23 C
Yerevan

«Սամթ Լինի, Իշխա­նությունը Վերցնեմ»-ով Երկիր Չի Կառուցվում

«Համա­կե­ցության միջա­վայրի» մասին առհա­սա­րակ խոսք լինել չի կարող։ Սամվել Կարա­պետյա­նը եւ նրա թիմա­կիցնե­րը միայն անհանդուրժո­ղա­կա­նություն են քարո­զել եւ շարունա­կում են քարո­զել։

Մուղնի

«Սամվել Կարա­պետյա­նի խնդի­րը նոր իրա­վի­ճակ, նոր իրա­կա­նություն, նոր միջա­վայր, արժե­քա­յին, համա­կե­ցության մշա­կութա­յին նոր ուղե­նիշներ ստեղծելն է: Այդ ամե­նի հանդեպ է, որ անզոր է լինե­լու ցանկա­ցած «հրեշ»,- գրել է Հայաստա­նում հանրա­յին կարծիք ձեւա­վո­րող մեկնա­բա­նը։ Նրա թելեգրամյան եւ youtube ալիքնե­րը, հավա­նա­բար, հազա­րա­վոր հետեւորդներ ունեն, որ, սակայն, սպա­սում են ոչ թե «տեսա­կան» մտա­վարժանքնե­րի, այլ կոնկրետ-առարկա­յա­կան վերլուծություննե­րի եւ խորհրդատվության։

Այս առումով ի՞նչ կարե­լի է քաղել ընդդի­մության առաջնորդնե­րից մեկին տրված գնա­հա­տա­կա­նից, եթե Սամվել Կարա­պետյա­նը իր ելույթնե­րով եւ հարցազրույցնե­րով «նոր իրա­կա­նություն, նոր միջա­վայր, արժե­քա­յին, համա­կե­ցության, մշա­կութա­յին նոր ուղե­նիշնե­րի» մասին բառա­ցիո­րեն ոչինչ չի ասել։

Ոչ ոք հայ մեկնա­բա­նին չի կարող զրկել Սամվել Կարա­պետյա­նի համա­կի­րը լինե­լու, նրան քարո­զե­լու իրա­վունքից։ Բայց երբ նա փորձում է հետեւորդնե­րին ներշնչել, որ «Ուժեղ Հայաստա­նի» առաջնորդը թե քաղա­քա­կան, թե քաղա­քակրթա­կան «նորա­րար է», դա արդեն բացա­հայտ վերագրում է։

Ի՞նչ «արժե­քա­յին ուղե­նի­շի» մասին է խոսքը, եթե Սամվել Կարա­պետյա­նը Հայաստա­նի քաղա­քա­ցու մասին դատում է որպես «գլխա­քա­նա­կի»։ 

Հարգենք անմե­ղության կանխա­վարկա­ծը, բայց Քննչա­կան կոմի­տեի հրա­պա­րա­կած ձայնագրություննե­րը, համե­նայն դեպս, «ինչ-որ բան ասում են»։

«Համա­կե­ցության միջա­վայրի» մասին առհա­սա­րակ խոսք լինել չի կարող։ Սամվել Կարա­պետյա­նը եւ նրա թիմա­կիցնե­րը միայն անհանդուրժո­ղա­կա­նություն են քարո­զել եւ շարունա­կում են քարո­զել։ Չխո­սած արդեն այն մասին, որ նրա քաղա­քա­կան համոզմունքնե­րը խարսխված են «ավանդույթնե­րի» եւ «տղա­յա­կա­նով սկզբունքի» վրա։

Սամվել Կարա­պետյա­նի հաշվարկը կառուցված էր «անակնկա­լի արդյունա­վե­տության» վրա։ Այդ առումով, թերեւս, նրա մարտա­վա­րությունը Հայաստա­նի քաղա­քա­կան պատմության մեջ կարե­լի է «նորություն» համա­րել, բայց դա այն է, ինչի մասին ժամա­նա­կին Վանո Սիրա­դեղյան գրել է՝ նկա­տի ունե­նա­լով Շանթ Հարությունյա­նին․ «Սամթ (հնար) լինի, իշխա­նությունը վերցնեմ»։

Այդպես քաղա­քա­կա­նություն չեն վարում։ Առա­վել եւս նորություն չեն բերում։ Դա «անվերջ անցյա­լին վերա­դարձ է»։

Բայց անցյա­լը սիրե­լի է միայն որպես անձնա­կան հուշ։ Երկի­րը կայուն ներկա­յի եւ ավե­լի կառուցիկ ապա­գա­յի կարիք ունի։

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը ՝ Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ