16.5 C
Yerevan

Ադրբե­ջա­նում «Իսլա­մա­կան Վերածնունդ» Կլի­նի՞

Ըստ ադրբե­ջանցի վտա­րանդի լրագրո­ղի, Ադրբե­ջա­նում անցած երկու օրե­րին «կրո­նա­կան համոզմունքնե­րի պատճա­ռով եւս վեց անձ է ձերբա­կալվել»։

Վահրամ Աթա­նեսյան

Ադրբե­ջա­նում «Աշուրա­յի»  արգելքը կրկին օրա­կարգում է: Այդ մասին ֆեյսբուքյան գրա­ռում է կատա­րել վտա­րանդի լրագրող Աֆղան Մուխթարլին։ Նրա տեղե­կություննե­րով, ոստի­կա­նությունը «Նարգիզ անունով մի կնոջ արգե­լել է կանաչ դրո­շով  մտնել Նարդա­րան»։ Խոսքը Բաքվին մերձա­կա ավա­նի մասին է, որ Ադրբե­ջա­նում հայտնի է որպես «ոչ կանո­նա­կան իսլա­մա­կա­նության կենտրոն»։

«Աշուրան» շիա­դա­վան մուսուլմաննե­րը նշում են որպես սգո օր՝ ի հիշա­տակ Մուհա­մեդ մարգա­րեի Հուսեյն թոռան նահա­տա­կության։ Այս տարի այդ օրը համընկել է հունի­սի 25–26‑ի հետ։ «Խաղա­ղության եւ ժողովրդա­վա­րության» ինստի­տուտի տվյալնե­րով Ադրբե­ջա­նում «ավե­լի քան երեք հարյուր շիա­դա­վան հավա­տացյալ դատա­պարտված է ազա­տազրկման»։

Պաշտո­նա­պես նրանց մի մասը մեղադրվում է «Իրա­նի հատուկ ծառա­յություննե­րի հրա­հանգով Ադրբե­ջա­նում արմա­տա­կան իսլամ քարո­զե­լու», մյուսը՝ «Իրա­նից մաքսա­նենգ ճանա­պարհով թմրանյութ ներկրե­լու եւ իրացնե­լու» մեջ։ Միջազգա­յին իրա­վա­պաշտպան կազմա­կերպություննե­րը նրանց մեծ մասին ճանա­չել է «խղճի կալա­նա­վոր-քաղբանտարկյալ»։ Ըստ ադրբե­ջանցի վտա­րանդի լրագրո­ղի, Ադրբե­ջա­նում անցած երկու օրե­րին «կրո­նա­կան համոզմունքնե­րի պատճա­ռով եւս վեց անձ է ձերբա­կալվել»։

Տառա­ցիո­րեն երկու օր առաջ Բաքուն հյուրընկա­լել է Իսլա­մա­կան համա­գործակցության կազմա­կերպության Խորհրդա­րա­նա­կան միության հերթա­կան նստաշրջա­նը, որի մասնա­կիցնե­րին հղած ուղերձում Իլհամ Ալիեւը Եվրա­հանձնա­ժո­ղո­վին եւ ԵԽԽՎ-ին սուր քննա­դա­տել է եւ մեղադրել «իսլա­մատյա­ցություն սնուցե­լու, իսլա­մը եւ ահա­բեկչությունը նույնա­կա­նացնե­լու» մեջ։

Աֆղան Մուխթարլին բացա­հայտել է, որ անա­զա­տության դատա­պարտված շիա­դա­վան հավա­տացյալնե­րից «շատե­րը մեղադրվել են որպես ահա­բե­կիչներ»։ Ստացվում է, որ իսլա­մա­դա­վան Ադրբե­ջա­նում հավա­տացյալնե­րը, ի տարբե­րություն Եվրո­պա­յի, համարվում են «ահա­բե­կիչներ»։ Ադրբե­ջանցի վտա­րանդի լրագրո­ղը կանխա­տե­սել է, որ Իլհամ Ալիեւը հակակրո­նա­կան քաղա­քա­կա­նությամբ «հավա­տացյալնե­րին մղում է դեպի Իրա­նի գիրկը»։

Իրա­նա-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի բարե­լա­վումը, որ Իլհամ Ալիեւը Իրա­նի խորհրդա­րա­նի նախա­գահ Մոհա­մեդ Բաղեր Ղալի­բաֆի հետ հանդիպմա­նը հռչա­կել է Ադրբե­ջա­նի պետա­կան քաղա­քա­կա­նության առաջնա­հերթություն, իրոք, կարող է նպաստել ադրբե­ջա­նա­կան հանրության իսլա­մա­կան «վերածննդին»։ Այլ բան է, թե այն ի՞նչ նպա­տա­կի կծա­ռա­յի։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ