Ռուսաստանը չի կարող հայ-ադրբեջանական խաղաղության երաշխավոր լինել, քանի որ կոնֆլիկտի կողմ է։
Վահրամ Աթանեսյան
Հարավային Կովկասի երեք երկրներից Հայաստանը միակն է, որի հետ բոլշեւիկյան Ռուսաստանը երկու պատերազմ է մղել 1920թ․ մայիսի 26-ից մինչեւ օգոստոսի 10‑ը եւ նույն տարվա սեպտեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 2‑ը։ Առաջին պատերազմում բոլշեւիկները օկուպացրել են Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը, երկրորդում՝ Կարսը, Իգդիրը՝ Արարատ լեռով հանդերձ։ Առաջին պատերազմը բոլշեւիկները մղել են հանուն խորհրդային Ադրբեջանի, երկրորդը՝ “կոմունիստական” Թուրքիայի։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը, եթե ստորագրվի եւ մտնի ուժի մեջ, փակում է «իրենց պետականությամբ հայերը պարտական են Ռուսաստանին» ավելի քան հարյուրամյա խոսույթը։

Ռուսաստանը չի կարող հայ-ադրբեջանական խաղաղության երաշխավոր լինել, քանի որ կոնֆլիկտի կողմ է։ Հայաստանը պետք է կարողանա Ռուսաստանի հետ սկզբունքորեն նոր պայմանագիր կնքել, եթե կուզեք՝ խաղաղության եւ բարիդրացիության ու փոխշահավետ համագործակցության մասին։ Որովհետեւ Հայաստանի անկախ հանրապետության դեմ բոլշեւիկյան Ռուսաստանի 1920 թ․ մայիսի 26-ին հայտարարված պատերազմում նույն տարվա օգոստոսի 10-ին միայն զինադադար է հաստատվել, իսկ խաղաղության պայմանագիր կողմերն այդպես էլ չեն ստորագրել։

Ի դեպ, 1920թ․ մայիսի 26-ին Հայաստանի դաշնակցական կառավարության որոշմամբ Դրոն Լեռնային Ղարաբաղը «հանձնել է տեղի հայ բոլշեւիկներին» եւ իր զորքով նահանջել Սյունիք։
Վահրամ Աթանեսյան
