24.2 C
Yerevan

Ուկրաի­նա­յի Հարցում ԱՄՆ Եվ Ռուսաստա­նի Մոտե­ցումնե­րը Տարբերվում Են

Դոնալդ Թրամփը փաստա­ցի Ռուսաստա­նի կարգա­վի­ճա­կը նույնա­կա­նացրել է ոչ միայն Իրա­նի, այլեւ լիբա­նանյան «Հըզբա­լա» խմբա­վորման հետ։ Դա ցույց է տալիս, որ Սպի­տակ տունը ռուս-ուկրաի­նա­կան զինված հակա­մարտության վերա­բերյալ մոտե­ցումնե­րը վերա­նա­յում է։

Վահրամ Աթա­նեսյան

ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը հավա­նա­կան է համա­րել, որ կստո­րագրի Ռուսաստա­նի դեմ պատժա­մի­ջոցներ սահմա­նող օրենքը։ Այդ մասին նա ասել է Իրա­քի վարչա­պետ Ալի ազ-Զեյդիի հետ բանակցություննե­րից հետո՝ պատասխա­նե­լով լրագրո­ղի հարցին։

Խոսքը երկկուսակցա­կան օրի­նագծի մասին է, որ նախա­ձեռնել էր հանրա­պե­տա­կան սենա­տոր Լինդսի Գրե­հե­մը։ Վերջինս անցյալ շաբաթ Ուկրաի­նա­յից վերա­դառնա­լուց հետո «անսպա­սե­լի կարճա­տեւ հիվանդությունից» հետո վախճանվել է։

Թրամփը խոսել է նաեւ Լինդսի Գրե­հե­մի մահվան շուրջ «տասնյակ վարկածնե­րի» մասին։ Նա համոզված է, որ սենա­տո­րի մահվան պատճա­ռը նրա առողջա­կան վիճակն է։ Ավե­լի վաղ մամուլում տեսա­կետ է տարածվել, որ Գրե­հե­մը «կարող էր դառնալ «Մոսա­դի» զոհը, քանի որ ՆԱՏՕ‑ի գագա­թա­ժո­ղո­վի շրջա­նակնե­րում պաշտպա­նել է Թուրքիա­յին ամե­րիկյան F‑35 կործա­նիչներ վաճա­ռե­լու գաղա­փա­րը»։

Ռուսաստա­նի դեմ պատժա­մի­ջոցներ սահմա­նող օրենքի մասին ԱՄՆ նախա­գա­հը ուշագրավ վերա­պա­հում է արել։ Նա ասել է, որ լիարժե­քության համար պատժա­մի­ջոցներ պետք է սահմանվեն նաեւ Իրա­նի եւ «Հըզբալա»-ի դեմ։

Դոնալդ Թրամփը փաստա­ցի Ռուսաստա­նի կարգա­վի­ճա­կը նույնա­կա­նացրել է ոչ միայն Իրա­նի, այլեւ լիբա­նանյան «Հըզբա­լա» խմբա­վորման հետ։ Դա ցույց է տալիս, որ Սպի­տակ տունը ռուս-ուկրաի­նա­կան զինված հակա­մարտության վերա­բերյալ մոտե­ցումնե­րը վերա­նա­յում է։

Առայժմ տեղե­կություն չկա, թե Ռուսաստա­նի դեմ պատժա­մի­ջոցներ սահմա­նող օրի­նա­գի­ծը երբ է Սենա­տում քվեարկության դրվե­լու։ Կոնգրե­սի միջանկյալ ընտրություննե­րին երե­քուկես ամիս է մնա­ցել։ Ըստ երեւույթին, Սպի­տակ տունը օրի­նագծի ընդունման ճանա­պարհին «կանաչ լույս կվա­ռի» սեպտեմբե­րին։

Նույն ամսում կկա­յա­նան ՌԴ պետա­կան դումա­յի ընտրություննե­րը։ Ակնկալվում է, որ պատգա­մա­վո­րա­կան կազմում զգա­լի տեղ կունե­նան ուկրաի­նա­կան պատե­րազմ անցած զինվո­րա­կաններ։

Փորձա­գի­տա­կան իշխող տպա­վո­րություն է, որ դումա­յի ընտրություննե­րից հետո Պուտի­նը «զորա­հա­վաք կանցկացնի», որպեսզի անցնի «լայնա­ծա­վալ հարձակման»։

Մեկ տարի առաջ Ռուսաստա­նը եւ Միացյալ Նահանգնե­րը Ուկրաի­նա­յի հարցում «ընդհա­նուր մոտե­ցումներ ունեին»։ Այսօր իրա­վի­ճակ է փոխվել։ 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ