16.2 C
Yerevan

Ես Ամա­չում Եմ Արցա­խի «Կրթա­կան Որա­կի» Համար

Նրան կարե­լի է միայն խղճալ, քանի դեռ Ռուսաստա­նի հասցեին ցանկա­ցած քննա­դա­տա­կան խոսք նա ընկա­լում է որպես «անձնա­կան վիրա­վո­րանք»։

Դա ողբերգություն է։ Բայց եթե ինքը «պատիվ» է համա­րում, ուրեմն թող վայե­լի։

Բայց չփորձի աղտո­տել Հայաստա­նի կյանքը։

Վահրամ Աթա­նեսյան

«Միանգա­մայն լուրջ մարդիկ ֆեյսբուքում քննարկում են «ընդդի­մությունը մանդատ վերցնի՞, թե՞ չվերցնի» հարցը։ Իսկ դա ընդդի­մությունը կամ նրա օգտին քվեարկած քաղաքացի՞ն է որո­շում։ Հետեւեք քվեարկության մասին Մարիա Զախա­րո­վա­յի եւ ընդդի­մության ներկա­յա­ցուցիչնե­րի հնչեցրած եւ հնչեցվող գնա­հա­տա­կաննե­րին։ Բառա­ցիո­րեն նույն տեքստերն են։ 

Մտա­ծել, թե Գագիկ Ծառուկյա­նի կամ Ռոբերտ Քոչարյա­նի, կամ Սամվել Կարա­պետյա­նի սփիչռայթերն է այն հեղի­նա­կել, միամտություն է։ Ուստի մանդատ վերցնել-չվերցնե­լու հարցը ընդդի­մության համար լուծվե­լու է Կրեմլում։ Երբ կամփոփվեն ԱԳՆ-ից, ԱԴԾ-ից եւ ԱՀԾ-ից ստացված բոլոր նյութե­րը եւ կարվի հետեւություն։ Սպա­սեք մինչեւ երկուշաբթի»։ 

Ֆեյսբուքյան այս գրառմա­նը հավա­նա­բար Ստե­փա­նա­կերտից բռնա­գաղթած տիկին մեկնա­բա­նություն է թողել եւ իմ «փոխա­րեն ամա­չել»՝ հընթացս ինձ անվա­նե­լով «աստա­ռը շուռ տված արցածցի»։ Տիկնոջ ՖԲ էջը ասում է, որ նա ավարտել է Արցա­խի պետա­կան համալսա­րա­նը, մասնա­գի­տությունը, սակայն, նշված չէ։

Առի­թը եկավ, հիշե­ցի, երեւի, քառորդդարյա վաղե­մության մի վեճ։ Որպես ԼՂՀ Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր դիմել էի կառա­վա­րությա­նը, թե արդյոք նպատակահարմա՞ր է փաստա­ցի 120 հազար բնակչություն ունե­ցող Լեռնա­յին Ղարա­բա­ղում ունե­նալ պետա­կան, Շուշիի տեխնո­լո­գիա­կան, «Գրի­գոր Նարե­կա­ցի», «Մեսրոպ Մաշտոց» համալսա­րան՝ Հայաստա­նի ագրա­րա­յին համալսա­րա­նի մասնաճյուղն էլ՝ վրա­դիր։

Այդ հարցով ինձ «առանձնազրույցի էր հրա­վի­րել» նախա­գա­հի աշխա­տա­կազմի ղեկա­վար Կարեն Բաբույրյա­նը։ Երբ հօգուտ համալսա­րա­նի բոլոր փաստարկներն սպառվե­ցին, նա անկեղծո­րեն խոստո­վա­նեց․ «Բա թողնենք, որ ջահե­լությունը փողոց ընկնի՞»։

Ես, ուրեմն, ամա­չում եմ այդ «կրթա­կան որա­կի» համար։ Եւ ինձ «աստա­ռը շուռ տված արցախցի» անվա­նող տիկնոջ դեմ ոչ մի քեն չունեմ։ Նրան կարե­լի է միայն խղճալ, քանի դեռ Ռուսաստա­նի հասցեին ցանկա­ցած քննա­դա­տա­կան խոսք նա ընկա­լում է որպես «անձնա­կան վիրա­վո­րանք»։

Դա ողբերգություն է։ Բայց եթե ինքը «պատիվ» է համա­րում, ուրեմն թող վայե­լի։

Բայց չփորձի աղտո­տել Հայաստա­նի կյանքը։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ