի ուժի մեջ, փակում է «իրենց պետա­կա­նությամբ հայե­րը պարտա­կան են Ռուսաստա­նին» ավե­լի քան հարյուրամյա խոսույթը։

Ռուսաստա­նը չի կարող հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության երաշխա­վոր լինել, քանի որ կոնֆլիկտի կողմ է։ Հայաստա­նը պետք է կարո­ղա­նա Ռուսաստա­նի հետ սկզբունքո­րեն նոր պայմա­նա­գիր կնքել, եթե կուզեք՝ խաղա­ղության եւ բարիդրա­ցիության ու փոխշա­հա­վետ համա­գործակցության մասին։ Որովհե­տեւ Հայաստա­նի անկախ հանրա­պե­տության դեմ բոլշեւիկյան Ռուսաստա­նի 1920 թ․ մայի­սի 26-ին հայտա­րարված պատե­րազմում նույն տարվա օգոստո­սի 10-ին միայն զինա­դա­դար է հաստատվել, իսկ խաղա­ղության պայմա­նա­գիր կողմերն այդպես էլ չեն ստո­րագրել։

Ի դեպ, 1920թ․ մայի­սի 26-ին Հայաստա­նի դաշնակցա­կան կառա­վա­րության որոշմամբ Դրոն Լեռնա­յին Ղարա­բա­ղը «հանձնել է տեղի հայ բոլշեւիկնե­րին» եւ իր զորքով նահանջել Սյունիք։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ