20 C
Yerevan

Հայե­րը Վրաստա­նում․ Տագնա­պա­հա­րույց Վիճա­կագրություն

Վրաստա­նի ազգությամբ հայ քաղա­քա­ցի­նե­րից բացի այդ երկրում մշտա­պես բնակվում է ՀՀ 5 381 քաղա­քա­ցի։ Տասը տարում Վրաստա­նի ռուս բնակչությունը աճել է 60,8  տոկոսվ եւ հասել  42 524 մարդու։ Վրաստա­նում բնակվում է եւ վրա­ցա­կան քաղա­քա­ցիություն ունի 907 աբխազ եւ 11 324 օսե­թա­ցի, ինչպես նաեւ 7 հազար եզդի։ 

Վահրամ Աթա­նեսյան

Մեր Խոսքը՝

Տարի­ներ շարունակ Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցին ներկա­յացվել է ոչ միայն որպես հոգև­որ կառույց, այլև որպես ազգա­յին ինքնության պահպանման կարև­ո­րա­գույն հենա­րան։ Հատկա­պես սփյուռքում և պատմա­կան հայկա­կան համայնքնե­րում եկե­ղե­ցին ավանդա­բար ստանձնել է նաև լեզվի, մշա­կույթի և ինքնա­գի­տակցության պահպանման առա­քե­լություն։ Այդ պատճա­ռով, երբ պաշտո­նա­կան վիճա­կագրությունը ցույց է տալիս, որ հայկա­կան խոշոր համայնքնե­րում հազա­րա­վոր մարդիկ այլևս չեն նույնա­կա­նացնում իրենց ո՛չ հայոց լեզվի, ո՛չ էլ Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցու հետ, բնա­կան է հարց առա­ջա­նում՝ որքանո՞վ են արդյունա­վետ եղել այդ առա­քե­լության իրա­կա­նացման մեխա­նիզմնե­րը։

Վրաստա­նի 2024 թվա­կա­նի մարդա­հա­մա­րի տվյալնե­րը հենց այդպի­սի հարցադրումնե­րի հիմք են տալիս։ Թվե­րը վկա­յում են ոչ միայն ժողովրդագրա­կան փոփո­խություննե­րի, այլև­ինքնության աստի­ճա­նա­կան վերա­փոխման մասին, ինչը չի կարող չմտա­հո­գել թե՛ համայնքա­յին կառույցնե­րին, թե՛ եկե­ղե­ցա­կան ղեկա­վա­րությա­նը։ Առա­վել ևս, երբ խոսքը վերա­բե­րում է մի երկրի, որտեղ հայկա­կան համայնքը դարեր շարունակ եղել է կազմա­կերպված, ազդե­ցիկ և ազգա­յին ավանդույթնե­րին հավա­տա­րիմ։

Վրաստա­նի հայության մասին հրա­պա­րակ վածվերջին վիճա­կագրությունը պետք է հնչեր որպես տագնա­պի զանգ առա­ջին հերթին նրանց համար, ովքեր տարի­ներ շարունակ հայտա­րա­րել են, թե Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցին ազգա­յին ինքնության գլխա­վոր պահա­պանն է։ Սակայն այսօր, երբ հարյուր հազա­րա­վոր հայե­րի ճակա­տագրի, լեզվի, ինքնության և ազգա­յին պատկա­նե­լության խնդիրնե­րը կուտակվում են սփյուռքում, եկե­ղե­ցա­կան վերնա­խա­վի ուշադրությունը կարծես ավե­լի հաճախ կենտրո­նա­ցած է քաղա­քա­կան պայքա­րի, քան ազգա­յին-հոգև­որ աշխա­տանքի վրա։

Եթե Վրաստա­նում ապրող 169 հազար հայե­րից տասնյակ հազա­րա­վորներն այլևս հայե­րե­նը մայրե­նի չեն համա­րում, իսկ զգա­լի մասը չի նույնա­կա­նացնում իրեն Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցու հետ, ապա սա պարզա­պես վիճա­կագրություն չէ։ Սա տարի­նե­րով կուտակված անգործության, սխալ առաջնա­հերթություննե­րի և չկա­տարված առա­քե­լության մասին փաստա­թուղթ է։

Կարե­լի է տարբեր գնա­հա­տա­կաններ տալ Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րին, սակայն դժվար է չնկա­տել, որ վերջին տարի­նե­րին Մայր Աթո­ռի ղեկա­վա­րությունը հաճախ հայտնվել է քաղա­քա­կան հակա­մարտություննե­րի կիզա­կե­տում։ Մինչ եկե­ղե­ցա­կան ղեկա­վա­րությունը ներքաշված է իշխա­նության և ընդդի­մության դիմա­կա­յության շուրջ ընթա­ցող բանա­վե­ճե­րում, սփյուռքի բազմա­թիվ համայնքնե­րում շարունակվում է ինքնության կորուստը, լեզվա­կան նահանջը և եկե­ղե­ցուց օտա­րա­ցումը։

Հնա­րա­վոր է վիճել քաղա­քա­կան հարցե­րի շուրջ, սակայն անհնար է վիճել թվե­րի հետ։ Իսկ թվերն այսօր ցույց են տալիս, որ հայկա­կան աշխարհի տարբեր հատվածնե­րում տեղի է ունե­նում դանդաղ, բայց հետև­ո­ղա­կան ձուլում։ Եվ եթե եկե­ղե­ցին իրեն համա­րում է ազգա­յին կառույց, ապա առա­ջին հերթին պետք է պատասխա­նի ոչ թե քաղա­քա­կան, այլ այս հարցին՝ ինչո՞ւ են հազա­րա­վոր հայեր հեռա­նում այն հաստա­տությունից, որը պատմա­կա­նո­րեն կոչված էր պահպա­նել նրանց ինքնությունը։

Մեր Ուղին

Ներկա­յացնում ենք Վահրամ Աթա­նեսյա­նի մտա­հո­գիչ գրա­ռումն այդ առի­թով

Վրաստա­նի Ազգա­յին վիճա­կագրա­կան ծառա­յությունը հրա­պա­րա­կել է 2024 թ․ մարդա­հա­մա­րի պաշտո­նա­կան տվյալնե­րը։ Այդ տեղե­կություննե­րը հրա­պա­րա­կել է apsny.ge առցանց լրատվա­մի­ջո­ցը։ Առա­ջին հերթին ուշադրություն է գրա­վում հարեւան երկրի բնակչության էթնիկ կազմի մասին տեղե­կությունը։ Ըստ այդմ, Վրաստա­նի բնակչության 84,1տոկոսը կազմում են վրա­ցի­նե­րը։ Մեծությամբ երկրորդ խումբը կազմում են ադրբե­ջանցի­նե­րը, երրորդը՝ հայե­րը՝ համա­պա­տասխա­նա­բար 6,8 եւ  4,3 տոկո­սով։

Ըստ վիճա­կագրության, Վրաստա­նում բնակվում է 169 296 հայ, որից հայոց լեզուն մայրե­նի է համարում139 438‑ը։ Ուշագրավ է նաեւ, որ Վրաստա­նի հայբնակչության ընդհա­նուր թվից միայն 101 հազարն է իրեն համա­րում Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցու հետեւորդ։  

Վրաստա­նի ազգությամբ հայ քաղա­քա­ցի­նե­րից բացի այդ երկրում մշտա­պես բնակվում է ՀՀ 5 381 քաղա­քա­ցի։ Տասը տարում Վրաստա­նի ռուս բնակչությունը աճել է 60,8  տոկոսվ եւ հասել  42 524 մարդու։ Վրաստա­նում բնակվում է եւ վրա­ցա­կան քաղա­քա­ցիություն ունի 907 աբխազ եւ 11 324 օսե­թա­ցի, ինչպես նաեւ 7 հազար եզդի։ Ընդհա­նուր առմամբ ավե­լի քան հարյուր հազար օտա­րերկրա­ցի մշտա­պես բնակվում է Վրաստա­նում, որից ավե­լի քան քառա­սուն հազա­րը Ռուսաստա­նի Դաշնության քաղա­քա­ցի­ներ են։ Տասը տարում հնդիկնե­րի թիվը մոտ վեց հարյուրից հասել է 23 996‑ի, իսկ ուկրաի­նա­ցի­նե­րի­նը՝ 14 443‑ի։ 

Վրաստա­նում մշտա­պես բնա­կություն են հաստա­տել 4 304 իրանցի­ներ, մոտ հինգ հազար բելա­ռուսներ։ Մայրա­քա­ղաք Թբի­լի­սիի եւ տարա­ծաշրջաննե­րի բնակչության էթնիկ կազմի մասին առանձին տվյալներ, ցավոք, չեն հրա­պա­րակվել։ Այս տվյալնե­րը տագնա­պա­հա­րույց են այն առումով, որ169 296  հայե­րից հայե­րե­նը մայրե­նի լեզու է ճանա­չում 139 438, իսկ Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցու հետեւորդ՝ միայն  101 հազա­րը։ 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ