21.6 C
Yerevan

Հայաստանն Ամուր Հիմքե­րի Վրա

Եթե Հայաստա­նը դիտարկվում է որպես սուբյեկտ, ապա պետության հիմնա­կան դերա­կա­տա­րը քաղա­քա­ցին է, ոչ թե հպա­տա­կը։ Ինքնիշխան պետությունը գործում է սեփա­կան քաղա­քա­ցի­նե­րի շահե­րից ելնե­լով, այլ ոչ թե արտա­քին կենտրոննե­րի շահե­րին ծառա­յե­լու նպա­տա­կով։ 

Կայծ Մինասյան

1inTV‑ն զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում

քննարկվում է Հայաստա­նի և ԱՄՆ‑ի միջև ստո­րագրված ռազմա­վա­րա­կան համա­գործակցության շրջա­նա­կա­յին համա­ձայնագրի (TRIPP) վավե­րացման գործընթա­ցը, որն ուղղված է երկրի անվտանգության և ինքնիշխա­նության ամրապնդմա­նը: Քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նը շեշտում է, որ այս նախա­գի­ծը Հայաստա­նին ներա­ռում է միջազգա­յին խոշոր տնտե­սա­կան ուղի­նե­րում՝ նպաստե­լով արտա­քին քաղա­քա­կա­նության դիվերսիֆի­կացմա­նը և նվա­զեցնե­լով կախվա­ծությունը Ռուսաստա­նի ազդե­ցությունից: Զրույցի առանցքում ընկած է Հայաստա­նի վերա­փո­խումը քաղա­քա­կան սուբյեկտի, որն այլևս ոչ թե գործիք է գերտե­րություննե­րի ձեռքում, այլ սեփա­կան շահե­րով առաջնորդվող անկախ պետություն: Վերլուծությունը նաև անդրա­դառնում է տարա­ծաշրջա­նա­յին մարտահրա­վերնե­րին՝ փաստե­լով, որ չնա­յած Ադրբե­ջա­նի և Ռուսաստա­նի կողմից առկա ճնշումնե­րին, Հայաստա­նը պահպա­նում է իր լիարժեք իրա­վա­զո­րությունը սահմաննե­րի և մաքսա­յին վերահսկո­ղության նկատմամբ:

Կայծ Մինասյա­նը նշեց, որ Հայաստա­նի և ԱՄՆ‑ի միջև «TRIPP» նախագծի շուրջ ռազմա­վա­րա­կան համա­գործակցության համա­ձայնագրի վավե­րացման գործընթա­ցը բնա­կան և օրի­նա­կան ընթա­ցա­կարգ է, որն իրա­կա­նացվում է բացա­ռիկ տարա­ծաշրջա­նա­յին պայմաննե­րում։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի հյուսի­սա­յին և հարա­վա­յին ուղղություննե­րով պատե­րազմա­կան միջա­վայրի առկա­յության պայմաննե­րում կարև­որ է, որ գործընթա­ցը շարունակվի հանգիստ, թափանցիկ և սովո­րա­կան աշխա­տանքա­յին տրա­մա­բա­նությամբ։

Նա կարծում է, որ որքան նախա­գիծն առաջ շարժվի առանց ավե­լորդ աշխարհա­քա­ղա­քա­կան լարվա­ծության, այնքան ավե­լի նպաստա­վոր կլի­նի Հայաստա­նի անվտանգության և խաղա­ղության համար։ Մինասյա­նի գնա­հատմամբ՝ այս գործընթա­ցը չի հանգեցնի խոշոր աշխարհա­քա­ղա­քա­կան բախումնե­րի, քանի որ նախագծի հիմնա­կան դերա­կա­տա­րը Միացյալ Նահանգներն է, որի ներգրավվա­ծությունը զսպող գործոն է մյուս խաղա­ցողնե­րի համար։

Քաղա­քա­գե­տը դիտարկում է, որ «TRIPP» նախա­գի­ծը Հայաստա­նի համար ավե­լի լայն ռազմա­վա­րա­կան նախա­ձեռնության մաս է, որը պետք է կապի Կենտրո­նա­կան Ասիան Եվրո­պա­յին։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Հայաստա­նը վերջնա­կա­նա­պես տեղ կզբա­ղեցնի միջազգա­յին հաղորդակցա­յին քարտե­զում, կներգրավվի բազմա­կողմ տնտե­սա­կան ծրագրե­րում, ինչը կխթա­նի ներդրումնե­րը, տնտե­սության զարգա­ցումը և շուկա­նե­րի ընդլայնումը։ Նա չի տեսնում անվտանգա­յին այնպի­սի ռիսկեր, որոնք կարող են խոչընդո­տել նախագծի իրա­կա­նացմա­նը։

Անդրա­դառնա­լով Իրա­նին՝ Մինասյա­նը նշեց, որ ներկա­յիս լարվա­ծությունը չի սպառնում նախագծին։ Նրա գնա­հատմամբ՝ Իրա­նը կենտրո­նա­ցած է սեփա­կան անվտանգա­յին խնդիրնե­րի և արևմտյան ուղղության վրա, իսկ Հարա­վա­յին Կովկա­սում, բարե­բախտա­բար, լուրջ սրա­ցումներ չկան։ Նա ընդգծեց, որ թե՛ Հայաստա­նը, թե՛ Ադրբե­ջա­նը վարում են զգուշա­վոր քաղա­քա­կա­նություն, իսկ Իրա­նը չի կարող միա­ժա­մա­նակ ակտիվ լինել բոլոր ուղղություննե­րով։

Խոսե­լով Ադրբե­ջա­նի դիրքո­րոշման մասին՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ խաղա­ղության գործընթացն ու «TRIPP» նախա­գի­ծը փոխկա­պակցված են, սակայն ամբողջությամբ կախված չեն սահմա­նադրության փոփո­խության հարցից։ Նրա խոսքով՝ տարա­ծաշրջա­նի հիմնա­կան դերա­կա­տարնե­րը՝ Հայաստա­նը, Ադրբե­ջա­նը, Թուրքիան, Եվրա­միությունը, Միացյալ Նահանգնե­րը, ինչպես նաև Կենտրո­նա­կան Ասիա­յի պետություննե­րը, ընդհա­նուր շահ ունեն՝ ապա­հո­վել խաղա­ղություն, կայունություն և տնտե­սա­կան զարգա­ցում։

Կայծ Մինասյա­նը կարծում է, որ Ադրբե­ջա­նը ներկա­յում վարում է երկա­կի քաղա­քա­կա­նություն։ Մի կողմից՝ ձգտում է իրա­կա­նացնել «TRIPP» նախա­գի­ծը և խորացնել համա­գործակցությունը Արևմուտքի հետ, մյուս կողմից՝ մարտա­վա­րա­կան քայլե­րով փորձում է ցույց տալ Մոսկվա­յին, որ շարունա­կում է հաշվի առնել նրա շահե­րը։ Նրա համոզմամբ՝ սահմա­նադրության փոփո­խության թեման նույնպես այդ մարտա­վա­րության բաղադրիչնե­րից մեկն է, սակայն դա չի նշա­նա­կում, թե Բաքուն հրա­ժարվում է նախագծի իրա­կա­նա­ցումից։

Նա նաև նշեց, որ եթե Հայաստա­նը որո­շի փոխել իր սահմա­նադրությունը, ապա դա չպետք է դիտվի որպես Ադրբե­ջա­նի ճնշման արդյունք, այլ որպես Հայաստա­նի ներքին քաղա­քա­կան որո­շում։

Անդրա­դառնա­լով Ռուսաստա­նի հնա­րա­վոր ազդե­ցությա­նը՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ Մոսկվա­յի նախկին լծակնե­րի մեծ մասն այսօր էակա­նո­րեն թուլա­ցել է։ Նրա խոսքով՝ Ադրբե­ջա­նը չի ցանկա­նում ռուսա­կան ազդե­ցության վերա­դարձը տարա­ծաշրջան, Հայաստա­նում նույնպես նախկին ազդե­ցության մեխա­նիզմներն այլևս արդյունա­վետ չեն, իսկ Թուրքիա­յի նկատմամբ Ռուսաստա­նը չի կարող իր կամքը թելադրել։

Մինասյա­նը կարծում է, որ Ռուսաստա­նին հիմնա­կա­նում մնում են տնտե­սա­կան ճնշումնե­րի և սադրանքնե­րի գործիքնե­րը, սակայն դրանք նույնպես հակա­ռակ արդյունքն են տալիս, քանի որ արա­գացնում են Հայաստա­նի տնտե­սության դիվերսիֆի­կա­ցումը։ Նրա գնա­հատմամբ՝ Ռուսաստա­նը շարունա­կում է առաջնորդվել ազդե­ցության պահպանման հին մեթոդնե­րով, որոնք այլևս արդյունա­վետ չեն։

Նա նաև դիտարկեց, որ Ռուսաստա­նի ռազմա­վա­րա­կան նպա­տա­կը նախկին խորհրդա­յին տարածքում ազդե­ցության վերա­կանգնումն է, սակայն այդ քաղա­քա­կա­նությունն այսօր ճգնա­ժա­մի մեջ է։ Նրա խոսքով՝ Խորհրդա­յին Միության իրա­կան փլուզման գործընթա­ցը դեռ շարունակվում է, քանի որ երկար տարի­ներ պահպանվել էին ռուսա­կան վերահսկո­ղության մեխա­նիզմնե­րը։

Կայծ Մինասյա­նը նշեց, որ Հայաստա­նը ներկա­յում ավե­լի ուժեղ դիրքե­րում է, քան մի քանի տարի առաջ, և Նիկոլ Փաշինյա­նի իշխա­նությունը նույնպես ավե­լի կայուն է։ Նրա գնա­հատմամբ՝ 2018 թվա­կա­նի հեղա­փո­խությունից հետո թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստա­նը կասկա­ծանքով էին վերա­բերվում Հայաստա­նի նոր իշխա­նություննե­րին, ինչը նպաստեց 2020թ. պատե­րազմի նախադրյալնե­րի ձևա­վորմա­նը։

Անդրա­դառնա­լով Ռուսաստա­նի հայտա­րա­րություննե­րին խաղա­ղության գործընթա­ցում միջնորդ լինե­լու պատրաստա­կա­մության մասին՝ նա նշեց, որ Մոսկվան շարունա­կում է փորձել պահպա­նել իր ազդե­ցության տպա­վո­րությունը, սակայն իրա­կա­նում ոչ Երև­ա­նը, ոչ Բաքուն այլևս չեն ցանկա­նում ռուսա­կան միջնորդություն։ Նրա խոսքով՝ Ռուսաստա­նը կրկնում է նախկին օրա­կարգե­րը, քանի որ այլ ազդե­ցության միջոցներ չունի։

Խոսե­լով հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի մասին՝ Մինասյա­նը նշեց, որ Հայաստա­նի կառա­վա­րությունը չի վարում հակա­ռուսա­կան քաղա­քա­կա­նություն։ Նրա խոսքով՝ նպա­տա­կը հարա­բե­րություննե­րի նոր մոդել կառուցելն է, որտեղ Հայաստա­նը հանդես կգա որպես ինքնիշխան սուբյեկտ, այլ ոչ թե որպես վասալ կամ օբյեկտ։

Նա ընդգծեց, որ Հայաստա­նը պատրաստ է շարունա­կել տնտե­սա­կան համա­գործակցությունը Ռուսաստա­նի հետ, սակայն միա­ժա­մա­նակ դիվերսիֆի­կացնում է իր արտա­քին տնտե­սա­կան և քաղա­քա­կան կապե­րը։ Նրա կարծի­քով՝ որքան Ռուսաստա­նը փորձի ճնշում գործադրել Հայաստա­նի վրա, այնքան արագ կընթա­նա այդ դիվերսիֆի­կա­ցումը։

Քաղա­քա­գե­տը հատուկ շեշտեց, որ ներկա­յիս իշխա­նության և նախկին իշխա­նություննե­րի միջև գլխա­վոր տարբե­րությունը պետության ընկա­լումն է։ Նրա խոսքով՝ նախկիննե­րը Հայաստա­նը դիտարկում էին որպես արտա­քին ուժե­րի ազդե­ցության օբյեկտ, մինչդեռ գործող իշխա­նությունը Հայաստա­նը դիտում է որպես ինքնիշխան սուբյեկտ։

Վերջում Կայծ Մինասյա­նը նշեց, որ եթե Հայաստա­նը դիտարկվում է որպես սուբյեկտ, ապա պետության հիմնա­կան դերա­կա­տա­րը քաղա­քա­ցին է, ոչ թե հպա­տա­կը։ Նրա համոզմամբ՝ ինքնիշխան պետությունը գործում է սեփա­կան քաղա­քա­ցի­նե­րի շահե­րից ելնե­լով, այլ ոչ թե արտա­քին կենտրոննե­րի շահե­րին ծառա­յե­լու նպա­տա­կով։ Այդ պատճա­ռով, ըստ նրա, Հայաստա­նի ապա­գան պետք է կառուցվի պետա­կան ինքնիշխա­նության, քաղա­քա­ցիության և անկախ որո­շումնե­րի սկզբունքնե­րի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ‘

Առնչվող Հոդվածներ