ՄԵՐ ՈՒՂԻՆ

Սփյուռքը Հայաստան Չէ

Սփյուռքը Հայաստանի համար է և վերջ։ Հայկական սփյուռքը կարող է ապրել միայն այն պարագայում՝ երբ Հայաստանը արդար ու բարգավաճող է, ժողովրդավար ու ինքնիշխան։

Յարութ Գալայճեան

Սփյուռքը Հայաստանով ապրող իրողություն է• ու կգոյատևի այնքան ժամանակ՝ քանի դեռ Հայաստան կա։

Ավելի քան 70 տարի, սփյուռքի ավանդական կուսակցությունները և հատկապես՝ Հայաստանի Առաջին Անկախության Հայրերը անհաշվելի դրամագլուխ տրամադրեցին հանուն Սփյուռքի հայապահպանման ու զարգացման խնդրի, և այդ ներդրումը եղավ այնքան մեծ՝ որ Սփյուռքը վերջապես երկար տասնամյակներից հետո՝ տեսավ իր Մեծ Երազի իրականացումը՝ վերանկախացած հայրենիքը։

Դժբախտաբար, այդ վերանկախացման գործընթացը շեղվեց իր հունից գլխավորաբար երկրի 3 նախագահների ապիկար կառավարման եվ ռուսական նոր ցարի միութենական/ստրկատիրական ախորժակների հետեվանքներով։
Այդ ժամանակահատվածում է, որ երկրի հարստությունները դրվեցին վաճառքի եվ ժողովրդային արտագաղթը հասավ սահմռկեցնող աստիճանների, մինչև որ 2018-ի գարնանը պատահեց Ժողովրդային Հեղափոխությունը, որ հակառակ 2020-ի 44-օրյա պատերազմի եվ համաշխարհային Համավարակի արհավիրքներին, 5-րդ Շարասյունի երկիրը անկայունացնող հնգամյա դավադրության, ինչպես նաև՝ 2023-ի Սեպտեմբեր 19-ի ռուս-հայ գործակալական Արցախյան «Վաճառում»ը Ալիեւյան բռնատիրական վարչախումբին՝ Հայրենի Ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ակռաները սեղմելով՝ համբերատարորեն փորձում է Վերանկախացման գործընթացը պահել կատարելագործման ուղիում։

Դժբախտաբար սակայն, սփյուռքյան մեր զանգվածները եվ հատկապես՝ Դաշնակցության այսօրվա ինքնաքանդման գնացող ղեկավարությունները ցարդ չեն կարողացել (կամ չեն կամեցել) ըմբռնել Հայաստանյան նոր իրողությունը, չեն կարողացել դուրս գալ իրենց հին երազապաշտությունից, վերջապես, չեն հաջողել վերագտնել Արամյան ինքնուրույնությունը ու շարունակում են գործել որպես ՌՈՒՍԱԿԱՆ ԿՑՈՐԴ՝ հայաստանյան կուսակցականների/շարքերի այլանդակությամբ, սփյուռքյան գաղութայնամտությամբ և հնամաշ գործիքներով։

Սփյուռքը Հայաստանի համար է և վերջ։ Հայկական սփյուռքը կարող է ապրել միայն այն պարագայում՝ երբ Հայաստանը արդար ու բարգավաճող է, ժողովրդավար ու ինքնիշխան։ Այլ խոսքով, երբ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ է, որ կգործի հայության ընդհանուր շահի համար և կգրավի իր նախանձելի դիրքը միջազգային համակարգում։

Միայն այդպիսին կարող է լինել Հայաստանի հավերժության նոր ուղին։

06 Հոկտեմբեր 2023 Մուղնի

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *