ՄԵՐ ՈՒՂԻՆ

Սովետական Գոյաբանական Պատերազմը

Նացիոնալիզմն իրոք կայսրությունների միակ և իրական հակառակորդն է, անհաշտ թշնամին:

Հրանտ Տէր- Աբրահամյան

Ուկրաինական պատերազմը և նացիոնալիզմը (ազգայնականությունը):

Ռուսներն ասում են, որ պայքարում են նացիոնալիզմի դեմ: Օրինակ, չեն ասում, ուկրաինական ԶՈՒ-ն հարվածես Դոնեցկին, ասում են՝ նացիոնալիստները խփեցին Տոչկա Ու-ով: Նույնիսկ ոչ թե ուկրաինական, այլ հենց ուղղակի՝ նացիոնալիստները: Հնչում է շատ ծանրամարս, տիպիկ սովետական ոճով՝ նացիոնալիստնեի Տոչկա ՈՒ-ն: Բայց ճշմարտության հատիկ կա այդ՝ սովետը ճաշակածների համար սիրտխառնոց առաջացնող ոճի մեջ:
Շատ կարևոր է՝ ոչ թե ուկրաինական նացիոնալիստները, այլ հենց նացիոնալիստները: Ուզում ես ուկրաինացի, ուզում ես՝ պապուաս, եթե դու նացիոնալիստ ես, դու թշնամի ես գոյաբանական:

Նացիոնալիզմն իրոք կայսրությունների միակ և իրական հակառակորդն է, անհաշտ թշնամին: Լիբերալ գլոբալիզմի հետ սովետականությունը միշտ էլ լեզու կգտնի ու միշտ գտել է: Նացիոնալիզմի հետ՝ ոչ:

Այսօր Ուկրաինայի դիմարդրության կորիզը հենց իրական նացիոնալիստներն են: Ոչ հորինովի, իսկական՝ Ազովը և մյուսները:
Դրանք այն տղաներն ու նաև աղջիկներն են, որոնք, եթե մի կողմից ատում են Ռուսական կայսրությունը՝ համարելով դա Մոնղոլական Հորդա, մյուս կողմից էլ զզվում են արևմտյան գլոբալիզմից ու լիբերալիզմից:
Հենց նրանք են այսօր պաշտպանության առաջին գծում, իսկ լիբերալներն ու “գրանտակերները” ստիպված են կամ ընդունել նացիոնալիզմի կարգախոսները գոնե ժամանակավորապես, կամ էլ փախնել Եվրոպաներ՝ շառից հեռու: Որովհետր երբ երկրին վտանգ է սպառնում, ապա մոբիլիզացնողը գրանտերը չեն, այլ ազգայինականությունը:

Բայց կա հարցի ավելի լայն կողմը:
Ռուսաստանը նույնպես ստիպված է լինելու փոխվել: Ռուսաստանը չունի իրական համակարգ: Ռուսաստանի համակարգի սովետական իներցիայի ու գլոբալ ինտեգրացիայի խառնուրդ է: Ռուսական էլիտան սովորական սպառողական էլիտա է, նրանք պատրաստ չեն հանուն ինչ որ բարձր գաղափարների դիմանալ արդի սպառողական հասարակությունց անջատվելուն: Համենայն դեպս՝ երկար:
Եվ անկախ պատերազմի արդյունքից, պետք է արմատապես փոխվեն, որովհետև Ուկրաինան գուցե նվաճեն մի երկու ամսից, բայց մնացածը հաստատ երկու ամսում լուծելու չի: Ռուսները նույնպես պետք է դառնան նացիոնալիստ, որքանով կայսրությունը կարող է մարսել նացիոնալիզմի դոզա:

Եվրոպան նույնպես պետք է փոխվի, եթե լուրջ ընդունի իր ներկա կոնֆլիկտի աստիճանը Ռուսաստանի հետ: Իսկ ի՞նչ այլ տարբերակ ունի, եթե չընդունի: Պաշտպանության համակարգը դառնում է պրիորիտետ: Իսկ դա նշանակում է արմատական փոփոխություն արժեքներում, գաղափարներում, տնտեսությունում, քաղաքականությունում: Ու նորից՝ նացիոնալիզմ: Առկա գաղափարախոսությամբ, որը ավելի ու ավելի նմանվում է սովետական մարազմին, դա չես կառուցի:

Այսօր Եվրոպայի անվտանգությունը ակամայից պաշտպանում են ուկրաինացի նացիոնալիստները: Նրանց, իհարկե, կարող են օգտագործել, և հետո նորից արտամղել լուսանցք: Բայց եթե ռուսների հետ կոնֆլիկտը ձգվի, դա այդքան հեշտ չի լինի: Եվրոպական երկրների նացիոնալիստներն այսօր նայում են Ուկրաինային: Իսկ այնտեղ տաբուներ են ջարդվում:

Նացիոնալիզմը մնում է միակ էսթետիկը, միակ ռեալիստը, միակ առնականը: Նրա ֆոնին ռուսական նեոսովետականությունն ու արևմտյան նեոլիբերալիզմը բացահայտում են իրենց կեղծ, անհամոզիչ, հակաէսթետիկ, գլուխը կորցրած, անիրատեսական էությունը:

Գրառումը՝ Հրանտ Տէր-Աբրահամյանի ֆեյսբուքյան Էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *