21.6 C
Yerevan

Ստե­փա­նա­կերտի Քաղէ­լի­տան Արցա­խի Լուծարման Սեւ Գործը Մոտեցրել Է Ավարտին

Եթե Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան վերնա­խա­վը իրոք ցանկա­նում էր պահպա­նել Լեռնա­յին Ղարա­բա­ղի ընտրված ներկա­յա­ցուցիչնե­րի ինստի­տուտը, ապա պետք է Ազգա­յին ժողո­վը հայտա­րա­րեր լիա­զո­րություննե­րը սպա­ռած եւ ընտրեր նոր Մարմին։

Վահրամ Աթա­նեսյան

Մի քանի լրատվա­մի­ջոցներ քննարկում են Արցա­խի Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի հրա­ժա­րա­կա­նի թեման։ Ըստ տեղե­կություննե­րի, «խմբակցություննե­րը քննարկել են հարցը, բայց որո­շում դեռեւս չի ընդունվել»։ «Հրա­պա­րա­կը» իրա­վի­ճա­կի պատասխա­նատվությունը բարդել է «Ազատ հայրե­նիք» խմբակցության վրա՝ պատճա­ռա­բա­նե­լով, որ «նրա որոշ անդամներ աշխա­տանքի են անցել պետա­կան կառա­վարման կամ իշխա­նությա­նը աջակցող բիզնես-համա­կարգում»։

Լրատվա­մի­ջո­ցը, երեւում է, ցանկություն չի ունե­ցել նշե­լու, որ մի քանի այլ պատգա­մա­վորներ նույնպես աշխա­տում են պետա­կան բուհե­րում եւ Գիտություննե­րի ազգա­յին ակա­դե­միա­յի համա­կարգում, բայց «Ազատ հայրե­նիք» խմբակցության անդամ չեն։ 

Բայց դա այնքան էլ էական չէ։ Խնդիր է, որ Ազգա­յին ժողո­վի երե­սուներկու պատգա­մա­վորնե­րից ոչ ոք չի ցանկա­նում գլխա­վո­րել Արցա­խի բարձրա­գույն ներկա­յա­ցուցչա­կան մարմի­նը։ 

Ինչու՞։

Թվում է, պատասխա­նը մեկն է․ նրանք գիտակցում են, որ այդ մարմի­նը այլեւս լեգի­տիմ չէ, նրա լիա­զո­րություննե­րը սպառվել են անցյալ տարվա մայի­սին։ Եւ եթե Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան վերնա­խա­վը իրոք ցանկա­նում էր պահպա­նել Լեռնա­յին Ղարա­բա­ղի ընտրված ներկա­յա­ցուցիչնե­րի ինստի­տուտը, ապա պետք է Ազգա­յին ժողո­վը հայտա­րա­րեր լիա­զո­րություննե­րը սպա­ռած եւ ընտրեր նոր Մարմին։

Մինչդեռ ընտրվել է այլ՝ Արցա­խի ներկա­յա­ցուցչությունը ապա­լե­գի­տի­մացնե­լու, ճանա­պարհ։ 

Այդպի­սով Ստե­փա­նա­կերտի քաղէ­լի­տան, կարե­լի է ասել, ավարտին է հասցրել այն սեւ գործը, որ սկսել է 2023թ․-ին՝ իրա­կա­նացնե­լով սահմա­նադրա­կան կարգի տապա­լում, որ դրսեւորվել է ԼՂՀ‑ն լուծա­րե­լու մասին Սամվել Շահրա­մանյա­նի հրա­մա­նագրով։

Ի՞նչ շահե­րով եւ դրդա­պատճառնե­րով են նրանք առաջնորդվել, ու՞մ ցուցումն են անվե­րա­պա­հո­րեն կատա­րել, այս հարցե­րին, երեւի, կպա­տասխա­նի ապա­գա­յի անա­չառ պատմա­բա­նը։ Այսօր ունենք այն, ինչ ունենք․ Արցա­խի հարյուր հիսուն հազար հայ բնակչության ներկա­յա­ցուցչությունը փաստա­ցի դադա­րել է։ Այն, ինչ մամուլում արծարծվում է, պատասխա­նատվությունից հրա­ժարվե­լու ցինիզմ է։

Իսկ թե ե՞րբ եւ ներկա­յա­ցուցչա­կան ի՞նչ Մարմին կունե­նա Արցա­խը, կախված է հանգա­մանքնե­րից եւ բռնա­տե­ղա­հանված բնակչության քաղա­քա­կան կամքից։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ