Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներից բացի այդ երկրում մշտապես բնակվում է ՀՀ 5 381 քաղաքացի։ Տասը տարում Վրաստանի ռուս բնակչությունը աճել է 60,8 տոկոսվ եւ հասել 42 524 մարդու։ Վրաստանում բնակվում է եւ վրացական քաղաքացիություն ունի 907 աբխազ եւ 11 324 օսեթացի, ինչպես նաեւ 7 հազար եզդի։
Վահրամ Աթանեսյան
Մեր Խոսքը՝
Տարիներ շարունակ Հայ Առաքելական եկեղեցին ներկայացվել է ոչ միայն որպես հոգևոր կառույց, այլև որպես ազգային ինքնության պահպանման կարևորագույն հենարան։ Հատկապես սփյուռքում և պատմական հայկական համայնքներում եկեղեցին ավանդաբար ստանձնել է նաև լեզվի, մշակույթի և ինքնագիտակցության պահպանման առաքելություն։ Այդ պատճառով, երբ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայկական խոշոր համայնքներում հազարավոր մարդիկ այլևս չեն նույնականացնում իրենց ո՛չ հայոց լեզվի, ո՛չ էլ Հայ Առաքելական եկեղեցու հետ, բնական է հարց առաջանում՝ որքանո՞վ են արդյունավետ եղել այդ առաքելության իրականացման մեխանիզմները։
Վրաստանի 2024 թվականի մարդահամարի տվյալները հենց այդպիսի հարցադրումների հիմք են տալիս։ Թվերը վկայում են ոչ միայն ժողովրդագրական փոփոխությունների, այլևինքնության աստիճանական վերափոխման մասին, ինչը չի կարող չմտահոգել թե՛ համայնքային կառույցներին, թե՛ եկեղեցական ղեկավարությանը։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է մի երկրի, որտեղ հայկական համայնքը դարեր շարունակ եղել է կազմակերպված, ազդեցիկ և ազգային ավանդույթներին հավատարիմ։
Վրաստանի հայության մասին հրապարակ վածվերջին վիճակագրությունը պետք է հնչեր որպես տագնապի զանգ առաջին հերթին նրանց համար, ովքեր տարիներ շարունակ հայտարարել են, թե Հայ Առաքելական եկեղեցին ազգային ինքնության գլխավոր պահապանն է։ Սակայն այսօր, երբ հարյուր հազարավոր հայերի ճակատագրի, լեզվի, ինքնության և ազգային պատկանելության խնդիրները կուտակվում են սփյուռքում, եկեղեցական վերնախավի ուշադրությունը կարծես ավելի հաճախ կենտրոնացած է քաղաքական պայքարի, քան ազգային-հոգևոր աշխատանքի վրա։
Եթե Վրաստանում ապրող 169 հազար հայերից տասնյակ հազարավորներն այլևս հայերենը մայրենի չեն համարում, իսկ զգալի մասը չի նույնականացնում իրեն Հայ Առաքելական եկեղեցու հետ, ապա սա պարզապես վիճակագրություն չէ։ Սա տարիներով կուտակված անգործության, սխալ առաջնահերթությունների և չկատարված առաքելության մասին փաստաթուղթ է։
Կարելի է տարբեր գնահատականներ տալ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, սակայն դժվար է չնկատել, որ վերջին տարիներին Մայր Աթոռի ղեկավարությունը հաճախ հայտնվել է քաղաքական հակամարտությունների կիզակետում։ Մինչ եկեղեցական ղեկավարությունը ներքաշված է իշխանության և ընդդիմության դիմակայության շուրջ ընթացող բանավեճերում, սփյուռքի բազմաթիվ համայնքներում շարունակվում է ինքնության կորուստը, լեզվական նահանջը և եկեղեցուց օտարացումը։
Հնարավոր է վիճել քաղաքական հարցերի շուրջ, սակայն անհնար է վիճել թվերի հետ։ Իսկ թվերն այսօր ցույց են տալիս, որ հայկական աշխարհի տարբեր հատվածներում տեղի է ունենում դանդաղ, բայց հետևողական ձուլում։ Եվ եթե եկեղեցին իրեն համարում է ազգային կառույց, ապա առաջին հերթին պետք է պատասխանի ոչ թե քաղաքական, այլ այս հարցին՝ ինչո՞ւ են հազարավոր հայեր հեռանում այն հաստատությունից, որը պատմականորեն կոչված էր պահպանել նրանց ինքնությունը։
Մեր Ուղին
Ներկայացնում ենք Վահրամ Աթանեսյանի մտահոգիչ գրառումն այդ առիթով
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2024 թ․ մարդահամարի պաշտոնական տվյալները։ Այդ տեղեկությունները հրապարակել է apsny.ge առցանց լրատվամիջոցը։ Առաջին հերթին ուշադրություն է գրավում հարեւան երկրի բնակչության էթնիկ կազմի մասին տեղեկությունը։ Ըստ այդմ, Վրաստանի բնակչության 84,1տոկոսը կազմում են վրացիները։ Մեծությամբ երկրորդ խումբը կազմում են ադրբեջանցիները, երրորդը՝ հայերը՝ համապատասխանաբար 6,8 եւ 4,3 տոկոսով։
Ըստ վիճակագրության, Վրաստանում բնակվում է 169 296 հայ, որից հայոց լեզուն մայրենի է համարում139 438‑ը։ Ուշագրավ է նաեւ, որ Վրաստանի հայբնակչության ընդհանուր թվից միայն 101 հազարն է իրեն համարում Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ։
Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներից բացի այդ երկրում մշտապես բնակվում է ՀՀ 5 381 քաղաքացի։ Տասը տարում Վրաստանի ռուս բնակչությունը աճել է 60,8 տոկոսվ եւ հասել 42 524 մարդու։ Վրաստանում բնակվում է եւ վրացական քաղաքացիություն ունի 907 աբխազ եւ 11 324 օսեթացի, ինչպես նաեւ 7 հազար եզդի։ Ընդհանուր առմամբ ավելի քան հարյուր հազար օտարերկրացի մշտապես բնակվում է Վրաստանում, որից ավելի քան քառասուն հազարը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ Տասը տարում հնդիկների թիվը մոտ վեց հարյուրից հասել է 23 996‑ի, իսկ ուկրաինացիներինը՝ 14 443‑ի։

Վրաստանում մշտապես բնակություն են հաստատել 4 304 իրանցիներ, մոտ հինգ հազար բելառուսներ։ Մայրաքաղաք Թբիլիսիի եւ տարածաշրջանների բնակչության էթնիկ կազմի մասին առանձին տվյալներ, ցավոք, չեն հրապարակվել։ Այս տվյալները տագնապահարույց են այն առումով, որ169 296 հայերից հայերենը մայրենի լեզու է ճանաչում 139 438, իսկ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ՝ միայն 101 հազարը։
Վահրամ Աթանեսյան
