24.2 C
Yerevan

ԱՄՆ‑ն Եվ TRIPP‑ը

ԱՄՆ-ում հետաքրքրությունն այնքան է աճել, որ արդեն քննարկվում է ծրագրի ֆինանսա­վորման ծավալնե­րի մեծա­ցումը՝ սկզբնա­կան 200 միլիոն դոլա­րից մինչև 400 միլիոն դոլար։ Առա­ջի­կա շաբաթնե­րին հնա­րա­վոր են այդ ուղղությամբ նոր հայտա­րա­րություններ։

Վիգեն Հովսեփյան

1inTV‑ն զրուցել է ամե­րի­կա­հայ քաղա­քա­գի­տության դոկտոր Վիգեն Հովսեփյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է TRIPP նախագծի ռազմա­վա­րա­կան նշա­նա­կությունը, որը դիտարկվում է որպես Հարա­վա­յին Կովկա­սում ԱՄՆ‑ի ներկա­յության ուժե­ղացման և տարա­ծաշրջա­նա­յին ուժե­րի հավա­սա­րակշռության փոփոխման առանցքա­յին գործիք։ Քաղա­քա­գետ Վիգեն Հովսեփյա­նը շեշտում է, որ Միացյալ Նահանգնե­րը նախա­տե­սում է զգա­լիո­րեն ավե­լացնել այս ծրագրի ֆինանսա­կան հատկա­ցումնե­րը, ինչը նպա­տակ ունի ստեղծել տնտե­սա­կան այլընտրանքներ և թուլացնել ռուսա­կան ազդե­ցությունը։ Չնա­յած Իրա­նի հետ առկա լարվա­ծությա­նը և Ռուսաստա­նի հնա­րա­վոր դիմադրությա­նը, նախա­գի­ծը ներկա­յացվում է որպես բազմա­կողմա­նի շահա­վետ ձեռնարկ, որից կարող են օգտվել տարա­ծաշրջա­նի գրե­թե բոլոր խաղա­ցողնե­րը։ Ըստ Հովսեփյա­նի Հայաստա­նի համար այս գործընթա­ցը պատմա­կան հնա­րա­վո­րություն է՝ ամրապնդե­լու իր անվտանգա­յին և տնտե­սա­կան դիմա­կա­յունությունը արևմտյան գործընկերնե­րի աջակցությամբ։

Վիգեն Հովսեփյա­նը նշեց, որ «TRIPP» նախա­ձեռնության նկատմամբ ԱՄՆ‑ի հետաքրքրությունը հատկա­պես մեծա­ցել է Իրա­նի հետ պատե­րազմի ֆոնին։ Նրա խոսքով՝ հենց այս համա­տեքստում պետք է դիտարկել նախա­ձեռնության շուրջ ակտի­վությունը, քանի որ Միացյալ Նահանգնե­րը պատմության ընթացքում առա­ջին անգամ նման ծավա­լով փորձում է ներգրավվել տարա­ծաշրջա­նում՝ տարբեր ձևա­չա­փե­րով։ Նա կարծում է, որ նախագծի նկատմամբ Վաշինգտո­նի վերա­բերմունքն է որո­շիչ գործո­նը, իսկ մյուս դերա­կա­տարնե­րը՝ Ռուսաստա­նը, Իրա­նը և մյուսնե­րը, թեև ունեն սեփա­կան շահերն ու մտա­հո­գություննե­րը, այս փուլում երկրորդա­կան նշա­նա­կություն ունեն։

Քաղա­քա­գի­տության դոկտո­րը ասաց, որ ԱՄՆ-ում հետաքրքրությունն այնքան է աճել, որ արդեն քննարկվում է ծրագրի ֆինանսա­վորման ծավալնե­րի մեծա­ցումը՝ սկզբնա­կան 200 միլիոն դոլա­րից մինչև 400 միլիոն դոլար։ Հովսեփյա­նի դիտարկմամբ՝ առա­ջի­կա շաբաթնե­րին հնա­րա­վոր են այդ ուղղությամբ նոր հայտա­րա­րություններ։

Նրա գնա­հատմամբ՝ Իրա­նի հետ պատե­րազմը Հայաստա­նի համար ստեղծում է լուրջ ռիսկեր, սակայն «TRIPP» նախա­ձեռնության տեսանկյունից կարող է նաև նպաստա­վոր ազդե­ցություն ունե­նալ, քանի որ Միացյալ Նահանգնե­րը փորձում է ընդլայնել իր ներկա­յությունը Հարա­վա­յին Կովկասում։Նախաձեռնությունը պետք է դիտարկել որպես ԱՄՆ‑ի ավե­լի լայն ռազմա­վա­րության մաս՝ ուղղված տարա­ծաշրջա­նում ազդե­ցության մեծացմա­նը։ Նա նշեց, որ Վաշինգտո­նը միա­ժա­մա­նակ բախվում է արտա­քին քաղա­քա­կան և տնտե­սա­կան բազմա­թիվ մարտահրա­վերնե­րի, առա­ջին հերթին՝ Չինաստա­նի հետ մրցակցությա­նը, և այդ պայմաննե­րում «TRIPP»-ը կարող է դառնալ վարչա­կազմի հաջողված արտա­քին քաղա­քա­կան նախագծե­րից մեկը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ‑ի ղեկա­վա­րության ակտի­վությունը՝ Ջեյ Դի Վենսի, Մարկո Ռուբիո­յի այցե­լություննե­րը և Հայաստա­նի նկատմամբ աճող ուշադրությունը, վկա­յում են նախա­ձեռնության ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության մասին։ Հովսեփյա­նը նաև ընդգծեց, որ Թրամփի վարչա­կազմի համար նախա­գի­ծը կարև­որ է նաև ներքա­ղա­քա­կան առումով, քանի որ Կոնգրե­սի ընտրություննե­րից առաջ արտա­քին քաղա­քա­կան հաջո­ղություննե­րը կարող են օգտա­գործվել որպես ընտրա­կան ձեռքբե­րումներ։

Անդրա­դառնա­լով նախա­ձեռնության տնտե­սա­կան նշա­նա­կությա­նը՝ Հովսեփյա­նը նշեց, որ այն չպետք է ընկա­լել բացա­ռա­պես որպես ռուսա­կան կամ չինա­կան ազդե­ցությա­նը հակադրվող նախա­գիծ։ Նրա խոսքով՝ հատկա­պես Չինաստա­նի գործո­նը պետք է ճիշտ գնա­հա­տել, քանի որ ծրագրի հաջող իրա­կա­նա­ցումը կարող է նպաստել նաև Կենտրո­նա­կան Ասիա­յի տնտե­սա­կան կապե­րի զարգացմա­նը, որտեղ Պեկինն արդեն ունի լուրջ ներկա­յություն։

Նա կարծում է, որ «TRIPP»-ը Չինաստա­նի հետ ուղիղ մրցակցության նախա­գիծ չէ։ Ըստ Հովսեփյա­նի՝ տարբեր ուղղություննե­րով ԱՄՆ‑ն ու Չինաստա­նը շարունա­կում են մրցակցել, սակայն այս նախա­ձեռնության շրջա­նա­կում առանձին շահեր կարող են նույնիսկ համընկնել։ Վիգեն Հովսեփյա­նը նշեց, որ նախա­ձեռնությա­նը մասնակցող գրե­թե բոլոր տարա­ծաշրջա­նա­յին դերա­կա­տարնե­րը կարող են շահել դրա­նից, իսկ հիմնա­կան կորուստնե­րը կարող է կրել միայն Ռուսաստա­նը, որը տարի­ներ շարունակ եղել է տարա­ծաշրջա­նի գլխա­վոր ազդե­ցիկ ուժը։

Խոսե­լով Հայաստա­նի՝ ԵԱՏՄ անդա­մակցության մասին՝ նա ասաց, որ Ռուսաստա­նի համար նախա­ձեռնությունը միանշա­նակ խնդիր է, քանի որ այն սպառնում է նրա երկա­րամյա ազդե­ցությա­նը։ Միևնույն ժամա­նակ, Հովսեփյա­նի համոզմամբ, Եվրո­պան, Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րը և նույնիսկ Չինաստա­նը տարբեր չափով կարող են շահել ծրագրից, մինչդեռ ԱՄՆ‑ի համար դրա արժեքն ավե­լի շատ ռազմա­վա­րա­կան և խորհրդանշա­կան է, քան տնտե­սա­կան։

Ռուսաստա­նի հնա­րա­վոր հակազդե­ցության վերա­բերյալ Հովսեփյա­նը նշեց, որ տեսա­կա­նո­րեն նման վտանգներ կան, սակայն ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի պայմաննե­րում Մոսկվան դժվար թե գնա կոշտ հակա­մարտության ԱՄՆ‑ի հետ։ Նրա գնա­հատմամբ՝ Ռուսաստա­նը կարող է փորձել որո­շա­կի դժվա­րություններ ստեղծել Հայաստա­նի համար, սակայն այժմ արդեն ուշ է այդ գործընթա­ցը կանգնեցնե­լու տեսանկյունից։ Նա հիշեցրեց, որ նախագծի գաղա­փա­րը գոյություն ուներ դեռ Բլինքե­նի օրոք ստո­րագրված ռազմա­վա­րա­կան համա­ձայնագրում, իսկ Թրամփի օրոք այն պարզա­պես ստա­ցավ նոր անվա­նում և ավե­լի մեծ քաղա­քա­կան կենտրո­նա­ցում։

ԱՄՆ–Իրան հարա­բե­րություննե­րի վերա­բերյալ Հովսեփյա­նը նշեց, որ իրա­վի­ճա­կը շարունա­կում է արագ փոխվել։ Նրա խոսքով՝ պատե­րազմի առա­ջին փուլը Իրա­նը կարո­ղա­ցավ հաղթա­հա­րել, և այժմ սկսվում է նոր փուլ, որտեղ Թրամփը շահագրգռված է հնա­րա­վո­րինս արագ հանգուցա­լուծում գտնել՝ հաշվի առնե­լով առա­ջի­կա Կոնգրե­սի ընտրություննե­րը։

Նա կարծում է, որ այս պայմաննե­րում Հայաստա­նի համար ամե­նա­ճիշտ քաղա­քա­կա­նությունը ԱՄՆ–Իրան դիմա­կա­յությունից հնա­րա­վո­րինս հեռու մնալն է։ Հովսեփյա­նի գնա­հատմամբ՝ առա­ջի­կա երկու-երեք ամիսնե­րին Հայաստա­նը պետք է պահպանվի դիտորդի դիրքում և չներքաշվի այդ հակա­մարտության մեջ, իսկ «TRIPP»-ն այս համա­տեքստում երկրորդա­կան նշա­նա­կություն ունի։

Խոսե­լով հնա­րա­վոր հանգուցա­լուծման մասին՝ Վիգեն Հովսեփյա­նը նշեց, որ այն կարող է վերա­բե­րել ինչպես Իրա­նի միջուկա­յին ծրագրի շուրջ որոշ խորհրդանշա­կան զիջումնե­րի, այնպես էլ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կին։ Նրա խոսքով՝ զարգա­ցումնե­րը ցույց են տալիս, որ գործընթա­ցում արդեն ներգրավվում են նաև եվրո­պա­կան երկրնե­րը, որոնք փորձում են միջնորդա­կան դեր ստանձնել։

Հովսեփյա­նի դիտարկմամբ՝ Իրա­նը փորձում է օգտա­գործել ստեղծված իրա­վի­ճա­կը՝ հասկա­նա­լով, որ Թրամփի վարչա­կազմը ժամա­նա­կա­յին ճնշման տակ է և ցանկա­նում է հնա­րա­վո­րինս արագ ներկա­յացնել արտա­քին քաղա­քա­կան հաջո­ղություն։

Անդրա­դառնա­լով Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կին՝ Վիգեն Հովսեփյա­նը նշեց, որ այն էական ազդե­ցություն չի ունե­նա ԱՄՆ‑ի վերա­բերմունքի կամ նախա­ձեռնության իրա­կա­նացման վրա։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն արդեն կատա­րել է իր քաղա­քա­կան ընտրությունը Հայաստա­նի նկատմամբ։

Նա նաև ասաց, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ում քաղա­քա­կան ուժե­րի հարա­բե­րակցությունը փոխվի և դեմոկրատներն ավե­լի մեծ դեր ստանձնեն Կոնգրե­սում, դա Հայաստա­նի համար կարող է նույնիսկ նպաստա­վոր լինել, քանի որ Վաշինգտո­նում ներքա­ղա­քա­կան մրցակցությունը Հայաստա­նի նկատմամբ ուշադրությունը միայն կմե­ծացնի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ