27.5 C
Yerevan

Ազա­տագրա­կան Մտքի Վարա­կումն Ու Չեզո­քա­ցումը

Այն ժամա­նակ, երբ ԱՄՆ-ում ՊԱԿ‑ի վիճա­կը ահա­վոր ծանր էր, երբ Վաշինգտո­նից դուրս գալը դարձել էր անհնար, հայկա­կան ծագումով ՊԱԿ գործա­կալնե­րը, որոնք ստա­նում էին փախստա­կա­նի կարգա­վի­ճակ, լավ մշակված ու պատրաստված, հազարնե­րով մեկնում էին ԱՄՆ և հաստատվում ամե­նա­հա­րուստ նահանգում՝ Կալիֆոռնիա­յում, որտեղ ԱՄՆ ռազմարդյունա­բե­րա­կան մեծ ընկե­րություններ են աշխա­տում։

Մեր Ուղին

Նախա­բան

Հայ ժողովրդի քաղա­քա­կան պատմության մեջ քիչ են այն կազմա­կերպություննե­րը, որոնք այնքան մեծ դեր են ունե­ցել ազգա­յին ինքնա­գի­տակցության, ինքնա­պաշտպա­նության և պետա­կա­նության գաղա­փա­րի ձևա­վորման գործում, որքան ՀՅԴ‑ն։ Տասնիննե­րորդ դարի վերջում ստեղծված այս կազմա­կերպությունը ծնվել էր մի միջա­վայրում, որտեղ հայ ժողո­վուրդը կանգնած էր ֆիզի­կա­կան ոչնչացման, քաղա­քա­կան անի­րա­վության և պետա­կա­նազրկության առաջ։ Նրա շարքե­րում կային մարդիկ, որոնք իրենց կյանքը նվի­րե­ցին ազա­տության գաղա­փա­րին, անցան բանտե­րով, աքսորնե­րով, կախա­ղաննե­րով և մարտա­դաշտե­րով։ ՀՅԴ‑ն երկար ժամա­նակ ոչ միայն քաղա­քա­կան կուսակցություն էր, այլև ազգա­յին դիմադրության խորհրդա­նիշ։

Սակայն պատմությունը լի է ողբերգա­կան օրի­նակնե­րով, երբ մեծ գաղա­փարնե­րը ժամա­նա­կի ընթացքում սկսում են ծառա­յել իրենց իսկ հակա­ռակ նպա­տակնե­րին։ Հեղա­փո­խա­կան շարժումնե­րը վերածվում են բյուրոկրա­տա­կան կառույցնե­րի, ազա­տագրա­կան կազմա­կերպություննե­րը՝ ինքնանպա­տակ համա­կարգե­րի, իսկ ազգա­յին իդեալնե­րը՝ պահպանվող խորհրդա­նիշնե­րի, որոնց բովանդա­կությունն աստի­ճա­նա­բար դատարկվում է։

Հենց այս հարցն է ընկած սույն ուսումնա­սի­րության հիմքում ինչպե՞ս պատա­հեց, որ մի կազմա­կերպություն, որը տասնամյակներ շարունակ պայքա­րել էր ռուսա­կան կայսրության, ապա խորհրդա­յին բռնա­պե­տության դեմ, աստի­ճա­նա­բար հայտնվեց այնպի­սի գաղա­փա­րա­կան և քաղա­քա­կան դիրքե­րում, որոնք հաճախ ավե­լի մոտ են Մոսկվա­յի շահե­րին, քան Հայաստա­նի Հանրա­պե­տության պետա­կան շահե­րին։ Ինչպե՞ս պատա­հեց, որ կուսակցությունը, որի հազա­րա­վոր անդամներ սպանվել, աքսորվել և հալածվել էին բոլշև­իկյան համա­կարգի կողմից, ժամա­նա­կի ընթացքում սկսեց կորցնել այդ պատմա­կան հիշո­ղությունը։ Ինչպե՞ս հակա­խորհրդա­յին և անկա­խա­կան կազմա­կերպությունը վերածվեց կառույցի, որի գործո­ղություննե­րը հաճախ ընկալվում են որպես Հայաստա­նի ինքնիշխա­նության թուլացման գործոն։

Այս հարցե­րը հատկա­պես կարև­որ են, որովհետև խոսքը շարքա­յին քաղա­քա­կան ուժի մասին չէ։ Երբ փոքր կուսակցությունը սխալվում է, վնա­սը սահմա­նա­փակ է։ Երբ սխալվում է ազգա­յին պատմության ամե­նա­հին և ամե­նաազդե­ցիկ կազմա­կերպություննե­րից մեկը, հետև­անքնե­րը կարող են տարածվել ամբողջ հասա­րա­կության վրա։

Հոդվա­ծում առաջ է քաշվում այն տեսա­կե­տը, որ ՀՅԴ‑ի գաղա­փա­րա­կան և կազմա­կերպա­կան վերա­փո­խումնե­րը չեն կարող բացատրվել միայն քաղա­քա­կան սխալնե­րով կամ առանձին ղեկա­վարնե­րի որո­շումնե­րով։ Դրանք ավե­լի խորքա­յին գործընթացնե­րի արդյունք են՝ կապված արտա­քին ազդե­ցություննե­րի, սերնդա­փո­խության ձախողման, կազմա­կերպա­կան փակության, գաղա­փա­րա­կան իներտության և կառույցի աստի­ճա­նա­կան օտարման հետ իր սկզբնա­կան առա­քե­լությունից։ Այդ գործընթացնե­րի արդյունքում կուսակցությունը ենթարկվել է այնպի­սի փոփո­խություննե­րի, որոնք շատ դեպքե­րում դժվար է համա­տե­ղել նրա պատմա­կան ինքնության հետ։

Եթե կազմա­կերպության հիմնա­դիրներն ու առա­ջին սերունդնե­րը պետա­կա­նությունը դիտում էին որպես ազգա­յին գոյության գերա­գույն նպա­տակ, ապա այսօր հաճախ ստեղծվում է հակա­ռակ տպա­վո­րությունըկառույցի շահը գերա­դասվում է պետության շահից, իսկ գաղա­փա­րա­կան հավա­տարմությունը՝ ազգա­յին անվտանգության պահանջնե­րից։ Այդ պատճա­ռով էլ վերջին տարի­նե­րին ՀՅԴ‑ի մի շարք քաղա­քա­կան քայլեր, հայտա­րա­րություններ և դաշինքներ/գործողություններ, երբեմն ընկալվում են ոչ թե որպես պետա­կա­նա­շի­նա­կան գործունեություն, այլ որպես Հայաստա­նի Հանրա­պե­տության դեմ ուղղված քաղա­քա­կան պայքա­րի տարրեր։

Սա ծանր և անհարմար եզրա­կա­ցություն է։ Սակայն եթե որևէ ազգա­յին կառույցի գործունեությունը հակա­սում է պետության ամրապնդման նպա­տա­կին, ապա անհրա­ժեշտ է ուսումնա­սի­րել ոչ միայն այդ գործունեության դրսև­ո­րումնե­րը, այլև դրանց պատճառնե­րը։ Հնա­րա­վոր է, որ այդ պատճառնե­րը պետք է փնտրել հենց կազմա­կերպության երկա­րատև գաղա­փա­րա­կան և կառուցվածքա­յին այլա­սերման մեջ, որի ընթացքում պատմա­կան առա­քե­լությունը զիջել է տեղը ինստի­տուցիո­նալ ինքնա­պահպանման բնազդին, իսկ ազգա­յին ազա­տագրության գաղա­փա­րը՝ արտա­քին ազդե­ցություննե­րի և հնա­ցած քաղա­քա­կան պատկե­րա­ցումնե­րի հետ համա­կե­ցությա­նը։

Այս ուսումնա­սի­րությունը փորձ է հասկա­նա­լու այդ վերա­փոխման բնույթը, պատճառնե­րը և հետև­անքնե­րը։ Ոչ թե ՀՅԴ‑ի պատմա­կան դերը նսե­մացնե­լու, այլ հակա­ռա­կը՝ հասկա­նա­լու համար, թե ինչպես կարող է ազգա­յին ազա­տագրության համար ստեղծված կազմա­կերպությունը ժամա­նա­կի ընթացքում այնքան հեռա­նալ իր սկզբնաղբյուրնե­րից, որ նրա ներկա գործունեությունը սկսի հակա­սել հենց այն պետա­կա­նությա­նը, որի համար զոհվել էին նրա լավա­գույն գործիչնե­րը։

Մեր Ուղին

Ստորև Ներկա­յացվող հոդվա­ծը հենց այդ և նմա­նօ­րի­նակ խնդիրներն ընդգծե­լու մտա­հո­գությունն ունի՝

Ինչպես ԽՍՀՄ‑ը ոչնչացրեց մեր ուղե­ղը. Անդրա­նիկ Թևանյա­նի կալա­նա­վո­րումը «պատմա­կան» է

Մաս 1‑ին

Հայկա­կան ազա­տա­կան միտքը երկար տարի­ներ պայքա­րել էր անկա­խության համար. այն հեշտությամբ չէր հանձնվում։ Միքա­յել Նալբանդյա­նը, Գրի­գոր Արծրունին և այլք երկար տարի­ներ գենե­րացրել էին իրա­կան անկա­խա­կան միտք, սակայն ժամա­նա­կի ընթացքում հրով ու սրով, այլոց սուրը իր սրից ավե­լի վտանգա­վոր դարձնե­լով՝ ի վերջո ռուսա­կան մամլի­չը մեզ նետեց իր գիրկը։ Սակայն մի բան է պատե­րազմով ու ցեղասպա­նությամբ իրեն ենթարկեցնե­լը, մի բան է ըմբոստ միտքդ, կամքդ կոտրե­լը։

Ինչպես նրանք կարո­ղա­ցան հասնել այն աստի­ճա­նին, որ Հայկա­կան ազա­տա­կան միտքն ու մարմի­նը մարմնա­վո­րող կառույցներն այսօր իրեն են ենթարկված։ Խոսքը քաղա­քա­կան կուսակցություննե­րի և եկե­ղե­ցու մասին է․ չէ՞ որ Հայաստա­նի 1828թ. ռուսա­կան նվա­ճումից ի վեր Պետերբուրգն ու Մոսկվան մշտա­պես կեղե­քել են հայոց եկե­ղե­ցին։ Նույնը կարե­լի է ասել ՀՅԴ‑ի մասին՝ ո՞վ տապա­լեց Հայաստա­նի Հանրա­պե­տությունը, ո՞վ սպա­նեց ու աքսո­րեց դաշնակցա­կաննե­րին. թվում է, թե ԽՍՀՄ‑ի և ՀՅԴ‑ի միջև անսահման խոր թշնա­մություն պետք է լիներ ու փոխանցվեր ՌԴ-ՀՅԴ հարա­բե­րություննե­րին։ Այդ հարա­բե­րություննե­րի պատմությունն իրա­կա­նում այլ ընթացք է ունե­ցել։

Հայաստա­նի խորհրդայնա­ցումից հետո խորհրդա­յին հատուկ ծառա­յություննե­րը հայկա­կան ինստի­տուցիո­նալ կառույցնե­րի և հատկա­պես ՀԱԵ‑ի հետ աշխա­տում էին շատ ագրե­սիվ ու կոպիտ մեթոդնե­րով. Խորեն Ա Տփղի­սե­ցի կաթո­ղի­կո­սին խորհրդա­յին ՆԿՎԴ‑ի սպա­նե­րը ուղղա­կի ձեռքե­րով խեղդե­ցին։ Խորհրդա­յին տարի­նե­րի բռնաճնշումնե­րից Հայաստա­նի հանրության որևէ մաս զերծ չի մնա­ցել. այս հարցին այդպես էլ իրա­վա­կան գնա­հա­տա­կան չի տրվել։ Նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր բարե­կա­մությունը ռուսաց երկրի հետ այնքան «նուրբ» էր, որ Ակսել Բակունցի, Եղի­շե Չարենցի, Ալեքսանդր Մյասնիկյա­նի, Աղա­սի Խանջյա­նի և հազա­րա­վոր հայե­րի սպա­նություննե­րը հարկա­վոր էր մոռա­նալ։ Հուսանք՝ մի օր նաև այդ դրվագներն արժա­նի գնա­հա­տա­կան կստա­նան։ Խորհրդա­յին ցեղասպա­նությունը ևս մի օր պետք է ստա­նա արժա­նի գնա­հա­տա­կան։

ՀՅԴ գործիչներ այդ շրջա­նում Հայաստա­նում չկա­յին. ով չէր փախել արտերկիր, սպանվել էր: Երկրորդ համաշխարհա­յի­նից հետո ՀՅԴ‑ի նկատմամբ վերա­բերմունքը մի փոքր մեղմվեց, սակայն ՀՅԴ‑ն շարունա­կում էր լինել խորհրդա­յին կարգե­րի թշնա­մի։ Ավե­լին՝ դաշնակցա­կան թերթե­րը նույնիսկ գրում էին այն մասին, որ կարե­լի է ՆԱՏՕ‑ի դաշնա­կից Թուրքիա­յի օգնությամբ անգամ ազա­տագրել Հայաստա­նը կարմիր թշնա­մուց։ Այս թերթե­րը դեռ հանգիստ տպագրվում էին արա­բա­կան այն երկրնե­րում, որոնք դեռ ԽՍՀՄ‑ի դաշնա­կի­ցը չէին։ Եգիպտո­սը, Սիրիան, Լիբա­նա­նը, Իրա­նը, որտեղ ապրում ու բարգա­վա­ճում էր հայկա­կան սփյուռքը, դեռ արևմտյան երկրնե­րի ազդե­ցության տակ էին։ ՀՅԴ‑ի նկատմամբ վերա­բերմունքը փոխվեց 1970-ականնե­րի սկզբին․դա ԽՍՀՄ հզո­րության գագաթնա­կե­տի տարի­ներն էին։ Նշված երկրնե­րը գրե­թե առանց բացա­ռության դարձան ԽՍՀՄ‑ի դաշնա­կիցնե­րը ատե­լի կապի­տա­լիստնե­րի դեմ պայքա­րում։ Այս ամե­նը չէր կարող չանդրա­դառնալ հայ ժողովրդի վրա։ Անդրո­պովյան դարաշրջա­նի ՊԱԿ‑ը հզո­րության նոր հորի­զոններ էր նվա­ճում՝ առաջ անցնե­լով մրցա­կից երկրնե­րի հատուկ ծառա­յություննե­րից։ ՊԱԿ‑ը Ֆրանսիա­յում ու Իտա­լիա­յում քողարկված մասնակցում էր քաղա­քա­կան գործընթացնե­րին, ազդում ընտրություննե­րի արդյունքնե­րի վրա, ԱՄՆ-ում հակա­վիետնա­մա­կան ցույցեր էր հրահրում, նույնիսկ շրջա­նակներ կային, որ լրջո­րեն կարծում էին, թե այդպես շարունա­կե­լով՝ ԽՍՀՄ‑ը շուտով ԱՄՆ-ին ծնկի կբե­րի։

Խորհրդա­յին այդ ութոտնուկի մատե­րը հասնում էին աշխարհի ցանկա­ցած անկյուն, և ՊԱԿ‑ը, բնա­կա­նա­բար, մեծ ազդե­ցություն ուներ նաև այն երկրնե­րում, որտեղ ՀՅԴ‑ն ամրացված էր՝ Լիբա­նան, Սիրիա, Եգիպտոս, Իրան և այլն։

ՀՅԴ‑ն և ՀԱԵ‑ն համա­կարգա­յին կառույցներ են, որոնցում անձնա­կան որո­շումնե­րը նվա­զա­գույնի են հասցված։ Ավե­լին՝ դրանք մեծ ու ցանցա­յին կառույցներ են, ինչի շնորհիվ ավե­լի կենսունակ են ու ճկուն։ Խորհրդա­յին ՊԱԿ‑ը թիրա­խա­վո­րել է հենց այս կառույցնե­րը, քանի որ անձանց շուրջ հավաքված կառույցնե­րի վրա ազդե­լը, վերահսկե­լը կամ քանդե­լը շատ ավե­լի դյուրին է, քան համա­կարգա­յին կառույցնե­րի դեպքում։

ՀՅԴ-ից վերացվե­ցին բոլոր այն ազգա­յին խորա­գի­տակնե­րը, որոնք ատում էին ԽՍՀՄ‑ը որպես ՀՀ անկա­խության ամե­նա­մեծ խոչընդոտ։ Վերացվե­ցին շատ նուրբ՝ օգտա­գործե­լով արա­բա- իսրա­յե­լա­կան պատե­րազմնե­րը, Լիբա­նանյան քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը, Իրա­նի հեղա­փո­խությունը և այլն։ ՊԱԿ‑ը հիա­նա­լի կերպով վերահսկո­ղության տակ առավ նաև հայկա­կան վրի­ժա­ռուա­կան կազմա­կերպություննե­րի աշխա­տանքը. «ԱՍԱԼԱ»-ն սկզբից լրիվ դուրս էր խորհրդա­յին վերահսկո­ղությունից, սակայն հետո ստեղծվեց ՀՅԴ‑ի համա­պա­տասխան մրցա­կի­ցը, և ամեն ինչ արդեն ՊԱԿ‑ի վերահսկո­ղության գոտում էր։

Խորհրդա­յին ՊԱԿ‑ի հզո­րա­գույն ժամա­նա­կա­հատվա­ծում՝ 1960–1980 ականնե­րին, արա­բա­կան այս երկրնե­րում որևէ հայկա­կան ազգայնա­կան կառույց, այն էլ՝ զինված, կանո­նա­վոր մարզվող, չէր կարող գոյություն ունե­նալ ՊԱԿ‑ի վերահսկո­ղության գոտուց դուրս առա­վել ևս չէր կարող այս ու այն կողմ հարձա­կումներ գործել։ Ավե­լին՝ այս գործո­ղություննե­րը ավե­լի մեծ խորություն ստա­ցան այն ժամա­նակ, երբ հայությունը փորձում էր այս երկրնե­րից գաղթել դեպի ԱՄՆ։ 

Խորհրդա­յին ՊԱԿ‑ի համար սա ուղղա­կի հրա­շա­լի հնա­րա­վո­րություն էր։ Այն ժամա­նակ, երբ ԱՄՆ-ում ՊԱԿ‑ի վիճա­կը ահա­վոր ծանր էր, երբ Վաշինգտո­նից դուրս գալը դարձել էր անհնար, հայկա­կան ծագումով ՊԱԿ գործա­կալնե­րը, որոնք ստա­նում էին փախստա­կա­նի կարգա­վի­ճակ, լավ մշակված ու պատրաստված, հազարնե­րով մեկնում էին ԱՄՆ և հաստատվում ամե­նա­հա­րուստ նահանգում՝ Կալիֆոռնիա­յում, որտեղ ԱՄՆ ռազմարդյունա­բե­րա­կան մեծ ընկե­րություններ են աշխա­տում։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

https://armtimes.com/hy/article/337091

Առնչվող Հոդվածներ