18.3 C
Yerevan

Պետություննե­րը Կայա­նում Եվ  Զորա­նում Են Օրի­նա­պաշտության Ճանա­պարհով

Երբ ընտրություննե­րը փակում են շրջա­փուլը, կուսակցություննե­րը սկսում են նախա­պատրաստվել հաջորդ ընտրություննե­րին։ Պետություննե­րը կայա­նում են այս ճանա­պարհով։

Մուղնի

Իրեն հարգող, հայրե­նի­քի եւ ժողովրդի ճակա­տագրով մտա­հոգ քաղա­քա­ցին պետք է տագնա­պի, երբ ընդդի­մության առաջնորդնե­րից մեկը հայտա­րա­րում է, որ «գաղտնի ծրա­գիր ունի» եւ Նիկոլ Փաշինյա­նը «շուտով դառնա­լու է ընդդի­մա­դիր»։

Ընտրություննե­րի արդյունքնե­րի հրա­պա­րա­կումից հետո խոսել իշխա­նա­փո­խության մասին, ընդ որում՝ հանրայնացնել, որ դրան հասնե­լու «ծրա­գի­րը գաղտնիք է», միայն մի բան է նշա­նա­կում․ ընդդի­մությունը Հայաստա­նում բռնի իշխա­նա­փո­խության ծրա­գիր ունի։

Այս ենթադրությունը ավե­լի է ամրապնդվում, երբ նկա­տի ենք ունե­նում, որ Սահմա­նադրա­կան դատա­րա­նը քննարկում է յոթ կուսակցություննե­րի բողո­քը։ Հետեւում է, որ ընդդի­մությունը, ավե­լի կոնկրետ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցություննե­րի դաշինքի առաջնորդ Սամվել Կարա­պետյա­նը, ՍԴ որո­շումը, ինչպի­սին էլ որ այն լինի, չի ճանա­չե­լու։

Հակա­ռակ դեպքում նա կասեր, որ սպա­սում են ՍԴ վճռին, որից հետո կտան իրա­վի­ճա­կի իրենց քաղա­քա­կան գնա­հա­տա­կա­նը եւ կհայտա­րա­րեն հետա­գա քայլե­րի մասին։

Նիկոլ Փաշինյա­նին «ընդդի­մա­դիր դարձնե­լու» մասին Սամվել Կարա­պետյա­նի հայտա­րա­րությունը, ցավոք, որո­շա­կի շրջա­նակնե­րի ոգեւո­րության առիթ է տվել։ Վտանգա­վո­րը դա է, երբ հանրության անունից հանդես եկող առանձին «փորձա­գետնե­րի» թվում է, թե «ցանկա­ցած հեղա­փո­խություն արդա­րացված է»։

Ամեն ինչից զատ, հանրությունը պետք է մտա­հոգվի իր անվտանգությամբ։ Իշխա­նա­զավթման ցանկա­ցած փորձ, անկասկած, լուրջ հարված է երկրի ներքին կայունությա­նը եւ միա­ժա­մա­նակ արտա­քին դերա­կա­տարնե­րին ազդակ։ Մի իրա­վի­ճա­կում, երբ հարեւան տարա­ծաշրջաննե­րում «ամեն ինչ եռում է», եւ կայունության հեռանկարնե­րը մշուշոտ են, Հայաստա­նում «նավակ ճոճե­լու» ցանկա­ցած փորձ ազգա­յին անվտանգության սպառնա­լիք է։

Քաղա­քա­կան մրցակցությունը, պայքա­րը, հակա­մարտությունը ունի մի սահման․ երբ ընտրություննե­րը փակում են շրջա­փուլը, կուսակցություննե­րը սկսում են նախա­պատրաստվել հաջորդ ընտրություննե­րին։ Պետություննե­րը կայա­նում են այս ճանա­պարհով։

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը՝  Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ