17.2 C
Yerevan

«Ուժեղ Հայաստան» Եվ «Հայաստան» Եաշինքնե­րի Պատգա­մա­վո­րա­կան Մանդատնե­րը Պետք Է «Սառեցվեն»

Հայաստա­նի իշխա­նություննե­րը պետք է հրա­պա­րա­կեն քվեարկության օրվա դրությամբ Ռուսաստա­նից Հայաստան «բերման ենթարկված» անձանց թիվը։

Մուղնի

Ազգա­յին ժողո­վի ընտրություննե­րի քվեարկությունը կայա­ցել է 2005 ընտրա­տե­ղա­մա­սե­րում։ Բոլոր տեղա­մա­սե­րում տեղադրվել են տեսախցիկներ։ Քվեարկությունը կազմա­կերպել են տեղա­մա­սա­յին ընտրա­կան հանձնա­ժո­ղովնե­րը, որ ձեւա­վորվել են բազմա­կուսակցա­կա­նության սկզբունքով։ 

Դա օրենքի պահանջ է։ Այսինքն, հանձնա­ժո­ղովնե­րում ներկա­յացված էին նաեւ ընդդի­մութան կողմից նշա­նակված անդամներ։ Նրանք կարող էին քվեարկության արդյունքնե­րը ամփո­փող արձա­նագրություննե­րը չստո­րագրել, ստո­րագրել վերա­պա­հումով, արձա­նագրությա­նը կցել իրենց գրա­վոր հիմնա­վո­րումը, լրատվա­մի­ջոցնե­րին պատմել «զանգվա­ծա­յին կեղծիքնե­րի» կամ իրենց «նկատմամբ գործադրված ճնշումնե­րի» մասին։

Քվեարկությունից մինչեւ ԿԸՀ կողմից վերջնա­կան արդյունքնե­րի հրա­պա­րա­կումը տեւել է մեկ շաբաթ։ 

Այդ ընթացքում որեւէ տեղա­մա­սի արդյունքնե­րը վիճարկող նույնիսկ բանա­վոր հայտա­րա­րություն չի արվել։ Համե­նայն դեպս, հանրությունը նման փաստի տեղյակ չէ։

Քաղա­քա­կան վեց ուժեր հայտա­րա­րություն են տարա­ծել եւ ընտրություննե­րը որա­կել «կեղծված», բայց գոնե մեկ փաստ չեն վկա­յա­կո­չել։ Մինչդեռ նրանց համա­կիրնե­րը իշխա­նություննե­րին մեղադրում են, որ «ընտրա­կա­շառքի ոչ մի փաստ դատա­րա­նով ապա­ցուցված չէ»։ 

Ընտրա­կա­շառքի վերա­բերյալ հրա­պա­րակված են հարյուրա­վոր ձայնագրություններ, դատա­րա­նի որոշմամբ տասնյակ անձինք կալա­նա­վորված են։ Առկա են տեսագրություններ, որոնց մասնա­կիցնե­րը խոստո­վա­նում են, որ Ռուսաստա­նից հատուկ Հայաստան են եկել, որպեսզի կոնկրետ ուժի կամ անձի օգտին քվեարկեն։

Քվեարկությունից մի քանի օր առաջ Ռուսաստա­նի հայե­րի միությունը, նրա տարածքա­յին կառույցնե­րը, Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու Ռուսաստա­նի եւ Նոր Նախի­ջեւա­նի թեմի առաջնորդնե­րը, մոսկվաբնակ տասնյակ հայեր Ռուսաստա­նում «հաց վաստա­կող» հայե­րին հրա­պա­րա­կա­յին կոչ են արել մեկնել Հայաստան եւ քվեարկել ընդդի­մա­դիր «երեք ուժե­րից մեկի օգտին»։

Հայաստա­նի իշխա­նություննե­րը պետք է հրա­պա­րա­կեն քվեարկության օրվա դրությամբ Ռուսաստա­նից Հայաստան «բերման ենթարկված» անձանց թիվը։ Նրանք Հայաստա­նում հարա­զատներ, բարե­կամներ, ընկերներ ունեն։ Արդյունքում կստացվի, որ պատկա­ռե­լի թվով մարդիկ Հայաստա­նի ԱԺ ընտրություննե­րին մասնակցել եւ քվեարկել այլ երկրի քաղա­քա­կան կողմնո­րոշվա­ծությամբ։

Հակա­կո­ռուպցիոն կոմի­տեն դիմել է արդա­րա­դա­տության նախա­րա­րությա­նը, որպեսզի «կաշա­ռա­տու կուսակցություննե­րի» գործունեությունը կասեցնե­լու օրենսդրա­կան կարգա­վո­րումներ մշակվեն։ Դա ժամա­նա­կա­տար գործընթաց է։ 

ՀԿԿ‑ն կարող էր ուղղա­կի դիմել Սահմա­նադրա­կան դատա­րա­նին, որպեսզի կասեցվի «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքնե­րի պատգա­մա­վո­րության թեկնա­ծունե­րին ԱԺ պատգա­մա­վո­րի մանդա­տի տրա­մադրումը՝ մինչեւ դատա­րա­նը կաշառք տալու եւ ստա­նա­լու գործե­րով վճիռ կկա­յացնի։

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ