25.7 C
Yerevan

Ադրբե­ջա­նում Յուրա­քանչյուր Ոք Կարող Է Չխանգա­րել Խաղա­ղությա­նը

Նախի­ջեւա­նի Օրդուբադ քաղա­քում կազմա­կերպված միջո­ցա­ռումը, որի շուրջ Հայաստա­նի քաղա­քա­կան եւ փորձա­գի­տա-լրագրո­ղա­կան որոշ շրջա­նակներ վերջին մի քանի օրե­րին խոսում են, ամե­նեւին էլ պետա­կան ծրագրի անոնս չէ։

Վահրամ Աթա­նեսյան

Նախընտրա­կան քարո­զարշա­վի ընթացքում Նիկոլ Փաշինյա­նին հարցրել են «երեք հարյուր հազար ադրբե­ջանցի­նե­րի Հայաստան վերա­դառնա­լու» մասին, հետեւել է հստակ պատասխան․ «Այդ թեման փակված է հինգ հարյուր հազար հայե­րի Ադրբե­ջան վերա­դարձի թեման փակե­լով»։ 

Նիկոլ Փաշինյա­նը սահմա­նել է, որ եթե կա «Հայաստա­նի «արեւմտյան ադրբե­ջանցի­նե­րի» վերա­դարձի» թեմա, ապա ակտուալ է նաեւ ներկա­յիս Ադրբե­ջա­նի տարածք հինգ հարյուր հազար հայե­րի վերա­դարձի իրա­վունքի հարց, իսկ եթե կողմե­րը համա­ձայնել են, որ հակա­մարտության փուլը ավարտված է, ուրեմն այդ հարցե­րը չպետք է քննարկվեն։

Հայաստա­նի վերընտրված վարչա­պե­տի այդ մեկնա­բա­նությա­նը Բաքուն պաշտո­նա­կան մակարդա­կով չի անդրա­դարձել։ Էակա­նը դա է։ Նախի­ջեւա­նի Օրդուբադ քաղա­քում կազմա­կերպված միջո­ցա­ռումը, որի շուրջ Հայաստա­նի քաղա­քա­կան եւ փորձա­գի­տա-լրագրո­ղա­կան որոշ շրջա­նակներ վերջին մի քանի օրե­րին խոսում են, ամե­նեւին էլ պետա­կան ծրագրի անոնս չէ։

Անշուշտ, ճիշտ չէր լինի ասել, թե Ադրբե­ջա­նը հրա­ժարվել է «արեւտյան ադրբե­ջանցի­նե­րի վերա­դարձի իրա­վունքի» քարոզչությունից։ Բայց Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ նախաստո­րագրված պայմա­նագրում «տեղա­հանված բնակչության վերա­դարձի» դրույթ չկա։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկե­լու Բաքուն, որպեսզի «սողանցքեր» գտնի, փորձա­գի­տա­կան, վերլուծա­բա­նա­կան հանրության խնդիրն է։ Իհարկե, առա­ջին հերթին զգաստ պետք է լինի իշխա­նությունը, նորա­կազմ Ազգա­յին ժողո­վի քաղա­քա­կան մեծա­մասնությունը, բայց «խնդիրն զգա­լուն» կարող են աջակցել նաեւ ադրբե­ջա­նա­կան քաղհա­սա­րա­կության ներկա­յա­ցուցիչնե­րի հետ շփումներ ունե­ցող հայաստանյան կառույցնե­րը։

Ամեն ինչ չէ, որ հաջողվում է բերել պայմա­նագրա­յին հստակ տեսքի։ Շուրջ քառա­սուն տարի է՝ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ իշխում է միմիանց  թշնա­մի ընկա­լե­լու բարդույթը։ Որքա՞ն ժամա­նակ է պահանջվե­լու, որ այն գոնե մի զգա­լի մասով հաղթա­հարվի, ոչ ոք երաշխա­վոր չէ, չի կարող լինել։

Բայց յուրա­քանչյուր ոք հատկա­պես Ադրբե­ջա­նում կարող է չվնա­սել։ Վարչա­պետ Փաշինյա­նը Հայաստա­նի քայլը հրա­պա­րա­կայնացրել է՝ հինգ հարյուր հազար հայե­րի Ադրբե­ջան վերա­դարձի թեման փակ է։ Բաքուն դեռեւս չի հայտա­րա­րել, որ «արեւմտյան ադրբե­ջանցի­նե­րի վերա­դարձի» հարցը փակված է։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ