15.9 C
Yerevan

Միայն Ռուսաստանի՞ց Կա Հային Փրկություն

«Միայն Ռուսաստանի՞ց կա հային փրկություն»։ Դա նույնիսկ ռուսա­մե­տություն չէ, քաղա­քա­կան դիրքո­րո­շում չէ։ Դա նվաստ անձնատվություն է, կեցվածք, որ հարգանքի չի արժա­նա­նա առա­ջին հերթին Ռուսաստա­նի կողմից։

Վահրամ Աթա­նեսյան

«Մենք ապրում ենք ծանր ժամա­նակնե­րում, որոնք հետո երկար կհի­շեն մեր սերունդնե­րը, ինչպես հիմա մենք հիշում ենք 1918–1920 թվա­կաննե­րի առա­ջին հայկա­կան հանրա­պե­տության անկման մասին։ Այն ժամա­նակ վերջին պահին եկավ 11-րդ Կարմիր բանա­կը և փրկեց այդ Հայաստա­նի գոնե մնա­ցորդնե­րը։ Այսօր 11-րդ Կարմիր բանակ չկա։ Կաք դո՛ւք՝ ընտրողներդ, և ձեզ մնա­ցել է 5 օր՝ գնա­լու ընտրություննե­րի, ձեզ հետ տանե­լու նրանց, ում դեռ չեն քաշել այս սարսա­փե­լի աղանդի մեջ, և քվեարկե­լու մեր փոքրիկ հանրա­պե­տության փրկության օգտին»,- ֆեյսբուքի անհա­տա­կան օգտա­հաշվում գրել է քաղա­քա­գի­տության դոկտոր Արթուր Խաչիկյա­նը։

Ողբերգություն չէ, որ մենք, իրոք, ծանր ժամա­նակնե­րում ենք ապրում։ Ողբերգություն է, որ Հայաստա­նի անկա­խության երե­սունհինգե­րորդ տարում քաղա­քա­գի­տության դոկտո­րը կարո­տախտ ունի առ այն ժամա­նակնե­րը, երբ բոլշեւիկյան 11-րդ բանա­կը եկել եւ «փրկել է Հայաստա­նի գոնե մնա­ցորդնե­րը»։

Հայ քաղա­քա­գե­տի կողմից մեծա­տա­ռով պատված այդ «կարմիր բանա­կը» 1920 թ․ մայի­սի 26-ին խորհրդայնացված Ադրբե­ջա­նի անունից Հայաստա­նի անկախ հանրա­պե­տությա­նը պատե­րազմ է հայտա­րա­րել։ Ավե­լի քան երկու ամիս տեւած ռազմա­կան գործո­ղություննե­րը դադա­րեցվել են նույն տարվա օգոստո­սի 10-ին, երբ Թիֆլի­սում ստո­րագրվել է զինա­դա­դա­րի համա­ձայնա­գիր։ 

Հայաստա­նը հարկադրված էր ճանա­չել Լեռնա­յին Ղարա­բա­ղի, Զանգե­զուրի եւ Նախի­ջեւա­նի բոլշեւիկյան օկուպա­ցիան։ Հայաստա­նի դեմ բոլշեւիկյան բանա­կը ռազմա­կան գործո­ղություննե­րը վերսկսել է 1920թ․ սեպտեմբե­րի 26-ին՝ քեմա­լա­կան Թուրքիա­յի հետ։ Այդ պատե­րազմն ավարտվել է Ալեքսանդրա­պո­լի պայմա­նագրով եւ Հայաստա­նի ակնա­խության կորստով։

Բոլշեւիկյան բանա­կի կողմից «Հայաստա­նի գոնե մնա­ցորդնե­րը փրկե­լու» առասպե­լը սերունդնե­րին ներշնչել է խորհրդա­յին «պատմա­գի­տությունը»։ Կայսրության գաղա­փա­խո­սությունը հետապնդում էր անկա­խության մասին պատմա­կան հիշո­ղությունը մեռցնե­լու նպա­տակ։

Ո՞րն է մեր ժամա­նակնե­րի «հերո­սի» նպա­տա­կը։

Հայաստա­նի քաղա­քա­ցուն ներշնչել, որ «միայն Ռուսաստանի՞ց կա հային փրկություն»։ Դա նույնիսկ ռուսա­մե­տություն չէ, քաղա­քա­կան դիրքո­րո­շում չէ։ Դա նվաստ անձնատվություն է, կեցվածք, որ հարգանքի չի արժա­նա­նա առա­ջին հերթին Ռուսաստա­նի կողմից։ Որովհե­տեւ հարգանքի արժա­նի չէ նա, ով իր հայրե­նի­քի անկումը «փրկություն» է ճանա­չում։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ