33.4 C
Yerevan

Հարկ Է Հայ Հանրությա­նը Ապա­հո­վագրել Տեղե­կատվա­կան Հարձա­կումնե­րից

Քնե­սե­թում հայոց ցեղասպա­նության ճանաչման հարց հարուցել-չհա­րուցե­լու որո­շումը կախված է լինե­լու իսրա­յե­լա-թուրքա­կան լարվա­ծության մակարդա­կից, չափից եւ, հատկա­պես, որա­կից։

Վահրամ Աթա­նեսյան

Հայ հանրությունը հակա­ռա­կորդի տեղե­կատվա-քարոզչա­կան համա­կարգված հարձա­կումնե­րի դեմ լիո­վին անպաշտպան է։ Իսրա­յե­լա­կան «Հաա­րե­ցը» գրել է, որ Նաթանյա­հուն “Ադրբե­ջա­նի պահանջով հայոց ցեղասպա­նության ճանաչման որո­շումը Քնե­սե­թի հաստատմա­նը չի ներկա­յացրել”։ 

Հայաստանյան տասնյակ լրատվա­մի­ջոցներ այդ տեղե­կությունը միայն բառա­ցի կրկնել են, իսկ սոցիա­լա­կան ցանցե­րի օգտա­տե­րը «ողբանվագ» գրա­ռումներ են կատա­րում։ Դրանք կարե­լի է ամփո­փել մեկ նախա­դա­սությամբ․ «Տեսա՞ք, որ էլի խաբվե­ցինք»։

Հարկ է հիշել եւ հիշեցնել, որ լրագրո­ղա-սոցցանցա­յին նույն շրջա­նակնե­րը վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին եւ ՔՊ-ականնե­րին սուր քննա­դա­տության ենթարկե­ցին, երբ Փաշինյա­նը ասաց, որ ցեղասպա­նությունը ճանա­չե­լու մասին Իսրա­յե­լի կառա­վա­րության որո­շումը «մեկնա­բա­նե­լու կարիք չկա»։ 

Ֆեյսբուքյան հայտնի «ինֆո­մո­ջա­հեդնե­րը» նույնիսկ շատ հեռուն գնա­ցին եւ Փաշինյա­նին մեղադրե­ցին Թուրքիա­յի «շահե­րը պաշտպա­նե­լու» մեջ։

Screenshot

Այժմ՝ ամե­նա­կա­րեւո­րի մասին։ Նույն քարոզչությունը, որ Իսրա­յե­լը հայոց ցեղասպա­նության ճանա­չումից «հրա­ժարվել է Ադրբե­ջա­նի պահանջով», ծավալվել եւ շարունա­կում է ծավալվել Բաքվի լրատվա­մի­ջոցնե­րում։ Ընդ որում, դա արվում է այն տեսանկյունից, որ «Ադրբե­ջա­նը հերթա­կան անգամ ապա­ցուցեց, որ Թուրքիա­յի միակ հավա­տա­րիմ դաշնա­կիցն է»։ Ֆեյսբուքի հայ օգտա­տե­րերն ասում են, որ «Ալիեւը այդ աջակցությունը Էրդո­ղա­նի վրա թանկ կվա­ճա­ռի», որ սկզբունքո­րեն նույնն է, ինչ ադրբե­ջա­նա­կան քարոզչությունն է տարա­ծում։

Փաստա­ցի ստացվում է, որ խնդրի մակե­րե­սա­յին ընկալմամբ ընթա­ցող քարոզչությունը նպաստում է «ամե­նա­կա­րող Ալիեւ» կերպա­րի ձեւա­վորմա­նը։ Քաղա­քա­կա­նության խոչուխութե­րից անտեղյակ միջին վիճա­կագրա­կան հայ մարդը, լինի Հայաստա­նում, թե Սփյուռքում, կարդում է այդ «որա­կի վերլուծություննե­րը», սոցցանցա­յին գրա­ռումնե­րը եւ տպա­վորվում, որ «Իլհամ Ալիեւի համար անլուծե­լի խնդիր չկա»։

Մինչդեռ իրա­կա­նում Իսրա­յե­լի կառա­վա­րությունը հայոց ցեղասպա­նության ճանա­չումը առկա­խել է, որովհե­տեւ այդ երկրում նշա­նակված են խորհրդա­րա­նա­կան ընտրություններ, որոնց ելքը ոչ ոք կանխո­րո­շել չի կարող։ Ի՞նչ կառա­վա­րություն է ձեւա­վորվե­լու՝ պարզ կլի­նի հոկտեմբե­րի վերջե­րին։ Մինչ այդ Մերձա­վոր Արեւելքում ի՞նչ նոր ստա­տուս-քվո է սպասվում, դարձյալ ոչ մի կանխա­տեսման չի տրվում։ Այս եւ մի քանի այլ հանգա­մանքներ հաշվի առնե­լով՝ Իսրա­յե­լի կառա­վա­րության զգուշա­վո­րությունը լիո­վին հասկա­նա­լի է։ Մանա­վանդ որ կառա­վա­րության որո­շումը ոչ միայն Հայաստա­նի կառա­վա­րության, այլեւ Սփյուռքի սառը վերա­բերմունքին է արժա­նա­ցել։

Ինչ վերա­բե­րում է Ալիեւի «ամե­նա­կա­րո­ղությա­նը», ապա ստույգ է, որ Իսրա­յե­լի արտա­քին գործե­րի նախա­րար Սաա­րը կառա­վա­րոության որոշման մասին Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Բայրա­մո­վին իրա­զե­կել է։ Եւ եթե Նաթանյա­հուի նկատմամբ Ալիեւի ազդե­ցությունը «ամե­նա­զոր» լիներ, ապա Իսրա­յե­լի կառա­վա­րությունը ցեղասպա­նությունը ճանա­չող որո­շում չէր ընդունի։ Ի վերջո, Իսրա­յե­լի համար Ադրբե­ջա­նը խնդիր չի ներկա­յացրել եւ չի ներկա­յացնում, տարա­ծաշրջա­նում նրա մրցա­կի­ցը Թուրքիան է։ Եւ Քնե­սե­թում հայոց ցեղասպա­նության ճանաչման հարց հարուցել-չհա­րուցե­լու որո­շումը կախված է լինե­լու իսրա­յե­լա-թուրքա­կան լարվա­ծության մակարդա­կից, չափից եւ, հատկա­պես, որա­կից։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ