20 C
Yerevan

“Ուժեղնե­րի” Թույլ Հիշո­ղությունը

Հիմա «ուժեղներն» ունեն բացա­ռիկ հնա­րա­վո­րություն ապա­ցուցե­լու, որ իրենց խոսքն արժեք ունի։ Թող իրենց ամբողջ խմբակցությունը հայտա­րա­րի, որ առա­ջի­կա հինգ տարին պատգա­մա­վո­րա­կան աշխա­տա­վարձը լինե­լու է մեկ դրամ։

Zarkerak.am

«Ուժեղնե­րը» վերցնում են պատգա­մա­վո­րա­կան մանդատնե­րը։ Սա նշա­նա­կում է, որ նրանք դառնում են պետա­կան իշխա­նության իրա­կա­նացման մասնա­կիցներ։ Հայաստա­նում ընդունված է ընդդի­մությա­նը ներկա­յացնել որպես իշխա­նությա­նը հակակշիռ, սակայն իրա­կա­նում խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունն էլ է պետա­կան իշխա­նության մի մասը՝ իր սահմա­նադրա­կան լիա­զո­րություննե­րով, վերահսկո­ղա­կան գործա­ռույթնե­րով և քաղա­քա­կան պատասխա­նատվությամբ։

Հենց այդ պատճա­ռով այժմ ժամա­նակն է, որ «Ուժեղնե­րը» սեփա­կան օրի­նա­կով ապա­ցուցեն՝ իրենց նախընտրա­կան խոստումնե­րը պարզա­պես գեղե­ցիկ կարգա­խոսներ չէին։ Նրանց առաջնորդնե­րը հայտա­րա­րում էին, որ եթե իշխա­նության գան, պատրաստ են աշխա­տել ընդա­մե­նը մեկ դրամ աշխա­տա­վարձով։ Եթե դա սկզբունք էր, ապա ինչո՞ւ այդ սկզբունքը պետք է վերա­բե­րի միայն վարչա­պե­տի պաշտո­նին։ Ինչո՞ւ նույն սկզբունքը չպետք է կիրա­ռեն նաև իրենց պատգա­մա­վորնե­րը, որոնք առա­ջի­կա հինգ տարին զբա­ղեցնե­լու են բարձր պետա­կան պաշտոններ և իրա­կա­նացնե­լու են իշխա­նա­կան գործա­ռույթներ։

Եթե գաղա­փարն այն էր, որ քաղա­քա­կա­նությունը հարստա­նա­լու միջոց չէ, ապա այդ գաղա­փա­րը պետք է տարածվի բոլո­րի վրա։ Իսկ եթե մեկ դրա­մով աշխա­տե­լու խոստումը պարզա­պես նախընտրա­կան ազդե­ցիկ հայտա­րա­րություն էր, ապա հասա­րա­կությունն իրա­վունք ունի դա նույնպես տեսնել և համա­պա­տասխան հետև­ություններ անել։

Հիմա «ուժեղներն» ունեն բացա­ռիկ հնա­րա­վո­րություն ապա­ցուցե­լու, որ իրենց խոսքն արժեք ունի։ Թող իրենց ամբողջ խմբակցությունը հայտա­րա­րի, որ առա­ջի­կա հինգ տարին պատգա­մա­վո­րա­կան աշխա­տա­վարձը լինե­լու է մեկ դրամ։ Դա կլի­նի ոչ միայն խորհրդանշա­կան, այլ նաև քաղա­քա­կան պատասխա­նատվության իրա­կան դրսև­ո­րում։

Ի վերջո, սկզբունքնե­րը ստուգվում են ոչ թե ընդդի­մա­դիր կարգա­խոսնե­րով, այլ այն պահին, երբ ձեռքիդ արդեն մանդատն է։

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/155239

Առնչվող Հոդվածներ