23.1 C
Yerevan

2008թ․ Մարտի 1‑ին Ովքե՞ր Են  ՀՀ Պետությունը Ներկա­յացրել 

Ընթա­ցող դատա­վա­րությունը ՀՀ յոթ քաղա­քա­ցու սպա­նության համար անձնա­կան պատասխա­նատվություն սահմա­նե­լու ոչ մի հույս չի ներշնչում։

Մուղնի

Շուրջ մեկ տարի առաջ Մարդու իրա­վունքնե­րի եվրո­պա­կան դատա­րա­նը «Ֆարմանյա­նը ընդդեմ Հայաստա­նի Հանրա­պե­տության» գործով կայացրել է վճիռ եւ  արձա­նագրել է, որ մարտի մեկին յոթ անձի կյանքի իրա­վունքը Հայաստա­նի պետությյան կողմից խախտվել է։ ՄԻԵԴ վճռով նրանց մահվան պատճա­ռը «վատ կազմա­կերպված օպե­րա­ցիան է, սպա­ռա­զի­նություննե­րի անտե­ղի կիրա­ռումը, մահա­ցու ուժի անխո­հեմ եւ անհա­մա­չափ կիրա­ռումը»։

Դատա­կան այդ ակտը ուժի մեջ է մտել հրա­պա­րակման պահից, քանի որ ՄԻԵԴ վճիռնե­րը բողո­քարկման ենթա­կա չեն։ Հարց է առա­ջա­նում,  Հայաստա­նի դատա­րա­նը նույն գործով ի՞նչ քննություն է տանում կամ քննություն է տանում որ ի՞նչ անի։ Մի X պահի վաղե­մության ժամկետ կիրա­ռի՞, թե «իրա­վի­ճա­կի փոփո­խության հիմնա­վորմամբ» գործը կարճի՞։ 

ՄԻԵԴ վճռից հետո Հայաստա­նի իրա­վա­պահ համա­կարգը  մեկ խնդիր ունի՝ կոնկրե­տացնել, թե  օպե­րա­ցիա­յի վատ կազմա­կերպման, սպա­ռա­զի­նություննե­րի անտե­ղի կիրառման, մահա­ցու ուժի անխո­հեմ եւ անհա­մա­չափ կիրառման պատասխա­նա­տուն ո՞վ է կամ ովքե՞ր են։ Մարդու իրա­վունքնե­րի եվրո­պա­կան դատա­րա­նը պատասխա­նա­տու է ճանա­չել Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը, պետությա­նը։

Իսկ 2008թ․ մարտի 1‑ին, ըստ այդ պահի դրությամբ գործած ՀՀ սահմա­նադրության ո՞վ եւ ովքե՞ր են ներկա­յացրել պետությունը։ Խոսքը սահմա­նադրությամբ գործե­լու լիա­զո­րություն ունե­ցող պաշտո­նա­տար անձանց, պետա­կան մարմիննե­րի մասին է։

Երեւա­նում արտա­կարգ դրություն մտցնե­լու մասին հրա­մա­նա­գի­րը ստո­րագրել է ՀՀ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը, այն հաստա­տել է Ազգա­յին ժողո­վը։ Միայն դրա­նից հետո են բանա­կը, ոստի­կա­նության ուժե­րը, ԱԱԾ‑ն ստա­ցել «ապօ­րի­նի ցույցը ցրե­լու եւ զանգվա­ծա­յին անկարգություննե­րը կանխարգե­լե­լու» հրա­ման ստա­ցել։ Արդյունքում, ըստ ՄԻԵԴ վճռի, ՀՀ յոթ քաղա­քա­ցի զրկվել է կյանքից կամ պարզ ասած՝ պետության անհա­մա­չափ գործո­ղություննե­րի հետեւանքով սպանվել է։

Խնդի­րը նույնիսկ պաշտո­նա­տար անձի կամ նրան ենթա­կա զինվո­րա­կաննե­րի նկատմամբ մեղադրա­կան վճիռ կայացնե­լը չէ, թեեւ հանրության մեծա­մասնության պահանջը դա է, այլ՝ նրանց այդ օրվա որո­շումնե­րի իրա­վա­կան գնա­հա­տա­կա­նը։ Դատա­կան ո՞ր ատյան, ու՞մ հայցի հիման վրա կարող է նման վճիռ կայացնել, իրա­վա­բաննե­րը կարող են ասել։

Ավե­լի տրա­մա­բա­նա­կան է թվում, որ Սահմա­նադրա­կան դատա­րա­նը որո­շի, թե 2008թ․ մարտի 1‑ի դրությամբ ո՞վ եւ ովքե՞ր են ներկա­յացրել ՀՀ պետությունը։ Այդուհե­տեւ նրանց անձնա­կան մեղա­վո­րությունը կպարզի դատա­րա­նը։

Ընթա­ցող դատա­վա­րությունը ՀՀ յոթ քաղա­քա­ցու սպա­նության համար անձնա­կան պատասխա­նատվություն սահմա­նե­լու ոչ մի հույս չի ներշնչում։

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ