16.5 C
Yerevan

«Հայաստան» Դաշինքը «Կերպա­փոխվել Է», Քաղա­քա­ցին Պետք Է Նրա Օգտին Տված Իր Քվեին Տեր Լինի

Ի՞նչ շարժա­ռիթնե­րով, ներքին եւ արտա­քին շահե­րից է «թելադրված» այս սկզբունքա­յին նշա­նա­կության «դիմա­փո­խությունը», ավե­լի հանգա­մա­նա­լի վերլուծություն է պահանջում։ 

Մուղնի

ՀՅԴ Հայ դատի Կեդրո­նա­կան խորհուրդը  հունի­սի 26-ին «Հայտաա­րա­րություն» է տարա­ծել www.yerkir.am/hy/article/2026/06/26/314213 եւ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին մեղադրել «մոլո­րության» մեջ, քանի որ նա «բոլշեւիկյան մեկ վիժված տարբե­րա­կը որդեգրած, Սովե­տա­կան Միության ներքին վարչա­կան սահմաննե­րը ճանա­չել է հետխոորհրդա­յին միջպե­տա­կան սահմաններ, չի հասկա­ցել ժողովրդա­վա­րության իմաստը» եւ հայտա­րա­րել է, որ «Ղարա­բաղյան շաարժումը շարունա­կե­լու բոլոր փորձե­րը․․․ գնա­հատվե­լու են որպես Հայաստա­նի ժողովրդին նոր ավանտյուրա­յի մեջ ներքա­շե­լու փորձ եւ օրենքի սահմաննե­րում ամեն ինչ արվե­լու է դա կասեցնե­լու համար»։

Ի հակակշիռ, «Հայտա­րա­րությունը» սահմա­նել է, որ Հայ դատի համա­կարգը «նորոգված վճռա­կա­նությամբ եւ նպա­տա­կասլաց շարունա­կե­լու է իր աշժխույժ մասնակցությունը բերել Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցության պայքա­րին՝ պաշտպա­նե­լու հայության, ներառյալ՝ արցախցի­նե­րի բոլոր իրա­վունքնե­րը, ամե­նուրեք»։

ՀՅԴ‑ն անցած խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին մասնակցել է «Հայաստան» դաշինքով, որ գլխա­վո­րել է երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը։ Դաշինքի նախընտրա­կան ծրագրում հայության հավա­քա­կան իրա­վունքնե­րի պաշտպա­նության, ինչպես նաեւ Հայաստա­նի սահմաննե­րի վերա­նայման մասով ոչ մի ակնարկ իսկ չկա։ Ինչ վերա­բե­րում է Արցա­խին, ապա ասված է հետեւյա­լը․ «Դաշինքը նպա­տա­կաուղղված է միջազգա­յին դիվա­նա­գի­տա­կան հարթակնե­րում պաշտպա­նել Արցա­խի ժողովրդի՝ իրենց հայրե­նի­քում անվտանգ եւ արժա­նա­պա­տիվ ապրե­լու հիմնա­րար իրա­վունքը»։

Դաշինքի մեկամսյա քարո­զարշա­վի ընթացքում նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյա­նը միայն մեկ անգամ է անդրա­դարձել բռնա­տե­ղա­հանված բնակչության Արցախ վերա­դարձի հարցին եւ ասել, որ եթե «նման հնա­րա­վո­րություն լինի, ապա այն ամե­նա­լավ ձեւով ինքը կիրա­կա­նացնի», իսկ Հայաստան-Ադրբե­ջան նախաստո­րագրված պայմա­նագրի վերա­բերյալ սկզբունքա­յին առարկություն չի հայտնել։ Երկրորդ նախա­գա­հը միայն կարեւո­րել է «երաշխա­վո­րի անհրա­ժեշտությունը»։

ՀՅԴ Հայ դատի Կեդրո­նա­կան խորհրդի հունիսքսանվեցյա «Հայտա­րությամբ» առա­ջադրված նպա­տակնե­րը՝ չճա­նա­չել Հայաստա­նի գոյություն ունե­ցող սահմաննե­րը եւ «պաշտպա­նել հայության, ներառյալ՝ արցախցի­նե­րի բոլոր իրա­վունքնե­րը, ամե­նուրեք»,- դուրս են «Հայաստան» դաշինքի նախընտրա­կան ծրագրով հանրությա­նը ներկա­յացված  արտա­քին քաղա­քա­կան եւ անվտանգա­յին առաջնա­հերթություննե­րից։

Ի՞նչ շարժա­ռիթնե­րով, ներքին եւ արտա­քին շահե­րից է «թելադրված» այս սկզբունքա­յին նշա­նա­կության «դիմա­փո­խությունը», ավե­լի հանգա­մա­նա­լի վերլուծություն է պահանջում։ Մենք ընդա­մե­նը «Հայաստան» դաշինքի օգտին քվե տված շուրջ 145 հազար ՀՀ քաղա­քա­ցու ուշադրությունը հրա­վի­րում ենք իրո­ղության վրա․ «Դուք քվեարկել եք մի ծրագրի օգտին, բայց ձեր ձայնը ի գործ է դրվում բոլո­րո­վին այլ շահեր սպա­սարկե­լու համար»։

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը՝  Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ