22.1 C
Yerevan

Ղազախստա­նը «Բաժանվում Է» Ռուսաստա­նից

Կենտրո­նա­կան Ասիա­յում առա­ջին անգամ համա­մասնա­կան ընտրություննե­րով խորհրդա­րա­նի ձեւա­վո­րումը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, քաղա­քա­կան ազդակ է Ռուսաստա­նին։

Վահրամ Աթա­նեսյան

Հուլի­սի 1‑ին Ղազախստա­նի նոր սահմա­նադրությունը մտել է ուժի մեջ։ Այդ առթիվ ժողովրդին հղած ուղերձում նախա­գահ Կասիմ Ժոմարթ Տոկաեւը ընդգծել է, որ երկրի «պատմության նոր դարաշրջան է սկսվում»։ Նույն օրը Ղազախստա­նի նախա­գա­հը խորհրդա­րա­նի՝ Կուրուլթա­յի ընտրություններ անցկացնե­լու մասին հրա­մա­նա­գիր է ստո­րագրել։ Քվեարկությունը կկա­յա­նա օգոստո­սի 23-ին։ Նախօ­րեին նախա­գահ Տոկաեւը մասնակցել է Մաժա­լի­սի եւ Սենա­տի համա­տեղ նիստին, որ վերջինն էր։

Նոր սահմա­նադրությամբ Ղազախստա­նը կունե­նա միա­պա­լատ խորհրդա­րան։ Նոր սահմա­նադրությունը համա­ժո­ղովրդա­կան քվեարկությամբ ընդունվել է մարտի 15-ին։ Ղազախստա­նի պետա­կան-քաղա­քա­կան կյանքում միա­պա­լատ խորհրդա­րա­նի ընտրություննե­րը կարեւոր են նրա­նով, որ առա­ջին անգամ դրանք կանցկացվեն բացա­ռա­պես համա­մասնա­կան ընտրա­կարգով։

Ղազախստա­նում ավե­լի քան քառորդ դար իշխել է Նուրսուլթան Նազարբաեւի հիմնադրած «Նուր օթան/ Պայծառ հայրե­նիք» կուսակցությունը, որ 2022–2024 թվա­կաննե­րին գլխա­վո­րել է Տոկաեւը։ Այս տարվա մայի­սի 26-ին «նուր օթա­նը» միա­վորվել է «Ադիլեթ/ Արդա­րություն» կուսակցությա­նը։

Այդ «միա­վո­րումը» փաստա­ցի Ղազախստա­նի նախկին նախա­գահ Նազարբաեւին մղել է ներքա­ղա­քա­կան կյանքի լուսանցք։ Ուշագրավ է, որ երկու կուսակցություննե­րի միա­վորման, սահմա­նադրա­կան հանրաքվե անցկացնե­լու գործընթացնե­րը թափ են առել տարեսզբին Կրեմլում Վլա­դի­միր Պուտին-Նուրսուլթան Նազարբաեւ հանդի­պումից հետո։

«Նոր սահմա­նադրությունը ընդունվել է, որպեսզի ամրապնդի Ղազախստա­նի ինքնիշխա­նությունը»,- ժողովրդին հղած ուղերձում շեշտել է Կասիմ Ժոմարթ Տոկաեւը։ Կենտրո­նա­կան Ասիա­յում առա­ջին անգամ համա­մասնա­կան ընտրություննե­րով խորհրդա­րա­նի ձեւա­վո­րումը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, քաղա­քա­կան ազդակ է Ռուսաստա­նին, որտեղ պետա­կան դումա­յի ընտրություննե­րում մեծա­մասնա­կան ընտրա­կարգը դեռեւս գործում է եւ հազիվ թե փոխվի։

Ղազախստա­նում ժողովրդա­վա­րության ընտրությունը կարեւոր է նաեւ Հայաստա­նի համար, որ խորհրդա­րա­նա­կան կառա­վարման երկիր է՝ ի տարբե­րություն ԵԱՏՄ մյուս պետություննե­րի։ Ղազախստա­նը երկու տարի առաջ հյուրընկա­լել է Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րին եւհայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության օրա­կարգում որո­շա­կի ավանդ ունի։ Անցյալ տարի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը պաշտո­նա­կան այց է կատա­րել Աստա­նա։ Ակնկալվում է, որ Ղազախստա­նի նախա­գա­հը մինչեւ տարե­վերջ կայցե­լի Երեւան։

Իսկ ընդհա­նուր առմամբ Ղազախստա­նում սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րը կարող են ընդօ­րի­նա­կե­լի լինել Կենտրո­նա­կան Ասիա­յի այլ երկրնե­րի համար, ինչը կնպաստի տարա­ծաշրջա­նի քաղա­քակրթա­կան ընտրությա­նը։ 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ